ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Սերժ Սարգսյանի և լրատվամիջոցների բարդ հարաբերությունները

15:31, 20 Օգս, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Ես պարբերաբար հանդիպել եմ, և ոչ մի անգամ, տարեկան 30-35 լրատվամիջոցների ղեկավարների հետ. Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին հանդես եկավ իր գործունեության պատմության ամենաերկարատև մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարեց, որ իր կառավարման տարիներին բաց է եղել լրատվամիջոցների համար: 

Մասնավորապես, լրագրողի հարցին, թե ինչու նա չի մասնակցել միջազգային քննարկումների և հարցազրույցների, ինչպես ներկայում անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը դրա անհրաժեշտությունը չի տեսել:

Նա պնդեց, որ թեև տարբեր լրատվամիջոցներ փորձում են ներկայացնել, որ ինքն ընդամենը 2 մամուլի ասուլիս է ունեցել, դա իրականությանը չի համապատասխանում: 

«Ես պարբերաբար հանդիպել եմ, և ոչ մի անգամ, տարեկան 30-35 լրատվամիջոցների ղեկավարների հետ, այսինքն՝ ոչ թե առանձին հանդիպումներ, այլ՝ խմբակային: Ես հարցազրույցներ եմ տվել տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ 2, 3, 6…: Այնպես որ, յուրաքանչյուր ղեկավար ունի աշխատելու իր ձևը»,- ասաց նա:

Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների հետ համեմատաբար ակտիվ շփումներով աչքի է ընկել առավելապես իր նախագահության առաջին հատվածում: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական President.am կայքից, որտեղ տեղադրված են Սերժ Սարգսյանի բոլոր հարցազրույցներն ու մամուլի ասուլիսները, 2008 թվականի մարտի 23-ին, մինչ նախագահի պաշտոնը ստանձնելը, երբ նա դեռ վարչապետի պաշտոնում էր, Սարգսյանը պատասխանել էր համացանցի միջոցով իրեն ուղղված հարցերին, որոնց թվում կային նաև Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարցեր: 

Մեկ բաց հանդիպում լրագրողների հետ արդեն նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանն ունեցել է պաշտոնավարման 100 օրվա առթիվ: Այնուհետև 2009 թվականին տեղի է ունեցել երրորդ նախագահի մամուլի ասուլիսը՝ կառավարման մեկ տարվա առիթով, որին մասնակցում էին մի քանի տասնյակ լրատվամիջոցներ Երևանից, մարզերից և արտերկրից: Սակայն արդեն մեկ տարի անց Սարգսյանն անհասանելի էր դարձել լրատվամիջոցների մեծ խմբի համար։ 

Եղել են մի քանի կաբինետային ասուլիսներ՝ ընտրյալ լրագրողներով, որոնց մեծամասնությունը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված PanArmenian Media Group-ից էր՝ «Արմնյուզ», «Արմենիա Թի-Վի», «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերություններից: Իսկ այս կամ այն երկրի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսներին գործնականում անհնար էր հարց ուղղել Սերժ Սարգսյանին:  

Երկրորդ անգամ ընտրվելուց հետո՝ 2013 թվականի մարտի 18-ին, նախագահականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ, որին մասնակցում էր 12 լրագրող։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպմանն այդ անգամ մասնակցում էին «Արմենիա» ՀԸ-ն, Հանրային ՀԸ-ն, «Հ2»-ը, «Երկիր Մեդիան», «Շանթը», «Կենտրոնը», «Արմնյուզը», «Առավոտ» թերթը, «Հայոց աշխարհ» թերթը, «Գոլոս Արմենիի» թերթը «Իրավունք» թերթը, որի գլխավոր խմբագիրը երկար տարիներ եղել է այդ պահին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ Ներկա էր նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հրայր Թամրազյանը։  

2015 թվականի դեկտեմբերի 3-ին հայաստանյան հեռուստաընկերությունների և Սարգսյանի շուրջ 2 ժամ տևած հանդիպմանը մասնակցում էին կրկին ընդամենը 12 լրագրող, որոնք ներկայացնում էին «Ա-ԹԻՎԻ»-ն, «Արարատը» (որը կրկին փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ), «Հ3»-ը, «ԱՐ»-ը, «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «Շանթը», «Արմենիան»։ Հանդիպմանը չէին մասնակցում գործող իշխանությունների քննադատությամբ աչքի ընկնող լրատվամիջոցները, այդ թվում՝  «Սիվիլնեթը» և «Ազատությունը»: 

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ հանրության մոտ բազմաթիվ հարցեր էին կուտակվել, Սերժ Սարգսյանը ոչ թե հանդես եկավ բաց ասուլիսով, այլ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից վերադառնալիս ինքնաթիռում կրկին «ընտրյալ»՝ 6 հեռուստաընկերության, որոնց թվում էին «Արմենիան», «Արմնյուզը», «Երկիր մեդիան», «Շանթը», «Կենտրոնը», Հանրայինը, տվեց հարցազրույց՝ անդրադառնալով մի շարք հարցերի:

Հատկանշական է, որ իր նախագահության տասը տարվա ընթացքում Սարգսյանն ավելի շատ առանձին հարցազրույց է տվել ոչ թե հայկական, այլ օտարերկրյա լրատվամիջոցների։ Հայկական լրատվամիջոցներից նման հնարավորություն մեծամասամբ ստացել են այդ պահին PanArmenian Media Group-ի կազմի մեջ մտնող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը՝ 2014 թվականին, և «Արմենիա» «Արմենիա» հեռուստաընկերությունը երկու անգամ՝ 2017 թվականին: Հետաքրքիր է, որ լրագրող Արտակ Ալեքսանյանն անցկացրել է այդ հարցազրույցներից երկուսը՝ որպես «Արմնյուզի» և «Արմենիայի» ներկայացուցիչ: 

Ինչ վերաբերում է միջազգային լրատվամիջոցներին, ապա Սարգսյանը հարցազրույց է տվել «Եվրոնյուսին»՝ երկու անգամ, գերմանական Bild-ին, թուրքական «Հյուրիեթին», չեխական Lidové noviny-ին, իրանական ԻՌՆԱ գործակալությանը և այլն:

Սերժ Սարգսյանը բազմիցս հարցազրույցներ է տվել ռուսական լրատվամիջոցների: Դրանց թվում էին «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը, ինչպես նաև մեկ հարցազրույց տվել է «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ «Սպուտնիկ Արմենիայի» համար, և Ռուսական «Առաջին» հեռուստաալիքի լրագրողին։

Այսպիսով, Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է՝ հայտարարելով, որ իր նախագահության ժամանակահատվածում բաց է եղել լրատվամիջոցների համար: Նա մամուլի հետ շփումներում միշտ եղել է սահմանափակ՝ որոշ չափով բացառություն է եղել նախագահության առաջին տարին, իսկ դրանից հետո Սարգսյանը, փաստացի, բաց է եղել միայն ընտրված լրագրողների և լրատվամիջոցների համար։ 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` լրատվամիջոցներմամուլի ասուլիսՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Ինչու՞ FIP.am-ին չեն տրամադրվում Փաշինյանի ասուլիսին ուղարկված հարցերը․ դատարանի ու գործադիրի անհիմն պնդումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչու՞ FIP.am-ին չեն տրամադրվում Փաշինյանի ասուլիսին ուղարկված հարցերը․ դատարանի ու գործադիրի անհիմն պնդումները

13:26, 26 Հկտ, 2022

2021 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, ֆեյսբուքյան ուղիղ...

Լրատվամիջոցների հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների ձևաչափի անընդունելիության վերաբերյալ
Առանց վճռի

Լրատվամիջոցների հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների ձևաչափի անընդունելիության վերաբերյալ

18:35, 26 Հնս, 2022

Նախորդ ուրբաթ «Հայկական Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) ՀՀ վարչապետ Նիկոլ...

Փաշինյանի «դռնփակ» ասուլիսին լրագրողների հարցերի ձևակերպումներն աղավաղվել են
Մանիպուլյատիվ

Փաշինյանի «դռնփակ» ասուլիսին լրագրողների հարցերի ձևակերպումներն աղավաղվել են

19:44, 25 Հնվ, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ հունվարի 24-ին ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իր...

Ասուլիսների ու լայվերի նոստալգիան․ ինչպես Նիկոլ Փաշինյանը հեռացավ մամուլից ու հանրությունից
Տվյալների լրագրություն

Ասուլիսների ու լայվերի նոստալգիան․ ինչպես Նիկոլ Փաշինյանը հեռացավ մամուլից ու հանրությունից

17:08, 23 Նյմ, 2021

Նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ նոյեմբերի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens