ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Տվյալների լրագրություն

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է

16:44, 2 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞ քաղաքացու է մեղադրանք առաջադրվել, նրանցից քանի՞սն են ձերբակալվել կամ կալանավորվել։

Ի պատասխան մեր հարցման, Դատախազությունից հայտնում են, որ 2021-ի նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի սադրած ռազմական միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։ 

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել վերը նշված զինծառայողներին որպես մեղադրյալներ ներգրավել՝ դարձյալ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հաշվի առնելով մեղադրյալների՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այնուհետև, դատարանում բողոքարկման արդյունքում 5 մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է, և նրանք կալանքից դուրս են եկել։

Այսպիսով, 2022-ի փետրվարի վերջի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում գերությունից վերադարձած մեկ անձ։

Մինչ այդ, 2022-ի հունվարի 18-ին, որոշում է կայացվել քրեական գործից անջատել 3 մեղադրյալների վերաբերյալ գործը, որոնցից 1-ը եղել է գերությունից վերադարձած անձ։ Գործն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։ Իսկ գերությունից վերադարձած մյուս 5 զինծառայողների գործը գտնվում է նախաքննության փուլում։

«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Սիրանուշ Սահակյանը Fip.am-ի հետ զրույցում նշում է, որ գերության մեջ լինելու հանգամանքը պետք է հաշվի առնվեր կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս։

«Կալանքի համար կարևոր նշանակություն ունի իր՝ դատարանի առջև կանգնելուց խուսափելը և քննությանը խոչընդոտելը, հիմա այդ մարդիկ հնարավորություն են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակելով, տեղափոխվել երրորդ երկրներ, նրանք դա չեն արել՝ քաջատեղյակ լինելով քրեական սպառնալիքների մասին»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։ 

Ազգային անվտանգության ծառայությունից Fip.am-ին հայտնում են, որ փետրվարի 2022-ի փետրվարի 22-ի դրությամբ Ադրբեջանում գտնվում է 38 հայ գերի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։ 

2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս Ադրբեջանից վերադարձել է 150 գերի, որոնցից 43-ը քաղաքացիական անձինք են։ Պատերազմից հետո գերիներից 1-ը տեղափոխվել է Լիբանան, բացի այդ՝ ևս 1 անձ գերությունից վերադառնալուց հետո իր ցանկությամբ տեղափոխվել է Ռուսաստան։

Շուշան Ստեփանյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գլխավոր դատախազությունհայ գերիներպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահը կեղծ գործուղումների քրգործով 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել
Նոթատետր

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահը կեղծ գործուղումների քրգործով 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել

17:41, 2 Մրտ, 2023

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանը, որը մինչև այդ եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար, 5․8 մլն դրամի վնաս է...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Դատախազությունն ամիսներ առաջ կողմ էր մահապատժի բացարձակ արգելքին (փաստաթուղթ)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատախազությունն ամիսներ առաջ կողմ էր մահապատժի բացարձակ արգելքին (փաստաթուղթ)

18:48, 12 Սպտ, 2022

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 1-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր...

Դատախազությունը սխալվում է. ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա
Սխալ

Դատախազությունը սխալվում է. ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա

19:10, 1 Սպտ, 2022

Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 1-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens