ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դռնփակ չի կարելի զեկուցել․ կառավարության օրակարգում շատացել են չզեկուցվող հարցերը

11:14, 15 Սպտ, 2020

Կառավարության նախորդ՝ սեպտեմբերի 10-ի նիստում օրակարգում ընդգրկված 40 հարցից զեկուցվող էին միայն 4-ը: Նիստերի անցկացման նման մոտեցումը մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում է։ Միաժամանակ, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է կառավարության աշխատանքի թափանցիկության կարևորությունը:

Դեռ 2018 թվականի հեղափոխությունից առաջ իշխող ուժը նախաձեռնել էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախագիծ: Հանրապետական կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այդ նախագիծը հիմնավորում էր նրանով, որ գործադիրի աշխատակիցները կաշկանդվում են արտահայտել իրենց տեսակետները: Նախագծով նիստերը դռնբաց անցկացվելու էին միայն կառավարության հատուկ որոշմամբ:

Այս նախագիծը ժամանակին լուրջ քննադատությունների առիթ էր դարձել: Հեղափոխությունից հետո, սակայն, օրենսդրական այս նախաձեռնությունը չեղյալ համարվեց: «Մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց։ Հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում։ Մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինի փակ նիստեր անելու անհրաժեշտություն»,- 2018 թ. նոյեմբերի 15-ին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Նոր իշխանությունները, սակայն, նիստերը դռնփակ անցկացնելու փոխարեն որդեգրեցին նոր քաղաքականություն: Մասնավորապես, վերջին երկու տարիների ընթացքում զգալի նվազել է զեկուցվող հարցերի քանակը: 2020 թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ չզեկուցվող հարցերի փաթեթում է ընդգրկվել տարվա ընթացքում քննարկված հարցերի շուրջ 88 տոկոսը:

«Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2017-ի ընթացքում կառավարության նիստերում չզեկուցվող է եղել 1982 հարցերից 1054-ը կամ 53 տոկոսը: 2018-ին չզեկուցվող հարցերը կազմել են ընդհանուրի շուրջ 62 տոկոսը: 

Loading...

Loading…

Նախորդ տարի կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված 1947 հարցից 1401-ը կամ մոտ 72 տոկոսը չի զեկուցվել: Եվս 49 հարց ներկայացվել է որպես գաղտնի փաստաթուղթ: 2017-ի համեմատ չզեկուցվող հարցերի քանակն ավելացել է շուրջ 29 տոկոսով:

2020 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ չզեկուցվող հարցերի չափաբաժինը կտրուկ ավելացել է: Նիստերում ընդգրկված ընդհանուր առմամբ 1388 հարցից միայն 164-ը կամ մոտ 12 տոկոսն է քննարկվել: 

Հավելենք, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի բովանդակությունը (բացառությամբ՝ գաղտնի հարցերի) նիստից մեկ օր առաջ հրապարակվում է e-gov.am կայքում, սակայն դրանց ծանոթանալը և ուսումնասիրելը բավական ժամանակատար է, երբեմն՝ բարդ: 

Ամփոփելով՝ նշենք, որ, թեպետ Հայաստանի նոր իշխանությունները չեղարկել էին կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը, սակայն մյուս կողմից՝ օրակարգում ընդգրկված հարցերի մեծամասնությունն այսօր փաստացի չի զեկուցվում և չի քննարկվում։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կառավարության օրակարգՀՀ ԿառավարությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens