Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/18 տեղամասում հունիսի 20-ին տեղի է ունեցել մեկ միջադեպ ևս․ավելի վաղ մենք գրել էինք, որ նշված տեղամասում վիճաբանություն էր եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց միջև:
Ավելի ուշ, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նույն վստահված անձը վիճաբանություն է ունեցել «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանի հետ, որի ժամանակ նրա ուղղությամբ աթոռ է նետել:
Ինչպես երևում է ստորև ներկայացվող տեսանյութում, Սահակյանն ի պատասխան հետ է նետում աթոռը, որը, սակայն, դիպչում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձին՝ վնասելով նրան:
Ուշագրավ է, որ մի շարք լրատվականներ ներկայացրել էին փաստն այնպես, թե Սահակյանը դիտավորությամբ է հարվածել ՀԱԿ վստահված անձի գլխին: