ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում

12:30, 5 Օգս, 2020

Ազգային ժողովի նախկին պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Նարեկ» ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ խոշոր շինարարություն է իրականացնում Երևանի «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ: 

Պարզվում է, սակայն, որ մայրաքաղաքի ամենասրտում՝ Երևանի քաղաքապետարանից ոչ հեռու իրականացվող շինարարությունն ապօրինի է եղել՝ առանց համապատասխան թույլտվության։ 

«Նարեկ» ընկերությունը մտնում է «Սիլ» կոնցեռնի մեջ։ Այս ընկերությանն է պատկանում նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքը և դրան կից «Ռոսիա» մոլը։ Ընկերության բաժնետերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա երեք եղբայրները` Էդուարդ, Ռոբերտ և Սարիբեկ Սուքիասյանները, որոնցից յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս։

Ե՞րբ է սկսվել շինարարությունը

Ուսումնասիրելով Google Earth ծրագրով հասանելի արբանյակային լուսանկարները` պարզ է դառնում, որ տարածքում շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 2016 թվականի առաջին կեսին։ 

Շինհրապարակ այցելության ժամանակ Fip.am-ը չկարողացավ գտնել որևէ ցուցանակ կամ պաստառ, որում տեսանելի կլիներ շինարարության թույլտվության առկայությունը (նշենք, որ պաստառի առկայությունը պարտադիր է)։ Ու թեև ընկերությունը շուրջ երեք տարի ակտիվ աշխատանքներ է իրականացրել, սակայն քաղաքային իշխանությունները միայն 2019 թ. փետրվարին են բացահայտել ապօրինի շինարարությունը։

Ե՞րբ է բացահայտվել ապօրինի շինարարությունը 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, առանց համաձայնեցված նախագծի և շինթույլտվության կառույցը հայտնաբերվել է քաղաքապետարանի աշխատակազմի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 2019-ի փետրվարի 20-ին, որոնք կասեցրել են տարածքում շինարարությունը։

Արդեն 2019-ի մարտի 14-ին «Նարեկ» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ Տիգրան Մեծի պողոտա 16/4 հասցեում սեփականության իրավունքով «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող և Տիգրան Մեծի պողոտա 16/12 հասցեում Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կիսակառույց շինություններն օրինականացնելու համար:  

Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրվել է մասնագիտական եզրակացություն, որ քաղաքաշինական տեսակետից համապատասխան կիսակառույց շինություններն օրինականացնելու առարկություն չի եղել: 

2019 թ. ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ Տիգրան Մեծի 16/4 հասցեում «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող 758 քմ հողամասում ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական։ Ընկերությունն օրինականացման համար Երևան քաղաքի բյուջե է փոխանցել 35,460,800 դրամ (մոտ 73,000 դոլար)։

Քաղաքապետի որոշման մեջ ասվում է, որ «կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը» և «շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»։

Ինչպես նշեցինք, «Նարեկ» ՍՊԸ-ն շինարարություն էր իրականացրել նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողի վրա՝ Տիգրան Մեծի պողոտա 16/12 հասցեում։ Այստեղ կառուցված ինքնակամ կառույցը ևս քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է օրինական, և շինությունն ու դրա համար առանձնացված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած «Նարեկ» ՍՊԸ-ին: Վերջինիս և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է ուղղակի վաճառքի պայմանագիր։ 

Ի վերջո, 2020-ի փետրվարի 27-ին «Նարեկ» ՍՊԸ-ն Տիգրան Մեծի պողոտա 16/4 և 16/12 հասցեներում ստացել է շինարարության թույլատվություն։

Հատկանշական է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը 2018 թ. սեպտեմբերից՝ ավագանու արտահերթ ընտրություններից հետո մշտապես խոսել է ապօրինի շինարարության անթույլատրելիության մասին. «Ապօրինի շինարարությանը՝ վերջ, հողազավթմանը՝ վերջ։ Չի լինելու այդպիսի բան։ Վերջացավ»,- մասնավորապես, դեռևս 2018 թ. նոյեմբերի 13-ին հայտարարել էր Մեսչյանը։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապօրինի շինարարությունԽաչատուր Սուքիասյան

Հարակից հոդվածներ

Միջին աշխատավարձը ֏243,000 չէ․ Սուքիասյանի մանիպուլյացիաները Հանրայինի եթերում
Մանիպուլյատիվ

Միջին աշխատավարձը ֏243,000 չէ․ Սուքիասյանի մանիպուլյացիաները Հանրայինի եթերում

14:56, 6 Մյս, 2022

Մայիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես եկավ մի շարք պնդումներով, որոնք անհաշտ են իրականության...

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից
Նոթատետր

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից

18:25, 8 Ապր, 2022

Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն...

Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է»

18:42, 27 Հնվ, 2022

Հունվարի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը։ Համաձայն ընդունված օրենքի, 2022...

Քաղաքապետարանի պայքարն ապօրինի կառուցապատողների դեմ․ ապամոնտաժման ծավալները վերջին տարիներին
Տվյալների լրագրություն

Քաղաքապետարանի պայքարն ապօրինի կառուցապատողների դեմ․ ապամոնտաժման ծավալները վերջին տարիներին

11:55, 24 Սպտ, 2021

Այս տարվա հունիսին Երևանի քաղաքային իշխանությունները «արշավ սկսեցին» ապօրինի կառույցների դեմ, որը է՛լ ավելի մեծ թափ առավ հունիսի 20-ին տեղի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens