ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը մանիպուլացնում եղբոր ղեկավարած ընկերության մասին հարցերը

16:00, 13 Հկտ, 2021

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ճանապարհաշինական ընկերության կողմից պետական գնումների մրցույթներում արձանագրած հաղթանակներին։ 

«Սիվիլնեթը» օգոստոսի 26-ին գրել էր, որ Կառլեն Սիմոնյանը տնօրեն ու փոխտնօրեն է դարձել 3 ընկերություններում, որոնք բոլորն էլ կապ ունեն ճանապարհաշինության, ինչպես նաև բետոնի արտադրության հետ։ 

Դրանցից մեկը «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն է, որի գործունեության տեսակը ՊԵԿ-ում նշված է ասֆալտբետոնի արտադրություն։

Մարտից ընկերության տնօրենը Կառլեն Սիմոնյանն է, իսկ բաժնետերերը՝ Սվետլանա Պողոսյանն ու Լուսիկ Գևորգյանը։ Վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում։ Հունիսի 17-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրատապ բաց մրցույթի ընթացակարգով հաղթած «Եվրոասֆալտի» հետ կնքել է ճանապարհների վերանորոգման աշխատանքների պայմանագիր։ Այն արժեցել է մոտ 368 միլիոն դրամ։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է վերանորոգել Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը։ Մյուս պայմանագիրը, որ կնքվել է ասֆալտապատման աշխատանքներ կատարելու նպատակով, արժեցել է 287.5 միլիոն դրամ։ Դրանով նախատեսվում է Ապարան քաղաքի և հարակից բնակավայրերի ավտոճանապարհների ասֆալտապատում։ Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 19-ին։ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է եղբոր ղեկավարած ընկերության՝ գնումների մրցույթներում հաղթելու փաստին: «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Սիմոնյանի մանիպուլյատիվ հայտարարությունները այդ ճեպազրույցում.

«Դեղին մամուլի հարցերը… ես դեղին հարցերի չեմ պատասխանում։ Այդ մարդիկ, ովքեր դա գրում են, զբաղված են Ալեն Սիմոնյանի անուն-ազգանունով մի բան գրելով»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասել է ԱԺ խոսնակը։ 

Ալեն Սիմոնյանի եղբոր՝ 3 ընկերություններում տնօրեն ու փոխտնօրեն դառնալու փաստը ֆիքսված է իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալներում, իսկ թե ի՞նչ դեղին մամուլի մասին է խոսում Սիմոնյանը՝ պարզ չէ։ 

Ըստ ռեգիստրի տվյալների՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ» ընկերության տնօրեն է այս տարվա մարտից, իսկ փետրվարից փոխտնօրեն էր «Եվրոասֆալտ1» ընկերությունում, որի միակ բաժնետերը Ուշի գյուղի բնակիչ Սիրուշ Դավթյանն է։ Երրորդ ընկերությունը, որտեղ Սիմոնյանը աշխատում է, «Թի էս քնսթրաքշնն» է։ Այդ մասին Կառլեն Սիմոնյանը նշել է Linkedin սոցցանցի իր էջում։ 

«Կան կազմակերպություններ, որ փոխկապակցված են տարբեր ընդդիմադիր թևերի հետ, այդ շահարկումները, այդ խոհանոցային զրույցները… մարդիկ արդեն հոգնել են»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Նախկին իշխանության ներկայացուցիչների հետ փոխկապակցված մի շարք անձինք տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցել են ճանապարհաշինության ոլորտի գնումներին և հաղթել. դրանցից է, օրինակ, «Ա.Ա.Բ պրոեկտ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին: Այդ ընկերությունը միայն 2021 թվականի գնման մրցույթի շրջանակներում ստորագրված պայմանագրերով ստացել է ավելի քան 8 միլիարդ դրամ։

Ճանապարհների նախագծման, ինչպես նաև հեղինակային հսկողության գործընթացներում, սակայն, հաղթել է նաև գործող պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությունը. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, որում Բադալյանն ունի 88.1 տոկոս, այս տարվա հունվարից մինչ հոկտեմբեր կնքված պայմանագրերով ստացել է ավելի քան 607 միլիոն դրամի գումար։ 

«Խոշոր երկու մրցույթ շահել է այդ կազմակերպությունը, իմ եղբայրը աշխատում է այդ կազմակերպությունում, որպես տնօրեն է աշխատում։ Կարող էր որպես հաշվապահ աշխատել, բայց սեփականատիրության հետ կապված… իմ եղբոր ունեցվածքը այդ շահումից ոչ ավելանալու է, ոչ իջնելու է»,— հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ 

Պետական գնումների մրցույթներում հաղթանակների արդյունքում փոխանցվող պայմանագրային գումարներն ուղիղ առնչություն ունեն ընկերության ֆինանսական վիճակի, շահութաբերության, նաև՝ աշխատավարձային ֆոնդի ձևավորման ու դրա բաշխման վրա, հետևաբար՝ Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իր «եղբոր ունեցվածքը այդ շահումից ոչ ավելանալու է, ոչ իջնելու», մանիպուլյատիվ է։ Կառլեն Սիմոնյանի աշխատավարձը կարող է կախված լինել գնման մրցույթի արդյունքներից, և հաղթանակի դեպքում այդ աշխատավարձը դեպի վերև կարող է փոփոխվել։

«Շահել է այն կազմակերպությունը, որը ամենաէժան գինն է առաջարկել։ Խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, այն կազմակերպություններին, որոնք տարբեր գերատեսչություններ հարցումներ են ուղարկում, թող հարցնեն՝ էն մնացած 40 կազմակերպությունն ու՞մ հետ են փոխկապակցված։ Այսինքն՝ իմ եղբայրը պիտի ոչ մի տեղ չաշխատի՞»,- հարց է բարձրացրել ԱԺ նախագահը։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ1» ընկերությունները Սիմոնյանի առաջին տնօրինած ընկերություններն են՝ ստեղծված հեղափոխությունից հետո, այսինքն՝ նախկինում վերջինս չի զբաղեցրել ղեկավար պաշտոններ առևտրային ընկերություններում։

«Փաստերի ստուգման հարթակը» հունիսի 9-ին գրել էր, որ բետոնի արտադրությամբ զբաղվող «Թի էս քնսթրաքշնը», որտեղ Կառլեն Սիմոնյանը փոխտնօրեն է, 5 միլիոն դրամ է նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցում, մինչդեռ, չանդրադարձավ այդ 3 ընկերությունների ծագմանն ու եղբոր՝ այդ ընկերություններում տնօրեն նշանակվելու հանգամանքներին։ 

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ալեն ՍիմոնյանԿառլեն Սիմոնյան

Հարակից հոդվածներ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են

14:07, 2 Հլս, 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին Լատվիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է
Սխալ

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է

16:35, 20 Դկտ, 2022

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցողի կողմից այն ներկայացնելուն և...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens