ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Աջափնյակի «զինված բանդաների» առեղծվածը․ քաղաքապետի հայտարարությունների հետքերով

14:57, 26 Հկտ, 2021

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Հոկտեմբերի 29-ին՝ այս հոդվածի հրապարակումից երկու օր անց, «Փաստերի ստուգման հարթակի» խմբագրության հետ կապվեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Վերջինս պարզաբանեց, որ նախկինում մեզ քաղաքապետարանից տրամադրված տեղեկատվությունը եղել է թերի, և ներկայացրեց դեռևս մայիսի 12-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանի՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված գրությունը: 

2021 թվականի հունիսի 22-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով քաղաքում ապօրինի շինարարությանը, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում հանցավոր խմբեր են գործում և դրանցում ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ դատական և պետական տարբեր համակարգերից, ինչպես նաև թաղային հեղինակություններ։ 

«․․Այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ինչ-որ մարդիկ չեն։ […] Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք»,- ասել էր քաղաքապետը։

Քաղաքապետը նաև դեպք էր պատմել, երբ քաղաքապետարանի 8 աշխատակիցներին ու 3 ոստիկաններին չէր հաջողվել կանխել ապօրինի կրպակի տեղադրումը, որովհետև գործընթացը վերահսկել էին մահակներով և դանակներով զինված ու ոչ սթափ վիճակում գտնվող 40-50 անձինք։ Քաղաքապետը նաև կարծիք էր հայտնել, որ եթե այդ օրը քաղաքապետարանի աշխատակիցները գիտակցված կանգ չառնեին, շատ հավանական է մարդասպանություն տեղի ունենար։

Մարությանի փոխանցմամբ՝ այս առիթով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը  դիմել էր իրավապահ մարմիններին։

«Նամակներ են ուղարկվել և՛ ՀՀ գլխավոր դատախազին, և՛ ԱԱԾ տնօրենին, և՛ ոստիկանապետին։ Իմիջիայլոց, նամակները ուղարկվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում»,- հայտարարել էր Մարությանը։

Հաջորդ իսկ օրը՝ հունիսի 23-ին, գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ գործն ուղարկվել է Մաշտոցի բաժին, և ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ այս հայտարարությունների հետքերով և պարզել, թե ինչ փուլում է Աջափնյակի «զինված բանդաների» գործը իրավապահ մարմիններում։

Հարուցված քրեական գործ չկա, իսկ իրավապահները նամակներ չեն ստացել

Աջափնյակում ապօրինի կառուցապատում իրականացնող հանցավոր և զինված «բանդաների» մասին քաղաքապետ Մարությանի հայտարարությունից ավելի քան 4 ամիս է անցել, սակայն դեռևս որևէ քրեական գործ իրավապահ մարմիններում հարուցված չէ։ Այս մասին տեղեկանում ենք իրավապահ մարմիններ ուղարկված հարցումների պատասխաններից:

Մասնավորապես, FIP.am-ը հարցումներ էր ուղարկել դատախազություն, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ոստիկանություն։ Դատախազությունից վերահաստատեցին, որ գործը ուղարկվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, Քննչական կոմիտեից ասացին, որ գործն իրենց մոտ չէ, իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ Աջափնյակում «զինված բանդաների» մասին առհասարակ տեղյակ չեն։

«Աջափնյակում այսպես կոչված «զինված բանդաների» գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում որևէ տեղեկություն առկա չէ»-, նշված է ԱԱԾ գրավոր պատասխանում:

Այլ է ոստիկանության՝ Մաշտոցի բաժնից ստացված պատասխանը, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետի հայտարարության հիման վրա քննություն անցկացվել է, սակայն քրեական գործի հարուցումը կասեցվել է հանցադեպի բացակայության հիմքով։

Քաղաքապետարանը վերահաստատում է իր դիրքորոշումը․ 

Պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը նշեց, որ առաջին անգամ է լսում այս դեպքի մասով քրեական գործի հարուցման մերժման մասին և չի կարող մեկնաբանել իրավապահ մարմինների աշխատանքը, սակայն և հայտնեց, որ այնուամենայնիվ՝ քաղաքապետը եղած իրողությունն է հայտնել։

Բացի այդ, Կարապետյանի խոսքով՝ իրենց մոտ հստակ համոզմունք կա, որ ապօրինի կառուցապատողները գործում են համակարգված և խմբավորված։

«Քաղաքապետարանի մոտ կա համոզմունք, որը ձևավորվել է իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա, այն մասին, որ Աջափնյակում համակարգված ձևով գործել է խմբավորում՝ այսինքն համակարգված ձևով գործող մարդկանց խումբը աշխատել է որոշակի ժամանակի ընթացքում նույն սխեմայով, նույն շինանյութերով, նույն մոտեցմամբ, նույն փաստաբանական մարտավարությամբ»,- հայտնեց Կարապետյանը․

Հաջորդիվ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել ապօրինի կառուցապատող հանցավոր խմբերի գործունեության «սխեմաները» և նամակները, որոնք, ըստ քաղաքապետի պնդման, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից ուղարկվել էին իրավապահ մարմիններին։ 

Քաղաքապետարանը, սակայն, մերժել էր այդ սխեմաների և նամակների տրամադրումը՝ պարզաբանելով, որ քաղաքապետարանի տիրապետման տակ առկա  տեղեկատվությունը և փաստերի բացահայտումը կարող է խոչընդոտել հետագա քննությանը, և առաջարկել այդ տվյալները ստանալ իրավապահ մարմիններից։

Իսկ կրկին ուղարկված հարցմանն ի պատասխան նշել են, որ ամենայն հավանականությամբ՝ իրավապահ մարմինների կողմից հիմք է ընդունվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի բանավոր հայտարարությունը՝ առանց  գրավոր հիմքեր ներկայացնելու պահանջի:  

Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը FIP.am-ին հայտնեց, որ իրականում որևէ նամակ կամ փաստաթուղթ իրավապահ մարմիններին Երևանի քաղաքապետարանից կամ Աջափնյակ վարչական շրջանի կողմից չի ուղարկվել, և ապօրինի շինարարության «սխեմաների» մասին փաստաթղթավորված տվյալներ նույնպես առկա չեն։ 

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱջափնյակԵրևանի ավագանիԵրևանի քաղաքապետարանՀայկ Մարության

Հարակից հոդվածներ

Կառավարությունը չի կարգավորում, բայց արտոնություն է տալիս.  ինքնահոսի մատնված ինքնագլորը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարությունը չի կարգավորում, բայց արտոնություն է տալիս. ինքնահոսի մատնված ինքնագլորը

14:37, 21 Հլս, 2022

Վերջին տարիներին՝ հատկապես 2021-ից սկսած, Երևանի փողոցներում ի հայտ է եկել նոր փոխադրամիջոց։ Մայթերին՝ հետիոտն հատվածում երթևեկող, վարձակալությամբ տրվող էլեկտրական...

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել
Առանց վճռի

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել

18:26, 22 Հնս, 2022

2021 թվականի հուլիսի սկզբին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ: ...

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ
Մանիպուլյատիվ

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ

16:18, 18 Փտր, 2022

Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 17-ին Ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ...

Մարությանը լքե՞լ է ՔՊ-ն․ կուսակցության իրարամերժ հայտարարությունները
Սխալ

Մարությանը լքե՞լ է ՔՊ-ն․ կուսակցության իրարամերժ հայտարարությունները

13:24, 17 Դկտ, 2021

2020 թվականի պատերազմից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խզել է կապերը «Քաղաքացիական...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens