ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Կորոնահարցեր ու կորոնապատասխաններ՝ թեստեր, պատվաստումներ ու պատվաստանյութեր

15:41, 7 Սպտ, 2021

Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման առաջին ալիքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է կորոնավիրուսի թեստերի սեփական արտադրություն ունենալ։

Ավելի ուշ, երբ Հայաստանում սկսեցին կիրառել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերը, առաջնային թեմա դարձավ պատվաստանյութերի արդյունավետության հարցը։ Մինչ հայաստանցիները խուսափում էին պատվաստվելուց, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին Հայաստանում պատվաստվող Իրանի քաղաքացիների մեծ հերթերը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հասկանալ՝ կիրառվեցի՞ն արդյոք  կորոնավիրուսի տեղական թեստերը, ո՞ր պատվաստանյութն են նախընտրում Հայաստանում, ինչպես նաև պարզել՝ ի վերջո, քանի՞ օտարերկրյա քաղաքացի է պատվաստվել Հայաստանում։

Պատվաստումներ և պատվաստանյութեր

Ի պատասխան FIP.am-ի հարցման, Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ երկու դեղաչափ պատվաստանյութ է ստացել 3343 օտարերկրյա քաղաքացի կամ՝ առհասարակ երկրորդ դեղաչափ ստացած 98,586 քաղաքացիների 3․4 տոկոսը։

Ըստ տրամադրած տվյալների՝ Հայաստանում ամենից պահանջված պատվաստանյութը ռուսական Sputnik V-ն է, այնուհետև՝ AstraZeneca-ն: Նշենք, որ Եվրոպական միության և մի շարք այլ երկրների կողմից հիմնականում ընդունելի են Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը, բացառությամբ՝ Sputnik V-ի, որի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են։

Օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է ընդհանուր 287,728 դեղաչափ պատվաստում, որից 83,724-ը՝ Astrazeneca, 108,400 դեղաչափ՝ Sputnik V, 76,141 դեղաչափ՝ CoronaVac և 19,463 դեղաչափ՝ Sinopharm։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին կառավարությունը ամերիկա-գերմանական Pfizer և չինական Sinopharm պատվաստանյութերը ձեռք բերելու համար հատկացրել էր 3 միլիարդ 460 միլիոն դրամ։ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսին, իսկ Sinopharm պատվաստանյութն արդեն ձեռք է բերվել և կիրառվում է։ Հայաստանը նախատեսում է ստանալ նաև ամերիկյան Johnson&Johnson տեսակի պատվաստանյութ, որի նախնական ժամկետները, սակայն, դեռևս հստակեցված չեն։ «Փաստերի ստուգման հարթակն» Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել էր նաև, թե կորոնավիրուսային հիվանդության կրկնավարակման քանի՞ դեպք է գրանցվել, և որևէ պատվաստանյութով պատվաստվելուց հետո քանի՞ քաղաքացի է կորոնավիրուսով վարակվել։

Ի պատասխան, Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման առաջին դեպքը հայտնաբերելուց հետո մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ կրկնավարակման 1176 դեպք, ինչը կազմում է վարակվածների 0․5 տոկոսը։ Ինչ վերաբերում է պատվաստումից հետո կրկնավարակման դեպքերին, ապա հիվանդության դեմ պատվաստում իրականացնելուց հետո պատվաստած անձանց հիվանդության հետ կապված վիճակագրությունը, ըստ ԱՆ-ի, դեռևս ամփոփման փուլում է։ 

Ի՞նչ եղան հայկական թեստերը

Կորոնավիրուսի վերաբերյալ մոռացված հարցերի շարքին են պատկանում նաև կորոնավիրուսի տեղական թեստերը։ Հիշեցնենք, որ 2020 թ. ապրիլին, երբ Հայաստանում նոր էր տարածվել կորոնավիրուսը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կառավարությունը 550 հազար դոլարի չափով գումար է հատկացնելու ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ հայկական թեստեր արտադրելու համար։ Հունիսի վերջին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ կորոնավիրուսի հայկական արտադրության ՊՇՌ (պոլիմերային շղթայական ռեակցիա) թեստերն արդեն պատրաստ են։

Ի պատասխան FIP.am-ի հարցման, Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը արտադրել և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին է տրամադրել 103,155 թեստ։ Ըստ նախարարության պատասխանի՝ թեստերն անցել են փորձարկման բոլոր փուլերը, սակայն փորձարկվել են միայն Հայաստանում։ Արտադրված տեղական թեստերն ամբողջությամբ կիրառվել են, իսկ թեստերի կիրառումն ավարտվել է 2020 թ. դեկտեմբերի 30-ին՝ կապված խմբաքանակի սպառման հետ։ 

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով՝ ծրագիրն իրականացրել են, երբ թեստերն աշխարհում շատ քիչ էին, դեպքերը՝ շատ։ «Մենք այդ ծրագիրն արեցինք արտակարգ պայմաններում, որպեսզի ապահովենք թեստերի առկայությունը, և թեստավորումը Հայաստանում չդադարի»,- FIP.am-ի հետ զրույցում նշեց Առաքելյանը։ 

Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ երբ սկսել էին թեստերի արտադրությունը, մեկ թեստի արժեքն աշխարհում տատանվում էր 15-20 դոլարի սահմաններում։ Ինստիտուտը կառավարությունից ստացել էր մեկ թեստի համար 2․5 դոլարին համարժեք նյութ։

«Գումար ինստիտուտը չի ստացել, ստացել ենք նյութեր, ուզում եմ դա ֆիքսենք։ Դեկտեմբերին արդեն նպատակահարմար չգտանք շարունակելու թեստերի արտադրությունը, քանի որ նույն գնով թեստեր արդեն կային շուկայում»,- ասաց Արսեն Առաքելյանը։ 

Հարցին, թե տեղական թեստերն ավելի մատչելի չէին լինի՞, եթե շարունակվեր արտադրությունը, ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը պատասխանեց, որ կարող է և ավելի մատչելի լինեին, բայց իրենք արտադրող ընկերություն չեն, այլ գիտահետազոտական կենտրոն։ «Լայնածավալ արտադրության համար համապատասխան արտադրական տարածքներ և պայմաններ են պետք։ Մեր նպատակը չէր թեստ արտադրել և վաճառել, մեր նպատակն այդ պահին Հայաստանն ապահովել մատչելի թեստերով»,- ասաց ինստիտուտի տնօրենը։ 

Նշենք, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում օգտագործվել է կորոնավիրուսի 1,577,162 թեստ։ 

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի թեստերկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել
Տվյալների լրագրություն

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել

18:26, 15 Փտր, 2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կիրառման առաջին շրջանից ի վեր իրավապահ մարմինները մի քանի անգամ հայտարարել են տարբեր բժշկական հաստատությունների կողմից...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens