ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թուրքական ռազմական օդուժի ակտիվությունը ՀՀ սահմանից դուրս և ներս

18:35, 30 Սպտ, 2020

Արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողություններին զուգահեռ նկատվում է թուրքական օդուժի ակտիվացում ՀՀ սահմանին։ 

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել էր Թուրքիայից և Իսրայելից դեպի Ադրբեջան ռազմական օդուժի ակտիվ տեղաշարժերին ու Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ակտիվ նախապատրաստությանը։

ՀՀ և ԱՀ պաշտպանական գերատեսչություններն արդեն հայտնել են թուրքական ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի՝ Արցախի և Հայաստանի երկնքում հայտնվելու մասին։ Բաց աղբյուրներում առկա տեղեկությունները ևս ապացուցում են այս պնդումները։ 

Թուրքական օդուժը հայկական սահմանին էր նախքան մարտերի մեկնարկը

Մարտերից դեռ մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 20-ին, թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքերը պտտվում էին հայ-թուրքական սահմանի մոտակայքում՝ Արարատ լեռան շրջակայքում և Արաքսի հովտի մոտ։ Ըստ Flightradar24.com կայքի՝ սեպտեմբերի 24-ին նույն տարածքում պտտվող անօդաչուն հատել է Հայաստանի սահմանը և հասել մինչև Վեդի քաղաք։

Կապույտ գիծը անօդաչուի թռիչքի հետագիծն է

Մարտերի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, գրեթե ողջ օրվա ընթացքում թուրքական հետախուզական CENAH01 անօդաչու թռչող սարքը Հայաստանի տարածքում էր՝ հասնելով մինչև Սևանա լճի ափ։ ԱԹՍ-ն երկար ժամանակ հայկական երկնքում էր՝ ենթադրաբար հավաքելով հետախուզական տեղեկություններ։ 

Նույն օրը սահմանի մոտակայքում էր նաև թուրքական Baykatar TB2 անօդաչու թռչող սարքը։

Սեպտեմբերի 28-ին տարբեր ժամերի ևս ՀՀ սահմանի մոտակայքում նկատվում էին թուրքական  հետախուզական Baykatar TB2 տեսակի անօդաչուները։

Դիտարկվում է Շիրակի մարզին սահմանակից հատվածը

Մինչև սեպտեմբերի 29-ը թուրքական օդուժի՝ մեր դիտարկած անօդաչու թռչող սարքերն ու ինքնաթիռները հիմնականում Արարատի ու Գեղարքունիքի մարզերի շրջակայքում էին։ Սեպտեմբերի 29-ին արդեն Bayraktar TB2 հետախուզական ԱԹՍ-ն Շիրակի մարզի սահմանին էր՝ Գյումրու ուղղությամբ։ ԱԹՍ-ն երկինք էր բարձրացել Անկարայի մոտակայքից։ Երկարատև թռիչքներ իրականացնելու հնարավորությունը թուրքական Bayraktar-ներին բնորոշ հատկանիշներից  է։ Նույն օրը մեկ այլ ԱԹՍ պտտվում էր Արարատ լեռան մատույցներում։

Հետևելով անօդաչուների մեծ մասի թռիչքի հետագծին՝ նկատում ենք, որ դրանք թռչում են Բեշթաշի մոտակայքում գտնվող Beştaş Hudut Karakolu ռազմաբազայի շրջակայքում։  

Առանձին դեպքերում ԱԹՍ-ներն օդ էին բարձրանում Թուրքիայի խորքից՝ անցնելով երկար ճանապարհ ու հասնելով ՀՀ սահմանին։ Այսպես, ԱԹՍ-ներից մեկը թռիչքը սկսել էր Թեքրիդաղի մոտակայքից և Հայաստանի սահմանի ուղղությամբ եկել Հալեպի վրայով։

Խնդիրներ թռիչքները դիտարկող հարթակի հետ

Շվեդական Flightradar24.com կայքը միակն է, որը թույլ է տալիս հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանալ թռիչքների, դրանց ուղղությունների և թռիչքն իրականացնող ինքնաթիռների մասին։ Ստեղծված լինելով քաղաքացիական թռիչքների ուսումնասիրության համար՝ որոշ դեպքերում այն չի ճանաչում ռազմական նշանակության ինքնաթիռների և ԱԹՍ-ների տվյալները։ Թուրքական օդուժի (TUAF) ռազմական օդանավերը և որոշ անօդաչու սարքեր ճանաչելի են ռադարի կողմից, սակայն եթե ինքնաթիռն ունի հատուկ պաշտպանություն կամ թռչում է ռադարի դիտարկման տարածքից դուրս, հարթակը չի գրանցում թռիչքի հետագիծը։ Թուրքական ինքնաթիռների դեպքում ևս նկատվում են նման դեպքեր։

Բացի այս, սեպտեմբերի 27-ից սկսած, երբ լրատվականները և սոցցանցերի օգտատերերը սկսեցին ակտիվորեն լուսաբանել թուրքական օդուժի ակտիվությունը սահմանին, կայքի աշխատանքների խափանումները դարձան հաճախակի։ Սեպտեմբերի 29-ին հարթակի թվիթերյան էջում հրապարակում տարածվեց այն մասին, որ կայքը մի քանի օր շարունակ ենթարկվում է հաքերային հարձակումների։ Սոցցանցերում քննարկվում էր կայքի՝ թուրքական կողմից հարձակման ենթարկված լինելու վարկածը։

Այսպիսով, բաց աղբյուրներում առկա փաստերը ապացուցում են, որ սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմում Թուրքիան միայն «բարոյական» աջակցի դերում չէ, ինչպես նշում է Ադրբեջանի նախագահը, այլ իրապես ներգրավված է որպես մասնակի պատերազմող կողմ։

Անի Ավետիսյան

  • Total: 1
  • 0
  • 1
Թեգեր` ագրեսիա Հայաստանի դեմԱԹՍթուրքական օդուժ

Հարակից հոդվածներ

ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է
Սխալ

ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է

19:00, 21 Նյմ, 2022

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ իրավասությունը...

Սեպտեմբերյան ագրեսիան ծավալվել է ՀՀ բնակավայրերում․ Լուկաշենկոյի ադրբեջանամետ կեղծիքները ՀԱՊԿ նիստում
Սխալ

Սեպտեմբերյան ագրեսիան ծավալվել է ՀՀ բնակավայրերում․ Լուկաշենկոյի ադրբեջանամետ կեղծիքները ՀԱՊԿ նիստում

15:06, 29 Հկտ, 2022

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո...

Իրանում ընկած ԱԹՍ-ն հայկական չի կարող լինել
Առանց վճռի

Իրանում ընկած ԱԹՍ-ն հայկական չի կարող լինել

15:33, 13 Հկտ, 2020

Այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական տարբեր աղբյուրներ հաղորդեցին Իրանի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին։ Լուրը որոշ ժամանակ անց...

Հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի հրետակոծության տակ․ տեսանյութեր, լուսանկարներ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի հրետակոծության տակ․ տեսանյութեր, լուսանկարներ

18:15, 30 Սպտ, 2020

Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը կրկին հատեցին ՀՀ օդային սահմանն ու հարվածներ հասցրեցին Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens