ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Բենզինի շուկա․ կառավարության կեղծիքն ու կայունացող մոնոպոլիան

16:38, 23 Մյս, 2019

Դեռևս փետրվարի 28-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում, անդրադարձ կատարելով արհեստական մենաշնորհներին և դրանց դեմ մղված պայքարին, գործադիրը նշել էր, որ տնտեսական ազատությունների և մրցակցության բարելավման տեսանկյունից Հայաստանն աննախադեպ առաջընթաց է արձանագրել, և որպես օրինակ էր ներկայացրել շաքարավազի, բանանի, դիզելային վառելիքի և բենզինի շուկայում արձանագրված փոփոխությունները։

Ըստ այդ զեկույցի, որոշ դեպքերում մի քանի անգամ նվազել են գերիշխող տնտեսավարողների՝ շուկայում ունեցած մասնաբաժինները։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է շաքարավազի, բանանի և դիզելային վառելիքի շուկաներին և բացահայտել, որ որոշ ապրանքատեսակների գծով կառավարության զեկույցում ներկայացված տվյալները կեղծ են։

Այժմ անդրադառնանք բենզինի շուկային։

Ըստ կառավարության զեկույցի,  2018 թ. վերջին բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն։

Նախ, փորձենք հասկանալ, թե ինչ էր կատարվում այս շուկայում 2017 թվականին։

2017-ին Հայաստանում բենզինի ներմուծմամբ զբաղվել է 4 ընկերություն՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն, «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Էյ բի էքսպորտ» ՍՊԸ-ն և «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն։

Այս ընկերությունները 2017-ին միասին ներմուծել են ավելի քան 142 հազար տոննա բենզին։ Ընկերությունների մասնաբաժինները ներկայացված են գրաֆիկում։

Ինչպես տեսնում ենք, ներմուծող ընկերություններից երկուսը 2017-ին զբաղեցնում էին շուկայի 99,3 տոկոսը՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն` 52,6% և «Ֆլեշ» ՍՊԸ-ն` 46,7%։

Համաձայն պետական եկամուտների կոմիտեի տվյալների, 2018 թվականին բենզինի ներմուծմամբ զբաղվել է 5 ընկերություն։ Ընդ որում՝ «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն դուրս է եկել շուկայից, նրա փոխարեն շուկայում հայտնվել են «Պլատինիում օյլ» ՍՊԸ-ն և «Ռուսնեֆտ էքսպորտ» ՍՊԸ-ն։

Այս ընկերությունները միասին 2018-ին Հայաստան են ներմուծել ավելի քան 138 հազար տոննա բենզին։

Ինչպես ներկայացված է գրաֆիկում, շուկայում կրկին կա 2 խոշոր խաղացող՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն և «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Ընդ որում՝ 2017 թվականին շուկայի 52,6 տոկոսը զբաղեցնող ընկերության մասնաբաժինը 2018-ին աճել է՝ դառնալով 58,2 տոկոս` ի հեճուկս կառավարության զեկույցում տեղ գտած տվյալի (29%)։

Այսպիսով, կարելի է փաստել, որ կառավարության զեկույցում մենաշնորհների դեմ պայքարի մասին հիշատակումները որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, իսկ բենզինի շուկայում, չնայած նոր ներմուծողների հայտնվելուն, շուկայի բևեռացումն է՛լ ավելի է խորացել։ Բենզինի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության մասնաբաժինը 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, ոչ թե նվազել է 43 տոկոսով` դառնալով 29 տոկոս, այլ աճել է՝ 52,6-ից դառնալով 58,2 տոկոս։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens