ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ պնդումներ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում

18:58, 24 Փտր, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին հարցազրույց է տվել 1in.am լրատվականին, որի ընթացքում հանդես է եկել մանիպուլյատիվ և մոլորեցնող հայտարարություններով։

Մենաշնորհների մասին

Մասնավորապես, խոսելով հեղափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից արված բարեփոխումների մասին, վարչապետը նշել է նաև մենաշնորհների (մոնոպոլիաների) դեմ պայքարը և դրա արդյունավետությունը։

«Տեսեք՝ մենաշնորհների վերացման դաշտում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Այն շուկաները, որտեղ կողքից որևէ մեկը չէր կարող մտնել, այսօր ազատորեն մարդիկ ներմուծում են ինչ ուզում են, արտահանում են ինչ ուզում են»,— հայտարարել է Փաշինյանը։

Սակայն ի հակադրություն վարչապետի այս պնդման՝ «Փաստերի ստուգման հարթակը» դեռ 2019-ին մի քանի ապրանքների օրինակով ապացուցել էր, որ մենաշնորհները դեռևս շարունակում են պահպանվել, հաճախ նույնիսկ մոնոպոլ դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում ավելանում է։ Այս պահին Fip.am-ը ուսումնասիրում է բենզինի շուկան և առաջիկայում կհրապարակի ավելի թարմ տվյալներ։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2020-ի հունվարին հրապարակել էր 2019 թվականին շաքարավազի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն՝ 2018 թվականի 48 ներմուծող տնտեսվարողների փոխարեն 2019-ի առաջին 10 ամիսներին շաքարավազ էր ներմուծել 47 տնտեսվարող սուբյեկտ։ Հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում գնահատվել էր շաքարավազի շուկայի կենտրոնացվածությունը՝ հաշվարկելով առավել լայն տարածում ունեցող ինդեքսները։

Մեթոդներից մեկը շուկայում առավել խոշոր մասնաբաժին ունեցող 3 ընկերությունների մասնաբաժինների հիման վրա շուկայի կենտրոնացվածության գնահատումն է՝ CR3 (Concetration ratio): Ըստ այս ինդեքսի՝ շուկան համարվում է կենտրոնացված, եթե առավել խոշոր մասնաբաժին ունեցող ընկերությունների մասնաբաժինների գումարը մեծ է 70 տոկոսից։ Շաքարավազի շուկայի դեպքում ՏՄՊՊՀ-ի հաշվարկի արդյունքում այս ցուցանիշը 2018 թվականի համար կազմել էր 82 տոկոս, 2019-ի համար՝ 79 տոկոս։ Այլ կերպ ասած՝ շուկան համարվում էր կենտրոնացված։

Հանձնաժողովը շուկայի կենտրոնացվածությունը հաշվարկելու համար օգտվել էր նաև մեկ այլ՝ Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսից, որը չափվում է շուկայի բոլոր մասնակիցների մասնաբաժինների քառակուսիների գումարով։ Եթե ինդեքսը բարձր է 2000-ից, ապա շուկան համարվում է բարձր կենտրոնացված։ Հայաստանի դեպքում Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը կազմել է 3301, ինչը շուկայի բարձր կենտրոնացվածության ևս մեկ ապացույց է։

Այսպիսով, վարչապետի այն պնդումը, թե մոնոպոլիաների դեմ պայքարում գրանցվել են աննախադեպ հաջողություններ, չի համապատասխանում իրականությանը՝ առնվազն ըստ այս պահին հասանելի ուսումնասիրությունների։

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի մասին

Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած դեպքերին։ «Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ, գուցե Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր»,- հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին մի խումբ անձինք բռնություն էին կիրառել Միրզոյանի նկատմամբ, ինչից հետո ԱԺ նախագահին տեղափոխել էին հիվանդանոց։ Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով:

Այլ կերպ ասած՝ հարուցված քրեական գործը կապված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրա ընթացքում բռնություն գործադրելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով նրա լիազորություններից բխող գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու հետ։

Այսինքն՝ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը նույնիսկ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի որակվել որպես սպանության փորձ։

Fip.am-ի ճշտող հարցին, թե ԱԺ նախագահի դեմ կիրառված բռնության համար սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ՝ ԱԱԾ-ից պատասխանեցին, որ վերը նշված հոդվածներից բացի, այս դեպքով այլ հոդված չի քննվում։ Հետևաբար, Փաշինյանի այն հայտարարությունը, թե Միրզոյանի հանդեպ կատարվել է սպանության փորձ, մանիպուլյատիվ է, քանի որ նման գործ հարուցված չէ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը
Առանց վճռի

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը

18:28, 9 Ապր, 2021

Հանրային խորհրդի անդամները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով՝ խախտելով չեզոքության սկզբունքը: Սակայն դա հակասում է կառույցի մասին...

Քոչարյանը դրական միգրացիայի «մենաշնորհ» չունի․ սխալ պնդումներ Պոզների եթերում
Տեսանյութեր

Քոչարյանը դրական միգրացիայի «մենաշնորհ» չունի․ սխալ պնդումներ Պոզների եթերում

16:12, 9 Ապր, 2021

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պոզների հետ հարցազրույցում հայտարարել է, որ միայն իր նախագահության տարիներին է Հայաստանում ներգաղթ եղել։ Քոչարյանը, սակայն,...

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում
Սխալ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

11:22, 9 Ապր, 2021

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով։ «Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների...

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է
Մեծամասամբ սխալ

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է

19:09, 6 Ապր, 2021

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանից շարունակական արտագաղթին, հայտարարել է, որ միայն իր...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×