ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Արցախում գազատարի պայթյունի մասին լուրերը չեն հաստատվում

17:00, 23 Դկտ, 2020

ՍԽԱԼ

Դեկտեմբերի 23-ին սոցիալական ցանցերի հայ օգտատերերը և որոշ լրատվականներ տեսանյութ տարածեցին, որտեղ երևում է ադրբեջանական զորքի կողմից հավանաբար պայթեցված գազատար խողովակի այրումը։ Politik.am-ը տեսանյութը տարածեց «Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով։

Կայքը գրում է, որ «պատերազմից հետո, ի պատասխան Հայաստանի իշխանությունների ադրբեջանասեր քայլերի, Ադրբեջանի բանակը երեկ պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը»։ Ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Քաշաթաղի (Լաչինի) շրջանում։

Նախ նշենք, որ politik.am-ի պնդումը, թե գազատարը պայթեցվել է երեկ՝ դեկտեմբերի 22-ին, չի կարող համապատասխանել իրականությանը, քանի ադրբեջանական տելեգրամյան ալիքները այն հրապարակել էին առնվազն դեկտեմբերի 21-ին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքեց տեղեկությունը` հայտարարելով, որ Իրան-Հայաստան գազամուղի վթար չի եղել և այն «շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան»։ Նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկություններ չունեն Բերձորի միջանցքով Արցախ գնացող գազատարի պայթյունի մասին, անհրաժեշտ է ճշտել Արցախի կառավարությունից։

Fip.am-ը կապ հաստատեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ Արցախի ուժային կառույցները նման ահազանգ չեն ստացել․ «Տեղեկությունը հերքել են ոստիկանությունը և ԱԻՆ-ը։ Նման տեղեկությունը շատ արագ կտարածվեր նաև մեզ մոտ՝ Արցախը հիմա շատ փոքր է, և նման տեղեկություններն արագ կտարածվեին»։ Նախարարության աշխատակիցը նշեց, որ գազամատակարարումը դեպի Ստեփանակերտ չի դադարեցվել։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախԻրան-Հայաստան գազատար

Հարակից հոդվածներ

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Ռուս խաղաղապահների փոփոխվող քարտեզները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս խաղաղապահների փոփոխվող քարտեզները

13:34, 28 Դկտ, 2020

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, Արցախում 44 օր տևած պատերազմից հետո հրադադար հաստատվեց և ռուս...

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում
Առանց վճռի

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

20:32, 17 Դկտ, 2020

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը գրեցին, որ ըստ այդ երկրի Վիճակագրության պետական կոմիտեի՝ Ստեփանակերտ «կվերադառնա» 12,024 ադրբեջանցի: Մասնավորապես,...

Արցախի բնակավայրերը՝ հայկական ու ադրբեջանական վերահսկողության ներքո․ թարմացված քարտեզ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի բնակավայրերը՝ հայկական ու ադրբեջանական վերահսկողության ներքո․ թարմացված քարտեզ

19:01, 11 Դկտ, 2020

Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Արցախում պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին աջակցություն տրամադրելու մասին։ Այս...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×