ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • Գլխավոր
  • Պաշտոնական
  • Լրատվական
  • Մանիպուլյատիվ
  • Ընտրություններ
  • Բոլորը
  • Հայերեն (hy)Հայերեն
  • English (en)English
  • Русский (ru)Русский
    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    fip.am
    • Գլխավոր
    • Պաշտոնական
    • Լրատվական
    • Մանիպուլյատիվ
    • Ընտրություններ
    • Բոլորը
    • Հայերեն (hy)Հայերեն
    • English (en)English
    • Русский (ru)Русский
      Արդյունքներ չեն գտնվել
      Դիտել բոլոր արդյունքները
      ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
      fip.am
      Արդյունքներ չեն գտնվել
      Դիտել բոլոր արդյունքները
      Գլխավոր Պաշտոնական

      Աշոտյանը ԵԱՏՄ-ի բնույթի հարցում հակասում է թե՛ ինքն իրեն, թե՛ ՀՀԿ-ին

      13:46, 25 Հուլիսի, 2017
      Աշոտյանը ԵԱՏՄ-ի բնույթի հարցում հակասում է թե՛ ինքն իրեն, թե՛ ՀՀԿ-ին

      Սկսած 2013 թվականի սեպտեմբերի 3-ից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության և Եվրասիական ինտեգրացիոն ուղղությունը բռնելու մասին, իշխանությունները հակասական հայտարարություններ են անում այդ կառույցի բացառապես տնտեսական լինելու և քաղաքական բնույթ չունենալու հարցում: Հարցի վերաբերյալ հերթական հակասությունն ի հայտ եկավ օրեր առաջ:

      Հուլիսի 22-ին, մեկնաբանելով ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին ԱԺ-ում օրերս հնչած կոչը, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կրկին հայտարարում էր, որ այդ միությունը տնտեսական բնույթ ունի:

      Կարդացեք նաև

      Գեյերի դեմ ցույցին եղել են նաև գեյեր

      Հանրահավաքի արդյունքում ԱԺ ծառայողական մեքենաներ կամ ապակիներ չեն վնասվել

      ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

      «..ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միություն է, ուստի կարևորը տնտեսական բաղադրիչն է..»,- ասել էր Շարմազանովը:

      Նույն օրը, նույն ժամանակ, սակայն, ՀՀԿ նախագահի տեղակալ և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ արտաքին քաղաքականության թեմայով ասուլիսի ընթացքում [24։20-ից] նշում էր, որ ԵԱՏՄ-ն նաև «աշխարհաքաղաքական նշանակություն» ունի:

      «Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական համագործակցության ձևաչափ է, որն իհարկե ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Թեպետ փաստաթղթերում դա գրված չէ, բայց ակնհայտ է, որ ունի: Ցանկացած վերպետական տնտեսական միավորում 21-րդ դարում ստանում է քաղաքական կշիռ», — ասել էր Աշոտյանը` հավելելով, որ դրա բովանդակությունը «քաղաքական է»:

      Այս հայտարարությամբ պատգամավորը հակասում է ոչ միայն իր կուսակիցներին, այլև անձամբ ինքն իրեն: Ավելի վաղ, դեռ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող Աշոտյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն «բացառապես տնտեսական բնույթ» ունի:

      «Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական բնույթի վերազգային միավորում է: Հայաստանը խորը և ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Հատկապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, որը ռազմաքաղաքական միություն է: Եվրասիական տնտեսական միությունում հավասարազոր գործընկերների շարքում մենք մեր տեղը կգտնենք տնտեսական ոլորտում», — ասել էր Աշոտյանը:
      Այս հարցազրույցը նախկին նախարարը տվել էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ, երբ դեռ հստակեցված չէր, թե ի՞նչ պետք է սպասել իրականում այս միությունից: Հատկանշական է, որ իշխանությունները ԵԱՏՄ-ի ոչ միայն տնտեսական բնույթի մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ այդ կառույցին անդամակցությունը չէր կարող հիմնված լինել միայն տնտեսական հաշվարկների վրա` հաշվի առնելով դրա հետևանքով Հայասատանի կրած վնասները:

      • Total: 0
      • 0
      • 0
      Թեգեր` ԱշոտյանԱրմեն ԱշոտյանԵԱՏՄԵվրասիական տնտեսական միությունԷդուարդ ՇարմազանովՄաքսային միություն
      Նախորդ հոդվածը

      Շարմազանովի սուտը ԵԱՏՄ-ից օգուտների մասին

      Հաջորդ հոդվածը

      «Միր»-ը կեղծել է Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը

      Հարակից հոդվածներ

      Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ
      Պաշտոնական

      Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ

      22:30, 14 Փետրվարի, 2019

      Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից...

      Սիրիա ուղարկված խմբում կան ռազմական ոստիկաններ, և դա օրենքի խախտում է
      Պաշտոնական

      Սիրիա ուղարկված խմբում կան ռազմական ոստիկաններ, և դա օրենքի խախտում է

      21:08, 8 Փետրվարի, 2019

      Այսօր՝ փետրվարի 8-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից...

      ԱԺ պատվիրակություններում ընդդիմությունը լիարժեք ներկայացվածություն չունի
      Պաշտոնական

      ԱԺ պատվիրակություններում ընդդիմությունը լիարժեք ներկայացվածություն չունի

      17:17, 8 Փետրվարի, 2019

      Այս շաբաթ ավարտվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորումը, որն ուղեկցվեց «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տարաձայնություններով:...

      Ալեն Սիմոնյանը փոխել է իր կարծիքը Գևորգ Կոստանյանի մասին
      Պաշտոնական

      Ալեն Սիմոնյանը փոխել է իր կարծիքը Գևորգ Կոստանյանի մասին

      11:30, 8 Փետրվարի, 2019

      Երեկ՝ փետրվարի 7-ին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք հայտարարություններ է արել նախկին գլխավոր դատախազ և ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի...

      Հաջորդ հոդվածը
      «Միր»-ը կեղծել է Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը

      «Միր»-ը կեղծել է Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը

      Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

      Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

      Բաց մի թողեք

      Վարչապետը Ալավերդիով չէր կարող գնալ Դսեղ․ Politik.am-ը մանիպուլացնում է
      Լրատվական

      Վարչապետը Ալավերդիով չէր կարող գնալ Դսեղ․ Politik.am-ը մանիպուլացնում է

      15:12, 20 Փետրվարի, 2019
      McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը
      Մանիպուլյատիվ

      McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը

      18:41, 18 Փետրվարի, 2019
      «Հեղափոխություն չի եղել»-ը կոնտեքստից կտրված է տարածվում
      Լրատվական

      «Հեղափոխություն չի եղել»-ը կոնտեքստից կտրված է տարածվում

      17:41, 18 Փետրվարի, 2019
      Ռուսական պետական ԶԼՄ-ների կեղծ «հետաքննությունը» Հայաստանի մասին
      Լրատվական

      Ռուսական պետական ԶԼՄ-ների կեղծ «հետաքննությունը» Հայաստանի մասին

      16:45, 15 Փետրվարի, 2019
      Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ
      Պաշտոնական

      Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ

      22:30, 14 Փետրվարի, 2019
      Լրատվամիջոցների կեղծիքների հետքերով
      Լրատվական

      Լրատվամիջոցների կեղծիքների հետքերով

      17:49, 13 Փետրվարի, 2019
      fip.am

      • Մեր մասին
      • Հետադարձ կապ
      • Օգտագործման կանոններ




      Copyright © 2018 Union of Informed Citizens

      Արդյունքներ չեն գտնվել
      Դիտել բոլոր արդյունքները
      • Գլխավոր
      • Պաշտոնական
      • Լրատվական
      • Մանիպուլյատիվ
      • Ընտրություններ
      • Բոլորը
      • Հայերեն (hy)
      • English (en)
      • Русский (ru)

      Copyright © 2018 Union of Informed Citizens