ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անկյունը փոխում է տեսանկյունը․ որքան մարդ է մասնակցել դեկտեմբերի 5-ի ցույցին

20:17, 7 Դկտ, 2020

Երևանի Ազատության հրապարակում դեկտեմբերի 5-ին ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքի մասնակիցների թվի շուրջ տարատեսակ պնդումներ եղան։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոֆոտոնկարահանման միջոցով հաշվել էր, որ 16:40-ի սահմաններում, երբ ելույթ էր ունենում ընդդիմության ներկայացուցիչ Վազգեն Մանուկյանը, և դա, փաստացի, հանրահավաքի ամենամարդաշատ պահն էր, հրապարակում կար 7400 մարդ։ 

Մինչդեռ, Aysor.am և Republica.am կայքերը գրել էին հանրահավաքին 40,000-50,000 մարդու մասնակցության մասին։ 

Այդ թվերը, սակայն, իրականությունից շատ հեռու են։ Ներկայացնենք մի շարք փաստեր։ 

Այսպես, Ազատության հրապարակում 40,000 և ավել մարդ կարող է տեղավորվել միայն ամբողջ հրապարակի լեփ-լեցուն լինելու ժամանակ։

Ըստ Google Earth ծրագրի, հրապարակի մակերեսը մոտ 8400 քառակուսի մետր է։ Սա նշանակում է, որ հրապարակի ամեն քառակուսի մետրի վրա պետք է կանգնի 5 մարդ, որպեսզի այնտեղ տեղավորվի 40,000-անոց բազմություն։ Դա նույնն է, ինչ 20 քմ սենյակում 100 մարդ գտնվի։

Նույնն է ցույց տալիս նաև mapchecking.com կայքը։ Դրա միջոցով հնարավոր է հաշվել աշխարհի ցանկացած կետում հավաքված բազմության մոտավոր թիվը։ Այն հիմնված է Google Maps ծրագրի վրա և օգտագործվում է հանրահավաքների մասնակիցների մոտավոր թիվը ճշտելու նպատակով։ 

Ըստ այս կայքի, մեկ քառակուսի մետրի վրա հինգ մարդու կանգնելու դեպքում հրապարկում կտեղավորվի մոտ 41,700 հոգի։ Սակայն առկա տեսանյութերն ու լուսանկարները ապացուցում են, որ հրապարակն ամբողջությամբ լեփ-լեցուն չի եղել։ 

Ստորև ներկայացնում ենք դեկտեմբերի 5-ի հանրահավաքի երեք լուսանկար, որոնք արվել են դրոնով 15:02-ին, 16:07-ին և 16:44-ին։ Երեք լուսանկարներում էլ երևում է, որ հրապարակի միայն մի մասում է մարդկանց խտությունը մեծ եղել։

Հանրահավաքի սկզբում՝ 15:02-ի դրությամբ 

Սա՝ 16:07-ի դրությամբ

Երրորդ նկարը՝ 16:44-ի դրությամբ, երբ հարթակում ելույթ էր ունենում ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը

«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» մեղադրեցին, թե, իբրև, լուսանկարը, որի հիման վրա իրականացվել է հաշվարկը, արվել է մինչև հանրահավաքի սկսվելը։ Սակայն այդ լուսանկարն արվել է 16:45-ի սահմաններում, երբ սկսվել էր Վազգեն Մանուկյանի ելույթը, որից հետո հանրահավաքը վերածվեց երթի։

Որպես այդ մեղադրանքի հիմնավորում՝ համացանցում ակտիվորեն տարածվեց Tert.am լրատվական կայքի ուղիղ եթերից մի սքրինշոթ, որում երևում է ուղիղ եթերի 2:06:10 վայրկյանը։ Ըստ որոշներ կարծիքների, այստեղ ավելի շատ մարդ է հավաքված։

Fip.am-ը հաշվեց այս կադրում երևացող մարդկանց թիվը, որը շուրջ 5200 է։ Հաշվարկը արվել է Ֆոթոշոփ ծրագրի հաշվելու գործիքի (count tool) միջոցով։ 

Այսինքն, այս նկարում ավելի քիչ մարդ կա, քան «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ դրոնով արված լուսանկարում։ Տարբերությունը լուսանկարների անկյունն է։ Tert.am-ի ուղիղ եթերի տեսանյութում երևում է Ազատության հրապարակի՝ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների միջև ընկած համեմատաբար ավելի խիտ՝ մարդաշատ հատվածը։ Սրա պատճառով կարող է տպավորություն ստեղծվել, թե հանրահավաքը ավելի մարդաշատ է եղել, քան իրականում։

Լուսանկարի անկյունի թեքության պատճառով հրապարակի բազմությունը ավելի խիտ է երևում, քան ավելի հեռվից արված լուսանկարում, որտեղ երևում են ոչ միայն հրապարակի դատարկ և կիսադատարկ հատվածները, այլ նաև ավելի նոսր մասերը։

Այս երևույթն ակնհայտ նկատվում է դրոնով Fip.am-ի կողմից արված տեսանյութում։ Տեսանյութի առաջին հատվածում, որն արվել է 16:05-ին, երևում է մեծ բազմություն, իսկ դրոնի բարձրանալուն զուգընթաց բազմության չափը ավելի ակնհայտ է դառնում, և հրապարակի դատարկ հատվածները հստակ երևում են։ Տեսանյութի երկրորդ հատվածն արվել է րոպեներ հետո՝ հրապարակից ուղղահայաց բարձրության վրա։ Դրանում հստակ երևում են հրապարակում կանգնած բազմության խիտ և նոսր հատվածները։ Տեսանյութի երրորդ մասը արվել է 16:45-ին, և դրանում ակներև է, թե ինչպես է անկյունների փոփոխությունն ազդում հրապարակում հավաքված բազմության քանակի տեսողական ընկալման վրա։

Այսպիսով, ներկայացված փաստերն ապացուցում են, որ Ազատության հրապարակում դեկտեմբերի 5-ին չէր կարող լինել 40,000 մարդ։ Ավելին՝ մանրակրկիտ ուսումնասիրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ցույցի մասնակիցների թիվը շուրջ 7400 է եղել։  

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 1
  • 0
  • 1
Թեգեր` հանրահավաքմարդաքանակ

Հարակից հոդվածներ

«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ
Մանիպուլյատիվ

«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ

17:42, 2 Մրտ, 2021

Այսօր՝ մարտի 2-ին, մի շարք լրատվականներ տարածեցին երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի՝ «Իմ Քայլը» դաշինքի էջով տարածած լուսանկարը՝ պնդելով,...

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է
Մեծամասամբ սխալ

Փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվը 500-ից տասնապատիկ ավելին է. Լոռու նորանշանակ մարզպետը սխալվում է

16:39, 17 Դկտ, 2020

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 17-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող...

Ազատության հրապարակի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 7400 մարդ
Սխալ

Ազատության հրապարակի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 7400 մարդ

21:15, 5 Դկտ, 2020

Aysor.am լրատվական կայքը, անդրադառնալով դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին, գրել է, որ ավելի քան 40,000 մարդ...

Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին
Պաշտոնական

Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին

13:34, 5 Հկտ, 2018

Հոտեմբերի 4-ին «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որի ընթացքում նա հանդես է...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×