ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Գորիսի հոգևոր հովիվը սխալ է մեկնաբանել Տեղի ճանապարհին պատահած միջադեպը

19:00, 24 Դկտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Դեկտեմբերի 23-ին Քաջարանի քաղաքապետին սատարելու համար Քննչական կոմիտե եկած Գորիսի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը հայտարարել էր, որ Տեղ գյուղի ճանապարհին ադրբեջանցիները կրակել են հայկական մեքենայի վրա։

«Մի քանի օր առաջ՝ երեկոյան 9-10-ին, Խնձորեսկ-Տեղ գյուղ ճանապարհահատված է իջել թուրքը: Մեր ճանապարհին կանգնած է եղել, մեքենա է անցել, կանգնացրել է: Բնականաբար չեն կանգնել: Այդ մեքենայի հետևից կրակել է: Հիմա անվտանգության երաշխիք ունե՞նք»,- հայտարարել էր քահանան՝ նշելով, որ միջադեպի մասին իրեն պատմել է Տեղի համայնքապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ՝ ճշտելու միջադեպի մանրամասները։ 

Համայնքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ քահանան, հավանաբար, սխալ է հասկացել և մեկնաբանել տեղի ունեցածը։ «Դա եղել է մի 15 օր առաջ, առաջացել էին ճանապարհի ուղղությամբ, մեքենան իրոք կանգնացրել են, չեմ կարող ասել՝ երևի ինչ-որ բան են ուզել, ծխախոտ են ուզել կամ կրակ, բայց չի կանգնել»,- հայտնեց Շադունցը։

Ըստ համայնքապետի՝ դրանից հետո լսվել է կրակոցի ձայն, սակայն այդ անձիք չեն կրակել, ձայնը եկել է հեռվից: «Հնարավոր է՝ նույնիսկ հայկական դիրքերից կրակն արձակված լինի, բայց մեքենայի ուղղությամբ չի եղել»,- պարզաբանեց համայնքապետը։

Այսինքն՝ ադրբեջանական զորքն իսկապես եղել է Տեղ գյուղի ճանապարհին, սակայն հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ կրակ չի արձակվել։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի սահմանագծման աշխատանքները և դրանց շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԳորիսՏեղ գյուղ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից


×