ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ սահմանափակումներ կան չպատվաստված անձանց համար այլ երկրներում

19:02, 13 Սպտ, 2021

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսի համավարակի դեմ կանխարգելիչ նոր միջոցառումները: Մասնավորապես, գործատուներն աշխատակիցներից պարտավոր են պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք:

Նշենք, որ օրեր առաջ Հայաստանը հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային առումով վտանգավոր՝ «կարմիր» գոտում և այլևս ապահով երկիր չի համարվում: Միաժամանակ, Հայաստանը զիջում է տարածաշրջանի երկրներին պատվաստումների ցուցանիշներով: Սեպտեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 215 հազար մարդ, երկրորդ դեղաչափը` 120 հազար: 

Քանի որ հանրության շրջանում սպասվող կանխարգելիչ պահանջները միանշանակ չեն ընդունվել, «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե ինչ սահմանափակումներ և պահանջներ կան տարբեր երկրներում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 8-ին քաղաքացիներին ուղղված ելույթում նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ նոր սահմանափակումներ են մտցվելու երկրում՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Ըստ այդ սահմանափակումների՝ ցանկացած հիմնարկում, որտեղ աշխատում է 100-ից ավելի մարդ, աշխատողները պետք է պատվաստվեն կամ ամեն շաբաթ ներկայացնեն ստուգման բացասական արդյունքով տեղեկանք:

Բայդենը դժգոհել է, որ չնայած պատվաստման աննախադեպ և հաջողված ծրագրին, որի շրջանակում պատվաստումը անվճար է և 80 հազար պատվաստման կենտրոն կա, դեռևս 80 միլիոն ամերիկացի չի պատվաստվել: Բազմաթիվ չպատվաստված մարդիկ մահվան եզրին են:

«Սա չպատվաստվածների համավարակ է… Չպատվաստվածները գերծանրաբեռնում են վերակենդանացման սենյակները՝ տեղ չթողնելով սրտի կաթված ստացած կամ քաղցկեղ ունեցող մարդկանց համար»,— հայտարարել է Բայդենը:

ԱՄՆ-ում նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական նոր դեպքերի միջինը կազմում է 153,246 մարդ՝ ըստ ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի: 

Սեպտեմբերի 12-ին 35,450 նոր դեպք  է գրանցվել, իսկ մահացել է 251 մարդ: Շաբաթ առ շաբաթ այս թիվն աճում է: Կորոնավիրուսի բոլոր նոր շտամերը երկրում տարածված են: Պատվաստվել է բնակչության 57.9 տոկոսը:

Ռուսաստան

Ռուսաստանի առանձին մարզեր և քաղաքներ լուրջ սահմանափակումներ են մտցրել չպատվաստված քաղաքացիների համար: Սպասարկման ոլորտների ընկերությունների անձնակազմերի 60 տոկոսը պետք է պատվաստված լինեին մինչև օգոստոսի 15-ը: Եթե աշխատակիցները հրաժարվեն պատվաստվել, ընկերությանը սպառնում է տուգանք, իսկ աշխատակիցներին՝ հեռացում:

Թեև սահմանափակումներ և կանոններ մտցնելու պարտականությունը թողնված է տեղական իշխանություններին, պաշտոնական Կրեմլը հստակ արտահայտել է վերաբերմունքը պատվաստման մասին: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չպատվաստվածների նկատմամբ խտրականությունն անխուսափելի է:

Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որ պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Սակայն մինչև օրս պատվաստումների քանակը շարունակում է ցածր մնալ, իսկ համաճարակը երրորդ անգամ գագաթնակետին է հասել:

Այնտեղ օրական միջինը 18,256 դեպք է գրանցվել վերջին շաբաթների ընթացքում: Օգոստոսից մինչև այժմ ամեն օր ավելի քան 700 մարդ է մահանում: Ըստ ՌԴ առողջապահության նախարարության՝ հիվանդանոցում հայտնված քաղաքացիների 98 տոկոսը պատվաստված չէ:

Ռուսաստանում սեպտեմբերի 13-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի 18,178 նոր դեպք: Մահացել է 719 մարդ: Պատվաստվել է բնակչության 29.5 տոկոսը: 

Մոլդովա

Մոլդովայում սեպտեմբերի 10-ին իշխանությունները հայտարարել են համապետական լոքդաուն: Նոր սահմանափակումների համաձայն՝ չպատվաստված անձանց մուտքը արգելվում է հանրային վայրեր՝ սրճարաններ, բարեր, մշակութային միջոցառման վայրեր: Քաղաքացիները պարտավոր են կրել դիմակներ հանրային ինչպես փակ, այնպես էլ բաց վայրերում:

2.6 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովայում վերջին 3 շաբաթվա ընթացքում օրական գրանցվում է միջինը 320 դեպք: Սեպտեմբերի 12-ին գրանցվել է 213 դեպք, մահացել է 14 մարդ: Պատվաստվել է բնակչության 25.1 տոկոսը:

Կանադա

Կանադայում պետական ծառայողների համար պատվաստումը պարտադիր է: Պարտադրանքը վերաբերում է նաև օդանավերով, գնացքով և նավերով ճանապարհորդողներին:

Սեպտեմբերի 12-ին այնտեղ 1963 դեպք է գրանցվել, մահացել է 9 անձ:

Պատվաստված է բնակչության 72 տոկոսը: 

Ֆրանսիա

Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ օգոստոսից սկսած մուտքը հանրային վայրեր թույլատրվում է, միայն եթե անձը պատվաստված է, ունի վերջին 48 ժամում արված թեստի բացասական պատասխան կամ վերջին ժամանակահատվածում հիվանդացել է: Առանց այդ ամենը ապացուցող փաստաթղթի առկայության, քաղաքացիները և զբոսաշրջիկները չեն կարող այցելել թանգարաններ, կինոթատրոններ, լողավազաններ և այլ վայրեր: Առողջապահության ոլորտի աշխատողները պետք է պատվաստվեն մինչև սեպտեմբերի 15-ը:

65 միլիոն բնակչություն ունեցող Ֆրանսիայում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական նոր դեպքերի միջինը 11,300 է: Սեպտեմբերի 12-ին հաստատվել է վարակման 7679 նոր դեպք, մահացել է 29-ը: Բնակչության առնվազն 67 տոկոսը պատվաստվել է: Համավարակի սկսվելուց ի վեր 115 հազար մարդ է մահացել Ֆրանսիայում: 

Պատվաստման ցուցանիշները57.9%29.5%67.7%62.7%25.1%72.4%76.8%74.6%19.3%38%5.7%ԱՄՆՌուսաստանՖրանսիաԳերմանիաՄոլդովաԿանադաՉինաստանԴանիաՎրաստանԱդրբեջանՀայաստան01020304050607080

Գերմանիա

Գերմանիայում նույնպես հանրային փակ տարածքներ և հիվանդանոցներ այցելելու համար անհրաժեշտ է պատվաստվել կամ վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված լինելու ապացույց ներկայացնել: Չպատվաստվածները ցանկացած հանրային վայր մուտք ունենալու համար պետք է վերջին 24 ժամում արված թեստ ներկայացնեն:

Բացի այդ, եթե նախկինում թեստավորումը երկրում անվճար էր, ապա հոկտեմբերի 11-ից այն կդառնա վճարովի:  Թեստի արժեքն այնտեղ 35-50 եվրո է:

83 մլն բնակչություն ունեցող Գերմանիայում վերջին շաբաթներին օրական միջինը 9,244 մարդ հիվանդանում է: Սեպտեմբերի 8-ին գրանցվել է 6,963 նոր դեպք,  10 մարդ մահացել է: Բնակչության ավելի քան 62 տոկոսը պատվաստվել է: 

Դանիա

Դանիան ԵՄ անդամ միակ երկիրն է, որը սեպտեմբերի 10-ից վերացնում է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները՝ ամբողջովին անցնելով նախահամավարակային կյանքի կանոններին: 

Ըստ երկրի առողջապահության նախարար Մագնուս Հյունիկեի՝ պատճառը պատվաստանյութերի և քաղաքացիների ջանքերն են:

Հատկանշական է, սակայն, որ, օրինակ, այլ երկրների չպատվաստված քաղաքացիների մուտքը Դանիա արգելված է:

5.8 միլիոն բնակչություն ունեցող Դանիայում սեպտեմբերի 8-ին գրանցվել է 

434 նոր դեպք: Մահվան դեպք չի գրանցվել:

Բնակչության 74 տոկոսը պատվաստված է:

Չինաստան

Հուլիսին Չինաստանում տեղական իշխանությունները խիստ միջոցառումներ էին իրականացնում համավարակի դեմ: Այսպես, չպատվաստված մարդկանց մուտքը հանրային տարածքներ և տրանսպորտ արգելվում էր: Շատ քաղաքներ հայտարարում էին, որ ուսանողների մուտքը համալսարաններ և այլ կրթօջախներ կարգելվի, եթե նրանք ու նրանց ընտանիքների անդամները չպատվաստվեն: Թանգել քաղաքում պետական աշխատողներից պահանջվում էր պատվաստվել, այլապես նրանց մուտքն աշխատանքի վայրեր կարգելվեր և նրանք կզրկվեին աշխատավարձից: Չնայած այս պահանջներին, ի վերջո, Չինաստանի կենտրոնական իշխանությունը հայտարարեց, որ թեև պատվաստումները պետք է լինեն այնքան շատ, որքան հնարավոր է, սակայն այդ գործընթացը պետք է մնա կամավոր սկզբունքով: 

Հատկանշական է, որ երկրի բնակչության 76 տոկոսը պատվաստված է, իսկ կորոնավիրուսի նոր դեպքերը՝ բավականին քիչ: Սեպտեմբերի 13-ին գրանցվել է 49 նոր դեպք: Մահվան դեպք չի գրանցվել:

Այնուհանդերձ, այնտեղ դիմակի կրումը պարտադիր է ոչ միայն փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, այլև մարդաշատ վայրերում: Կանոնը պարտադիր է անգամ պատվաստված քաղաքացիների համար:

Վրաստան

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ այն անձինք, որոնք ցանկանում են մասնակցել հանրային միջոցառումների, պետք է ներկայացնեն  փաստաթուղթ, որը կապացուցի նրանց պատվաստված լինելը, կամ ՊՇՌ թեստ՝ արված վերջին 72 ժամում:

Երկրի կառավարությունը պատվաստումը խրախուսելու համար սեպտեմբերի 13-ին սկսել է 2,800,000 լարի ընդհանուր մրցանակային ֆոնդով վիճակահանություն, որը գործում է միայն պատվաստված անձանց համար:

Ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ:

Հարևան Վրաստանում վերջին ամիսներին համաճարակային իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ամռան ընթացքում համավարակը հասավ իր գագաթնակետին: Օգոստոսին կորոնավիրուսի դեպքերն օրեր շարունակ անցնում էին 5000-ը: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է օգոստոսի 17-ին՝ հասնելով 6208-ի: Սեպտեմբերի սկզբին օրական մահվան թվերը աննախադեպ բարձր էին՝ հասնելով 86-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո այդ հիվանդությունից Վրաստանում մահացել է 8233 մարդ: 

Վերջին օրերին իրավիճակը հարևան երկրում մեղմվել է: Օրական դեպքերի միջինը կազմում է 2106: Պատվաստվել է երկրի բնակչության 19 տոկոսը: 

Ադրբեջան

2021 թ. հուլիսին Ադրբեջանի կառավարությունը որոշում կայացրեց, որ սեպտեմբերից ցանկացած փակ տարածք մուտք գործելու համար պետք է ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական: 

Տարածաշրջանում Ադրբեջանն առաջին էր, որն այդպիսի որոշում կայացրեց: Փաստացի, 18 տարեկանից բարձր քաղաքացիները չեն կարող մուտք գործել ռեստորաններ, սրճարաններ և այլ հանրային վայրեր, եթե պատվաստված չեն: 

Վերջին 3 շաբաթների ընթացքում Ադրբեջանում միջինում գրանցվում է կորոնավիրուսի 1600 դեպք: Սեպտեմբերի 13-ին գրանցվել է հիվանդության 1157 դեպք, մահացել է 31 մարդ:

Պատվաստվել է բնակչության 38 տոկոսը:

Այսպիսով, թեև կորոնավիրուսի դեմ պատվաստումը շարունակում է մնալ ինքնակամ գրեթե ողջ աշխարհում, շատ երկրներում գործում են խիստ սահմանափակումներ այն անձանց դեմ, որոնք չեն պատվաստվել:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի թեստերկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել
Տվյալների լրագրություն

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել

18:26, 15 Փտր, 2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կիրառման առաջին շրջանից ի վեր իրավապահ մարմինները մի քանի անգամ հայտարարել են տարբեր բժշկական հաստատությունների կողմից...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ...

Հարակից հոդվածներ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել
Տվյալների լրագրություն

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել

18:26, 15 Փտր, 2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կիրառման առաջին շրջանից ի վեր իրավապահ մարմինները մի քանի անգամ հայտարարել են տարբեր բժշկական հաստատությունների կողմից...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens