ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Կեղծ դիտորդներ՝ Երևանի 9/12 ընտրատեղամասում

19:31, 21 Հնս, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 9/13 ընտրատեղամասում ողջ օրվա ընթացքում լարված իրավիճակ էր, քանի որ տարածքը փոքր էր, իսկ ընտրողների ակտիվությունը՝ մեծ։ Բացի այդ, մեծ թիվ էին կազմում վստահված անձինք ու դիտորդները, իսկ կողմնակի անձինք չէին լքում տարածքը։ 

Դիտորդներից մեկը «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողին տեղեկացրեց, որ սև շապիկով տղամարդը տևական ժամանակ տեղամասում է, սակայն ո՛չ ընտրում է, ո՛չ էլ գրանցված է որպես դիտորդ կամ վստահված անձ։ 

Երբ մոտեցանք այդ տղամարդուն, վերջինս զրուցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի հետ։ Խնդրեցինք ներկայանալ․ վերջինս բավականին դժկամությամբ պատասխանեց, որ դիտորդ է և անգամ բեյջ ունի։

Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ չի գրանցվել մատյանում, ինչը պարտադիր է, պատասխանեց, որ պատրաստվում էր։ Սակայն պարզվեց, որ նա անգամ անձնագիր չունի, ինչը պարտադիր է անձը նույնականացնելու ու գրանցվելու համար։ Քիչ անց նրա անձնագիրը բերեցին։ 

Գրանցման ընթացքում պարզեցինք, որ տղամարդը՝ Ղուկասյան Հակոբ Թորգոմի,  ներկայանում է «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ անունից։ Պարզվեց, որ այդ ընտրատեղամասում արդեն կա գրանցված դիտորդ նույն կազմակերպությունից։ Մինչդեռ, օրենքը նախատեսում է, որ ընտրատեղամասում մեկ կազմակերպությունից կարող է ներկա գտնվել միայն մեկ դիտորդ։ Ավելի վաղ գրանցված դիտորդ Հակոբ Բրունսուզյանը հայտարարեց, որ ինքը դուրս կգա։ 

Քանի որ ընտրություններին գրանցված դիտորդական առաքելությունները ներկայացնում են նաև գրանցված դիտորդների տվյալները, որոշեցինք պարզել՝ արդյո՞ք այս երկու անձինք կան այդ ցուցակում։ Պարզվեց, սակայն, որ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ անունից հանդես եկող այս դիտորդների անունները չկան ԿԸՀ ներկայացված ցուցակում, որում գրանցված է 636 անձ։

Երբ խնդրեցինք պարզաբանել, թե որտեղի՞ց բեյջերը կամ ինչու՞ նրանք չկան այդ ցուցակում, երկուսն էլ նշեցին, որ հնարավոր է՝ սխալմունք է եղել։ 

9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կապ հաստատեց տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ։ Վերջինս նշեց, որ եթե բեյջի վրա կա ԿԸՀ կնիք, ապա այդ պահին որևէ բան չեն կարող անել։ 

Հատկանշական է, որ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ գործունեությունն առաջին անգամ չէ, որ հարցեր է առաջացնում։ Դեռևս 2017-ին «Հետքը» անդրադարձել էր այս կազմակերպությանը, որը թեև շուրջ 9 տարի գործում է և առաջին անգամ չէ դիտորդական առաքելություն իրականացնում, սակայն դրա գործունեության մասին որևէ տեղեկատվություն չկա։ Այն հայտնվում է ընտրությունից ընտրություն և անգամ ընտրություններն ամփոփող զեկույցներ չի ներկայացնում։

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2021

Հարակից հոդվածներ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ

18:00, 7 Հլս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական...

Դիվանագետների անվան տակ զինվորականները չեն քվեարկել. «Հրապարակը» մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Դիվանագետների անվան տակ զինվորականները չեն քվեարկել. «Հրապարակը» մանիպուլացնում է

12:11, 30 Հնս, 2021

«Հրապարակ» օրաթերթը երեկ՝ հուլիսի 28-ին, «Խաղաղապահներին ընդգրկել են դիվանագետների ցանկում» վերնագրով նյութ է հրապարակել և գրել, թե բացահայտել են էլեկտրոնային...

Զինվորների հայտնի տեսանյութը. ինչ է եղել ընտրատեղամասում իրականում
Մանիպուլյատիվ

Զինվորների հայտնի տեսանյութը. ինչ է եղել ընտրատեղամասում իրականում

10:41, 28 Հնս, 2021

Համացանցում և լրատվամիջոցներում վերջին օրերին ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որը վերնագրված էր՝ «Զինծառայողները քվեախցիկից պատրաստի ծրար են վերցրել և դուրս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens