ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև

19:48, 5 Հկտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում և ռազմական գործողությունների մեկնարկից հետո իր երկիրը զենք չի մատակարարել Ադրբեջանին։

Բաց աղբյուրներում առկա տվյալները, սակայն, արձանագրել են Բելառուսից Ադրբեջան ուղևորված ռազմական բեռնափոխադրող ինքնաթիռներ։ 

Նշենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ադրբեջանական ագրեսիայի համատեքստում Բելառուսին Ադրբեջան զենք մատակարարելուն խոչընդոտում է նաև ՀԱՊԿ կանոնադրությունը։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է անդրադառնալ այդ թռիչքներին և Բելառուս-Ադրբեջան ռազմատեխնիկական հարաբերություններին։ 

Բելառուս-Ադրբեջան «կարգո» ինքնաթիռների թռիչքներ

Սեպտեմբերի 30-ին IL-76 EW-412TH բորտը Բելառուսից թռիչք է կատարել դեպի Բաքու։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին, նույն ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Թուրքիայի Թեքրիդաղի օդանավակայանից դեպի Մինսկ։ Այս օդանավակայանը օգտագործվում է և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով։

Մինսկ-Բաքու ճանապարհով թռիչք տեղի է ունեցել նաև սեպտեմբերի 24-ին։ Այս բեռնափոխադրող ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխել Ադրբեջան։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած թռիչքներից մեկը ևս, մեծ հավանականությամբ, եղել է Ադրբեջան-Բելառուս ուղղությամբ․ flightradar24.com կայքում թռիչքի հետագծերի մի հատվածը դուրս է մնացել ռադարի ծածկույթից։

Թռիչքներն իրականացրել են բելառուսական Ruby Star բեռնափոխադրող ընկերության ինքնաթիռները։ Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնը (OCCRP) մի քանի տարի առաջ արդեն գրել էր, որ Ruby Star-ի «Իլյուշինները» նախկինում օգտագործվել են ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Այս ինքնաթիռներով մեկ թռիչքը բավական է շուրջ 16 հազար «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխելու համար։

«Իլյուշին» ինքնաթիռների՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունները կարող եք կարդալ այստեղ, այստեղ և այստեղ։

ՀԱՊԿ կարգավորումները պատերազմական իրավիճակում

Բելառուսը և Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են։ Ըստ կազմակերպության պայմանագրի՝ մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում «մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից արդեն Ադրբեջանը հարվածի տակ էր վերցրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը։ Քաղաքացիական մեկ անձ զոհվել էր Վարդենիսի բնակավայրերի հրետակոծության արդյունքում, կային վիրավորներ։ 

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքեր խոցվել էին  Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

 Ամփոփելով՝ նշենք նաև, որ վերջին օրերի ռամական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառում է նաև Բելառուսի արտադրած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԲելարուսինքնաթիռՀԱՊԿպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել
Սխալ

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել

16:08, 19 Ապր, 2022

Ապրիլի 18-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Google-ը բարձր որակով հասանելի է դարձրել ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ

19:00, 25 Մրտ, 2022

Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, Ասկերանի շրջանում վերջին օրերի լարվածությունը ուղեկցվում է ադրբեջանական պրոպագանդայի մի շարք դրսևորումներով՝ թե՛ պետական մակարդակով և թե՛...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens