ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արդյո՞ք կիրառվող սահմանափակումները կարող են լինել առանց արտակարգ դրության ռեժիմի

12:07, 10 Հլս, 2020

ՍԽԱԼ

Արտակարգ դրության մեջ չկա էլեմենտ, որը հնարավոր չէ անել առանց արտակարգ դրության ռեժիմի. Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հուլիսի 7-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն Հայաստանում չկա:

«Այսօր արտակարգ դրության մեջ չկա էլեմենտ, որը հնարավոր չէ անել առանց արտակարգ դրության ռեժիմի: Պարետ անունը ձևական է: Տեսնում եք, որ վերջին մի ամսում պարետն անգամ հրամաններ չի արձակում, պարետ չկա: Արտակարգ դրության մեջ միակ բանը, որ աղ ունի, հասկանում ես, որ էական է նրանց համար, իհարկե, քաղաքական հավաքների սահմանափակումն է»,- ասել է Բագրատյանը:

Նախ նշենք, որ վերջին մեկ ամսում, ի հեճուկս Բագրատյանի պնդումների, պարետը կայացրել է շուրջ 65 որոշում (օրական միջինում 2 որոշումից ավել): Սակայն քանի որ վերջին շրջանում շատ է քննարկվում կառավարության կողմից արտակարգ դրության ռեժիմի չարաշահման հարցը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք գործող սահմանափակումները հնարավոր է կիրառել նաև արտակարգ դրության ռեժիմից դուրս։  

Ի՞նչ միջոցառումներ է նախատեսում օրենքն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 16-ին՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ: Հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ անգամ:

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:

Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ընդունվում են իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ: 

Մասնավորապես, սահմանափակվում են անձանց ազատ տեղաշարժի, հավաքների, անձնական անձեռնմխելիության ու սեփականության իրավունքները, ինչպես նաև հատուկ պայմաններ են կիրառվում մի շարք հաստատություններում:  

Հատկանշական է, որ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո պարետի պաշտոնն այլևս չի գործելու, և նրա ընդունած որոշումներն իրավական ուժ չեն ունենալու:

Ներկայացնում ենք գործող մի քանի սահմանափակումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական պայմաններում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու:

Ազատ տեղաշարժի իրավունք. Թեև մայիսի 4-ից ազատ տեղաշարժման խիստ սահմանափակումները հանվեցին, դեռևս կան որոշակի վերապահումներ:

Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստան արգելվել է, և այդ արգելքը դեռ ուժի մեջ է:

Բացի այդ, պարետի 81-րդ որոշմամբ արտերկրից ժամանած բոլոր քաղաքացիները, ինչպես նաև վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների նկատմամբ ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում: Նրանք առնվազն 14 օր չպետք է լքեն ինքնամեկուսացման վայրը (ըստ այդմ՝ սահմանափակված է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը):

Դիմակների կրում. Պաշտպանիչ դիմակների կրումը պարտադիր դարձավ հունիսից 3-ից պարետի 63-րդ որոշմամբ: Ըստ դրա՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Նույն որոշման 6.1 կետի համաձայն՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: 

Սահմանափակումներ որոշ հաստատություններում. Արտակարգ դրության պայմաններում Քրեակատարողական հիմնարկներում և Զինված ուժերում արգելվել են տեսակցությունները:

Կոնտակտավորներին հայտնաբերում են էլեկտրոնային եղանակով. Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման համաձայն՝ կիրառվում են նաև անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ:

Ըստ այդմ՝ ներկայում ինքնամեկուսացում կիրառելու նպատակով անձանց հայտնաբերում են նաև էլեկտրոնային եղանակով: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պարետատանն են տրամադրում հաճախորդների գտնվելու մասին և նրա հեռախոսահամարի հետ որոշակի ժամանակահատվածում կապ ունեցած հեռախոսահամարներ, հաճախորդների տվյալներ և այլն:

Վերոնշյալ սահմանափակումները, այսպիսով, չեն կարող լինել արտակարգ դրության բացակայության պայմաններում: Թեև դրանց մի մասը կարող է ընդունվել օրենքով, սակայն Ազգային ժողովը չի կարող գործել այն օպերատիվությամբ, ինչ պարետը: Երբ ամեն անգամ անհրաժեշտություն է առաջանում փոփոխել որոշ սահմանափակումներ կամ արգելել հակահամաճարակային կանոնները խախտողների գործունեությունը, արգելել կամ թույլատրել տնտեսական գործունեության որոշ տեսակներ կամ արգելել էպիդեմիայի բռնկում ունեցած համայնքների ելումուտը, գործնականում անհնար է դա անել խորհրդարանի կողմից օրենքի ընդունմամբ:

Արտակարգ ու ռազմական դրությունները Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված միակ ժամանակաշրջաններն են, երբ որոշ իրավունքներ կարող են սահմանափակվել ոչ թե օրենքով (ինչը ավելի դանդաղ ու երկարատև է), այլ օպերատիվորեն՝ կառավարության և պարետի որոշումներով:

Այսպիսով, Հրանտ Բագրատյանի և այլ անձանց պնդումները, թե արտակարգ դրության պայմաններում իրականացվող միջոցառումները հնարավոր է իրականացնել այդ ռեժիմից դուրս, սխալ են, քանի որ դիմակների պարտադիր կրումը, ազատ տեղաշարժման սահմանափակումը և այլ միջոցառումներ գործնականում հնարավոր չի լինի իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմնյուզարտակարգ դրության ռեժիմՀրանտ Բագրատյան

Հարակից հոդվածներ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն
Սխալ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն

15:02, 31 Հնվ, 2024

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը 15-20 հազար է...

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

Մածուցիկ վեճ՝ մածունի շուրջ․ Վրաստանում «մացոնի» անվամբ տարածք գոյություն չունի
Առանց վճռի

Մածուցիկ վեճ՝ մածունի շուրջ․ Վրաստանում «մացոնի» անվամբ տարածք գոյություն չունի

18:51, 10 Փտր, 2022

Շաբաթվա ընթացքում մեդիայի ակտիվ քննարկման առարկա դարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը, որով նա ուշադրություն էր հրավիրում Հայաստանից արտահանվող մածունի...

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens