ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Միջին աշխատավարձը ֏243,000 չէ․ Սուքիասյանի մանիպուլյացիաները Հանրայինի եթերում

14:56, 6 Մյս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Մայիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես եկավ մի շարք պնդումներով, որոնք անհաշտ են իրականության հետ։

Միջին աշխատավարձի մասին

Ըստ Սուքիասյանի՝ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 243 հազար դրամ։ 

Իրականում, վերջին՝ փետրվար ամսի տվյալներով Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմում էր 206.5 հազար դրամ, ինչը 243 հազարից պակաս է ֏37 հազարով կամ շուրջ 18%-ով։ 

Երբ փորձեցինք հասկանալ, թե երբևէ Հայաստանում եղե՞լ է ամիս, երբ միջին աշխատավարձը կազմել է 243 հազար դրամ, պարզվեց, որ դա եղել է անցած տարվա դեկտեմբերին՝ միայն պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի դեպքում։ Սակայն սովորաբար դեկտեմբեր ամսին Հայաստանում պետական հատվածի միջին աշխատավարձի վերաբերյալ տվյալները միշտ ավելի բարձր են լինում մյուս ամիսների հետ համեմատած, քանի որ այդ ամսին, կապված ամանորի հետ, աշխատողները ստանում են պարգևավճարներ, հավելավճարներ և այլ բոնուսներ, ինչի արդյունքում արհեստականորեն բարձրանում է դեկտեմբեր ամսվա միջին աշխատավարձը։ Սա նշանակում է, որ այս թիվը որպես միջին աշխատավարձ ներկայացնելը մանիպուլյացիա է։ 

Ժողովրդավարության մասին

Ինչ վերաբերում է Սուքիասյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով 51-րդ տեղում է, ապա հարկ է նշել, որ միջազգային հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին  զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում՝ 100 միավորից հավաքելով 55-ը: Նշենք, որ կազմակերպությունը ժողովրդավարության սանդղակ չի կազմում: Ըստ պարբերական ուսումնասիրության մեթոդաբանության՝ պետությունները բաժանվում են մի քանի խմբերի՝ ազատ, ոչ ազատ, մասամբ ազատ: Հետևաբար, 55 միավոր ստանալը չի նշանակում, որ այլ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը:

Թե որտեղի՞ց է Սուքիասյանը վերցրել 51 թիվը՝ դժվար է ասել, քանի որ վերջինիս մամուլի խոսնակը ևս դժվարացավ պատասխանել։ Սակայն, ենթադրաբար, Սուքիասյանը նկատի ուներ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որտեղ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով իսկապես զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Նյութը արդեն իսկ պատրաստ էր հրապարակման, երբ մեզ հետ կապվեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը և տեղեկացրեց, որ պատգամավորի խոսքում վրիպակ է տեղի ունեցել։ «Հայաստանը 51-րդ տեղում է Մամուլի ազատության ինդեքսում։ Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը վերջին 4 տարվա ընթացքում ունեցել է շատ մեծ առաջընթաց, սակայն դեռ 51-րդ տեղում չէ»,- ասվում էր մեզ ուղարկված հաղորդագրության մեջ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԺողովրդավարությունԽաչատուր Սուքիասյանմիջին աշխատավարձ

Հարակից հոդվածներ

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից
Նոթատետր

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից

18:25, 8 Ապր, 2022

Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն...

Հայաստանն ընտրական ավտորիտարիզմից անցել է ընտրական ժողովրդավարության․ Փաշինյանի պնդումը ճիշտ է
Սխալ

Հայաստանն ընտրական ավտորիտարիզմից անցել է ընտրական ժողովրդավարության․ Փաշինյանի պնդումը ճիշտ է

17:01, 21 Մրտ, 2022

Մարտի 21-ին Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե...

Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է»

18:42, 27 Հնվ, 2022

Հունվարի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը։ Համաձայն ընդունված օրենքի, 2022...

Բյուջեի ներկայացում Գևորգ Պապոյանի կողմից՝ զուգորդված մանիպուլյացիաներով
Մանիպուլյատիվ

Բյուջեի ներկայացում Գևորգ Պապոյանի կողմից՝ զուգորդված մանիպուլյացիաներով

19:32, 19 Նյմ, 2021

Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով 2022 թ․ պետական բյուջեի մասին օրենքի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens