ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Պատերազմի ընթացքում Վրաստանի երկնքով ռազմական ինքնաթիռներ անցել են

21:51, 3 Հկտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վրաստանի կառավարությունը դադարեցրել է ռազմական բեռնափոխադրումերի թույլտվությունների տրամադրումը դեպի Հայաստան և Ադրբեջան պատերազմի սրացումից ի վեր:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 3-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ քննարկելու Արցախում «վերսկսված զինված առճակատումը և իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև», ինչից հետո հայտարարեց, որ դադարեցվել է ռազմական բեռնափոխադրումերի թույլտվությունների տրամադրումը դեպի Հայաստան և Ադրբեջան։ 

«Վրաստանի կառավարությունը, սրացումից ի վեր, ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով ռազմական բեռի տարանցման թույլտվությունների տրամադրումը նշված երկու երկրների ուղղությամբ, լինի դա օդով կամ ցամաքով»,- նշված է հաղորդագրության տեքստում։

Վրացական կողմի այս հայտարարությունից առաջ համացանցում քննարկվում էր այն հարցը, որ թուրք-ադրբեջանական ռազմական ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են Վրաստանի օդային տարածքով, մինչդեռ Հայաստան եկող ռազմական ինքնաթիռների համար Վրաստանի երկինքը փակ է։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել վրացական երկնքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական ինքնաթիռների թռիչքների պատմությունը՝ սկսած սեպտեմբերի 27-ից։

Թռիչքները

Ինչպես «Փաստերի ստուգման հարթակն» արդեն մի քանի անգամ գրել է, ռազմական գործողություններին նախապատրաստվելիս և դրանց մեկնարկից հետո Ադրբեջանն ուներ ռազմական տեխնիկա տեղափոխելու երեք հիմնական տարբերակ՝ Ալիևի ընտանիքին պատկանող Silk Way ավիաընկերությունն ու Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

Ամենայն հավանականությամբ, Իսրայելից մեծաքանակ զինտեխնիկայի տեղափոխություն իրականացվել է Ալիևներին պատկանող Silk Way ընկերության «Իլյուշինների» միջոցով։ 

Ադրբեջանի ռազմական թռիչքների զգալի մասը իրականացվում է ռուսական արտադրության Ил-76-երով։ Այն միջին հեռավորության թռիչքների համար նախատեսված ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է: Ил-76-ը արտադրվում է Մոսկվայի «Իլյուշին ավիացիոն կոմպլեքս» ընկերության կողմից, և դրա հիմնական առաքելությունը ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղափոխությունն է։

Ռազմական գործողությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին այս «Իլյուշիններից» մեկը՝ 4K-AZ101 բորտը,  ուղիղ չվերթով Ադրբեջան է ուղևորվել Թունիսից՝ Վրաստանի երկնքով։ Սեպտեմբերի 30-ին նույն «Իլյուշինը»՝ կրկին օգտագործելով Վրաստանի օդային տարածքը Անկարայից Բաքու մեկնել է Բաքու։ Նույն ճանապարհով թռիչք եղել է նաև սեպտեմբերի 29-ին։

Սեպտեմբերի 27-ին Անկարա-Բաքու թռիչք է իրականացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Իլյուշինը»՝ 4K-78131 բորտը։ Թռիչքը, ինչպես մյուս դեպքերում, իրականացվել է Վրաստանի օդային տարածքով։ 

Թուրքական օդուժի թռիչքների պատմությունը որոշ դեպքերում չի պահպանվում Flightradar-ի բազայում։ Այլ աղբյուրներում, սակայն, պահպանվել են թուրքական օդուժի՝ Վրաստանի օդային տարածքով տեղաշարժերի մասին տեղեկություններ։ Այսպես, Թուրքական օդուժի կողմից Վրաստանի օդային տարածքով թռիչքներ արձանագրվել են առնվազն սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 2-ին։

Այսպիսով, հիմնվելով Վրաստանի երկնքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացված ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռների թռիչքների մասին բաց աղբյուրներում առկա տեղեկությունների վրա՝ կարելի է եզրակացնել, որ պատերազմի ընթացքում ռազմական տեխնիկայի փոխադրումներ Վրաստանի օդային տարածքով դեպի Ադրբեջան, այնուամենայնիվ, եղել են։

Անի Ավետիսյան

  • Total: 1
  • 0
  • 1
Թեգեր` ինքնաթիռիսրայելպատերազմ ԱրցախումՎրաստան

Հարակից հոդվածներ

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել
Սխալ

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել

16:08, 19 Ապր, 2022

Ապրիլի 18-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Google-ը բարձր որակով հասանելի է դարձրել ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ

19:00, 25 Մրտ, 2022

Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, Ասկերանի շրջանում վերջին օրերի լարվածությունը ուղեկցվում է ադրբեջանական պրոպագանդայի մի շարք դրսևորումներով՝ թե՛ պետական մակարդակով և թե՛...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens