ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Ի՞նչ է կատարվել ԵԽԽՎ-ում. գերիների վերաբերյալ հարցի քվեարկության գործընթացն ամբողջությամբ

17:14, 20 Ապր, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին հայ գերիներին վերաբերող հարցի քվեարկությունը լայնորեն քննարկվում է հայ հանրության շրջանում։ Ի վերջո, արդյո՞ք Ռուսաստանի պատվիրակության որոշ անդամներ դեմ էին քվեարկել հենց այս հարցի օրակարգ ընդգրկվելուն, թե՞ քվեարկությունը եղել է փաթեթով։ Այս հարցի պատասխանը շատերի համար դեռ միանշանակ չէ։ Այդ պատճառով «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ևս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային՝ ներկայացնելով հարցի քվեարկության ողջ ընթացքը։ 

Հարցի քննարկման ընթացակարգը

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հարցերը ներկայացված են երկու փաթեթներում՝ հրատապ հարցերի և ընթացիկ հարցերի։ Հայ ռազմագերիներին վերաբերող հարցի քննարկումը ներառված էր ընթացիկ հարցերի քննարկման փաթեթում և պետք է ընդունվեր մեկ քվեարկությամբ՝ փաթեթում ներառված մյուս երեք հարցերի հետ։

Քվեարկության ընթացքը և արդյունքները շահարկումների ենթարկվեցին մամուլում և քաղաքական շրջանակներում։ 

Հրատապ հարցերի փաթեթում ընդգրկվել են Ալեքսեյ Նավալնու ձերբակալման և Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող հարցերը։ Ընթացիկ հարցերի մեջ էին Կորոնավիրուսի անձնագրերի և կորոնավիրուսի պատվաստանյութի վկայագրերի վերաբերյալ հարցերը, Եվրոպայում խաղաղության ձգտման ռուսական սպառնալիքի և հայ գերիների և տեղահանված անձանց մասին հարցերը։ Ի վերջո, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ անցան երկու ընթացիկ և երկու հրատապ հարց՝ ներառյալ հայ ռազմագերիներին վերաբերող հարցը։ Ըստ ընթացակարգի՝ երկու փաթեթներն ընդունվում են երկու քվեարկությամբ, սակայն եթե որևէ անդամի կողմից լինում է բողոք կամ առարկություն, ապա որևէ առանձին հարց կարող է դրվել առանձին քվեարկության։ 

Ապրիլի 19֊ին կայացած նիստում Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը միջնորդել է հայ ռազմագերիների հարցի համար անցկացնել առանձին քվեարկություն, ինչը բավարարվել է։ Սեյիդովի ելույթից հետո, որն առկա է տեսանյութում, հայ ռազմագերիներին վերաբերող հարցը դրվել է առանձին քվեարկության։ Կայացած քվեարկությամբ հայ ռազմագերիների մասին հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։ Ռուսաստանի ներկայացուցիչներից 5-ը դեմ են քվեարկել հարցի օրակարգ ընդգրկվելուն, 7֊ը՝ ձեռնպահ։

Ի դեպ, Ռուսաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Պախոմովը ռուսական պատվիրակության քվեարկության արդյունքները մեկնաբանել էր որպես «տեխնիկական խափանում»։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵԽԽՎհայ գերիներ

Հարակից հոդվածներ

«1-2 ամիս ավել» գերության փոխարեն՝ 1 տարի և ավելի․ Փաշինյանի նախընտրական հայտարարությունն ու իրականությունը
Առանց վճռի

«1-2 ամիս ավել» գերության փոխարեն՝ 1 տարի և ավելի․ Փաշինյանի նախընտրական հայտարարությունն ու իրականությունը

15:53, 28 Հնս, 2022

2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող...

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է
Տվյալների լրագրություն

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է

16:44, 2 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞...

Մամիջանյանը բացառություն չէ․ ԵԽԽՎ֊ում հայ պատվիրակները նախկինում ևս միասնական չեն քվեարկել
Մանիպուլյատիվ

Մամիջանյանը բացառություն չէ․ ԵԽԽՎ֊ում հայ պատվիրակները նախկինում ևս միասնական չեն քվեարկել

19:17, 31 Հնվ, 2022

Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևը, որին հայաստանյան պատվիրակությունից ԱԺ ընդդիմադիր...

Սխալ

Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չի վերանվանվի

20:04, 28 Սպտ, 2021

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 27-ին գրառում էր արել՝ անդրադառնալով նույն օրը Եվրոպայի խորհրդի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens