ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչու՞ FIP.am-ին չեն տրամադրվում Փաշինյանի ասուլիսին ուղարկված հարցերը․ դատարանի ու գործադիրի անհիմն պնդումները

13:26, 26 Հկտ, 2022

2021 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների ու հասարակական կազմակերպությունների հարցերին:

Այդ ժամանակ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր, թե ինչպես է Փաշինյանը էապես սահմանափակել մամուլի և հանրության հետ իր շփումները։

«Փաստերի ստուգման հարթակը» ասուլիսից երկու օր անց պաշտոնական հարցմամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին և խնդրել էր տրամադրել նշված ասուլիսի համար [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկված հարցերն ու դրանց հեղինակ  ԶԼՄ-ների և կազմակերպությունների ամբողջական ցանկը։

Վարչապետի աշխատակազմը, օրեր անց պատասխանելով մեր հարցմանը, հրաժարվել էր տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, որ «հայցվող տեղեկությունը վերաբերում է ներքին գործավարության շրջանակում կազմված ցանկին, որը նպատակահարմար չէ տրամադրել»։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը հստակ սահմանում է տեղեկատվության մերժման հիմքերը և կարգը․ հոդվածի 3-րդ մասում ասվում է, որ «գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»։

Տեղեկատվություն տնօրինողը՝ այս դեպքում վարչապետի աշխատակազմը, 5-օրյա ժամկետում պատասխանել է մեր հարցմանը, սակայն չի նշել  ո՛չ մերժման հիմքերը, ո՛չ էլ բողոքարկման կարգը․ հարցման պատասխանի մեջ միայն գրված է, որ նպատակահարմար չեն համարում հայցվող տեղեկության տրամադրումը։

FIP.am-ը որոշել էր վիճարկել վարչապետի աշխատակազմի կողմից հայցվող տեղեկությունը փաստացի չտրամադրելը դատական կարգով։ Խմբագրությունը  հայցադիմումը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել  2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ վարչապետի աշխատակազմին հայցվող տեղեկությունը տրամադրել պարտավորեցնելու պահանջով։ 

Հայցն ընդունվել էր վարույթ, նշանակվել էր դատաքննություն, քննությունն ավարտվել էր, և դատարանի վճիռը հրապարակվել է օրեր առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին։ 

Վարչապետի աշխատակազմի դիրքորոշումը

Վարչապետի աշխատակազմի՝ դատարան ներկայացված դիրքորոշումն ընդհանուր առմամբ այն մասին է, որ այս հայցվող տեղեկության տրամադրումը կխախտեր իրենց հարցեր ուղղող կազմակերպությունների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ թեև հարցման պատասխանում մերժման հիմքերը նշված չեն, սակայն առկա են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը։ 

Օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են տեղեկատվության ազատության սահմանափակումները, իսկ մեջբերվող կետի հիմքով տեղեկության տրամադրումը կարող է սահմանափակվել, եթե այն «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։

Փաստացի, վարչապետի աշխատակազմը համարում է, որ 

կառավարության էլեկտրոնային փոստին ուղարկված ԶԼՄ-ների և ՀԿ-ների՝ վարչապետի ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսի ընթացքում  հրապարակային հնչած կամ հնչելու ենթակա հարցերը FIP.am-ին տրամադրելը «կխախտեր այդ կազմակերպությունների կամ լրագրողների անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։ 

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ուղարկված հարցերը եթերում հնչեցվել են ամբողջությամբ՝ նշելով և՛ լրատվամիջոցի (կազմակերպության) անվանումը, և՛ լրագրողի անունը (օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայան, Սիրանուշ Գևորգյան)։ Այսինքն, ըստ էության, մեր հայցած տեղեկությունը հարցման պահին արդեն իսկ հրապարակված կամ հրապարակման ենթակա էր, հետևաբար չէր կարող խախտել որևէ մեկի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Դատարանի վճիռը

Դատարանը վճռել է մերժել FIP.am-ի հայցը և չպարտավորեցնել վարչապետի աշխատակազմին տրամադրել հայցված տեղեկությունը։

Վճռում նշված է, որ հայցադիմումը և հարցումը հայցվող տեղեկությունը ստանալու պահանջի նպատակի մասին տեղեկություններ չեն բովանդակում, այսինքն պարզ չէ, թե ինչ նպատակով ենք վարչապետի աշխատակազմից հայցել այդ տեղեկությունը։ 

Սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4 մասով սահմանված է, որ «դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը»։ Հետևաբար, դատարանի եզրակացության այս մասը, ըստ որի մենք չենք ներկայացրել տեղեկություն հայցելու նպատակը, անհիմն է, քանի որ օրենքով նման պարտավորություն չի սահմանվում։ 

Դատարանը որպես հիմնավորում է ներկայացնում նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետը և 26-րդ հոդվածի 1-ին մասը։ Ըստ դրանցից առաջինի՝ «անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»։ Իսկ 26-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ»:

Այս երկու հոդվածներից դատարանը եզրակացրել է, որ «Կազմակերպությունը («Փաստերի ստուգման հարթակը»,- խմբ) հայցում է իրեն տրամադրել տեղեկություն, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային եղանակով կատարված հաղորդում՝ լրատվամիջոցների և կազմակերպությունների կողմից»։

«Հետևաբար՝ Դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում առկա է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետով սահմանված դեպքը (խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը), տեղեկության տրամադրումը մերժելու համար»,- նշված է վճռում։

Փաստացի, դատարանը մեջբերում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի երկու հոդվածների կետեր, սակայն մեր հայցած տեղեկությունը չի կարող  խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այսինքն դատարանի գնահատականը, թե մեր հայցած տեղեկությունում առկա է 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը, անհիմն է։

«Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքի 3-րդ հոդվածի 15-րդ կետը սահմանում է «հանրամատչելի անձնական տվյալներ» հասկացությունը, ըստ որի, այն տեղեկությունները, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ, համարվում են հանրամատչելի անձնական տվյալներ։

Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է հանրամատչելի անձնական տվյալները։ Ըստ հոդվածի՝ «հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար»:

Այսինքն՝ մեր հայցած տեղեկությունը որևէ կերպ չէր կարող համարվել գաղտնիք և որևէ կերպ չէր կարող խախտել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, քանի որ յուրաքանչյուր լրագրող կամ լրագրողական կազմակերպություն, վարչապետին  էլ․ փոստի միջոցով հարց ուղարկելիս, գիտակցում է, որ այն պետք է հնչի մի շարք ԶԼՄ-ներով և հեռուստատեսությամբ։ 

Այսինքն՝ մեր հայցած տեղեկությունը տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ արդեն իսկ մատչելի էին դարձել որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար։

Հաջորդիվ դատարանը եզրահանգել է, որ մեր հայցած տեղեկության հրապարակմամբ կարող էր խախտվել այդ կազմակերպությունների հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները․ «Ինչ վերաբերում է կազմակերպությունների մասով հայցվող տեղեկատվության տրամադրմանը, ապա Կազմակերպության կողմից հայցվող տեղեկությունը ստանալու պահանջի նպատակը հայտնի չլինելու պայմաններում, առկա է կասկած, որ կազմակերպությունների մասով հայցվող տեղեկատվության տրամադրման դեպքում՝ այդ տեղեկության հրապարակմամբ կարող են խախտվել այդ կազմակերպությունների՝ հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։ Հետևաբար առկա է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետով սահմանված դեպքը՝ հայցվող տեղեկության տրամադրումը մերժելու համար»։

Հարցման նպատակը չմատնանշելու վերաբերյալ վերևում նշել ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4 մասը հստակ սահմանում է, որ «դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը»։ Իսկ ինչ վերաբերում է դատարանի մեջբերած նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, ապա, ըստ այդ կետի, մեր հայցած տեղեկության խախտում է «հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները»։

Հեղինակային իրավունքը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ 1111 հոդվածի առաջին մասն ասում է, որ «հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից»։

1112 հոդվածով էլ սահմանված են հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները․ դրանք են՝ 

1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.

2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.

3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.

4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.

5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.

6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.

7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.

9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.

10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.

11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.

12) համակարգչային ծրագրերը.

13) տառատեսակները.

14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ FIP.am-ը հարցմամբ խնդրել էր տրամադրել Փաշինյանի Ֆեյսբուքյան ասուլիսի համար [email protected] էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը։ Հետևաբար հայցվող տեղեկությունը գրական, դրամատիկական, սցենարային, երաժշտական, պարարվեստի, մնջախաղի և մյուս կետերում նկարագրված տեսակների ստեղծագործություններից որևէ մեկը չէ, և դրա հրապարակումը չէր կարող խախտել հարցեր ուղղած լրագրողների կամ կազմակերպությունների հեղինակային իրավունքը, առավելևս երբ հարցերը հնչել էին մի շարք մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներով։

Նշենք, որ խմբագրությունը Վարչական դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Լրագրողների հարցերի ձևակերպումներն աղավաղվել են

Հավելենք, որ վարչապետի նույնաբովանդակ ասուլիսների ժամանակ մշտական բողոքներ կային, որ լրագրողների ուղարկած հարցերը կա՛մ չէին հնչում եթերում, կա՛մ հնչում էին՝ աղավաղված բովանդակությամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր նույն ձևաչափում կազմակերպված վարչապետի 2022 թվականի հունվարի 23-ի ասուլիսին՝ հավաքագրելով մի քանի դեպք, երբ լրագրողների և լրագրողական կազմակերպությունների ուղարկված հարցերի բովանդակությունն աղավաղվել էր, հարցերը ենթարկվել էին խմբագրման։

Այսպիսով՝ վարչապետի աշխատակազմը հրաժարվում է FIP.am-ին տրամադրել հրապարակման ենթակա տեղեկությունը՝ համարելով, որ այն կխախտի հարցադրում կատարած լրագրողների անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, իսկ դատարանը վճռում է մերժել աշխատակազմին տեղեկություն տրամադրել պարտավորեցնելու հայցը։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դատարանմամուլի ասուլիսՆիկոլ Փաշինյանվարչապետի աշխատակազմ

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens