Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններին զուգահեռ ակտիվացել է նաև ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական ոլորտը։ Ադրբեջանցիները պատերազմական իրավիճակի մասին ապատեղեկատվություն են տարածում նաև հայտնի լրատվականների անունով բացված կեղծ հաշիվների և կայքերի միջոցով։
Այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է բանակի, հայ զինվորների ու պատերազմական գործողությունների մասին տարբեր էջեր՝ կատարելով նախ դրական բովանդակությամբ գրառումներ։ Վստահություն շահելով՝ Ադրբեջանից կառավարվող հաշիվներն այնուհետև տեղադրում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ իբր հայ բարձրաստիճան զինվորականներ են սպանվել, հայկական դիրքեր են գրավվել, բանակը մեծ կորուստներ ունի և այլն։
Ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական տասնյակից ավելի կեղծ էջեր
- Ֆեյսբուքի հայկական տիրույթում Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի անունով կեղծ էջ է տարածվում։
- Ապետեղեկատվություն է տարածում ArmNews TV-ի նմանությամբ ստեղծված կեղծ՝ ARMNEWS.am էջը։
- Նույնաբովանդակ հրապարակումներ են ադրբեջանական կողմից կառավարվող News Armenia էջում։
- Ադրբեջանական քարոզչություն է կատարում նաև «Հայացք» անունով գործող էջը։
- 2020 թ. հոկտեմբերի 12-ին ստեղծվել է «Արցախ TV» էջը, որն ակնհայտորեն քարոզչական նյութեր է տարածում։
Ապատեղեկատվություն են տարածում նաև հետևյալ էջերը․
- Armenian TL
- Armenia.Az
- Armenian Soldier
- ՀՀ ազգային հերոսներ
- Republic of unrecognized Artsakh News
- ՀՀ ազգային հերոսներ
- ՉԵԶՈՔ ԳՈՏԻ
- Ազնիվ Ճանապարհ
- Son söz
Էջերը հնարավոր է արգելափակել ըստ այս հերթականության։
Նելլի Լազարյան