ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Իրանում ընկած ԱԹՍ-ն հայկական չի կարող լինել

15:33, 13 Հկտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական տարբեր աղբյուրներ հաղորդեցին Իրանի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին։ Լուրը որոշ ժամանակ անց պաշտոնապես հաստատեց նաև Իրանի պետական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության` այն ընկել է Իրանի Արդաբիլ նահանգի Պարսաբադ-Մողան շրջանի Օզան Թափե գյուղի տարածքում, որը գտնվում է արցախա-ադրբեջանական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի արևելք։ 

«ԻՐՆԱ»-ի պարսկերեն հոդվածում նշվում է, որ ըստ տեղական աղբյուրների՝ ընկած ԱԹՍ-ն կարող է պատկանել կա՛մ ադրբեջանական, կա՛մ հայկական զինված ուժերին, որոնք արդեն երկու շաբաթ է Իրանի հյուսիսային սահմանի մոտ մարտական գործողություններ են վարում։ Իսկ նույն գործակալության կողմից հրապարակված անգլերեն հոդվածի հենց վերնագրում ասվում է. «Ադրբեջանական կամ հայկական դրոնը ընկել է Իրանի հյուսիս-արևմուտքում»։

Իրականում, սակայն, այս ԱԹՍ-ն չի կարող պատկանել հայկական կողմին։ Այն իսրայելական արտադրության «Հարոպ» (Harop) տեսակի «կամիկաձե» ԱԹՍ է։ Ստորև ներկայացնում ենք այդ ԱԹՍ-ն արտադրող Israel Aerospace Industries (IAI) կայքում տեղադրված «Հարոպի» լուսանկարը, որից պարզ է դառնում, որ ընկած ԱԹՍ-ն հենց «Հարոպ» է։ ԱԹՍ-ի՝ «Հարոպ» տեսակի լինելու մասին գրել է նաև razm.info կայքը։ 

Եվ ինչպես հայտնի է, ՀՀ և Արցախի Զինված ուժերը չունեն իսրայելական արտադրության որևէ ԱԹՍ։ Հայկական զինուժի բոլոր ԱԹՍ-ները հայրենական արտադրության են։

Ի դեպ, վերջերս նույն «Հարոպ» տեսակի ԱԹՍ-ն որպես հայկական էր ներկայացրել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Նա Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, թե, իբր, Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) խոցել է Հայաստանի «կամիկաձե» ԱԹՍ, և կցել էր նույն «Հարոպի» մի քանի լուսանկար։

Armenia’s kamikadze dron was successfully destroyed by Azerbaijan’s air defence forces. Dron was whirling around civilian area. More civilian lives saved. Armenia’s state terror continues. Peaceenforcement must continue to stop Armenia. pic.twitter.com/b7GpJQHPVX

— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) October 8, 2020

Ընթացող պատերազմում Ադրբեջանի կողմից «Հարոպի» կիրառումը հաստատվել է հենց Հաջիևի կողմից, որը գովել է դրանց բարձր արդյունավետությունը։ Ադրբեջանը դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ էր գործածել այս ԱԹՍ-ն։

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» դեռ սեպտեմբերի 26-ին գրել էր Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրող ինքնաթիռների ակտիվ թռիչքների մասին։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ևս շարունակվում են բեռնափոխադրող ինքնաթիռների չվերթները Ադրբեջանի և Իսրայելի միջև, որոնցով, ամենայն հավանականությամբ, զենք և զինամթերք է փոխադրվում։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԹՍԻրանպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է
Մեծամասամբ սխալ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է

03:03, 3 Ապր, 2025

Հայաստանյան մամուլում և սոցիալական մեդիայում, իրանական MEHR գործակալությանը հղումով,  ապրիլի 2-ի երեկոյան կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո...

Իրանական TV-ն Բաքվում կալանավորված ԼՂ գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ
Սխալ

Իրանական TV-ն Բաքվում կալանավորված ԼՂ գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ

13:45, 10 Հկտ, 2023

X-ում (նախկին Twitter) ավելի քան 360,000 հետևորդ ունեցող Hareem Shah անունով օգտատերը հրապարակել է Արցախի քաղաքական գործիչների՝ Բաքվում ապօրինի ձերբակալության...

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին

14:09, 31 Հնվ, 2023

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ Իրանի մի շարք օբյեկտներ՝ երկրի տարբեր հատվածներում, ենթարկվել են հարձակման։ Ըստ նախնական...

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը
Չդասակարգված

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը

19:56, 18 Նյմ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens