ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

ԱԳՆ-ի նախկին ու վարչապետի ներկայիս հայտարարությունները հակասում են միմյանց․ Երևանը փոխել է դիրքորոշումը

18:15, 19 Նյմ, 2021

ՃԻՇՏ

Նոյեմբերի 19֊ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտաքին գործերի նախարարության հայտարարությունները տրամագծորեն հակասում են միմյանց: 

Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, նշեց, որ ամիսներ առաջ, երբ խոսվում էր դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, ԱԳՆ֊ն պաշտոնապես հայտարարեց, որ չի կարող Հայաստանի և Ադրբեջանի  սահմանազատման և սահմանագծման հարց քննարկվել՝ կտրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից: «Էն օրը ԱԺ֊ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ բանն էր ասում, որ սրանք երեք տարբեր հարցեր են»,֊ ասաց Մինասյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով են Մինասյանի պնդումները համապատասխանում իրականությանը, և ինչպես է փոխվել Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ սահմանազատման և Արցախյան հակամարտության կարգավորման փոխկապակցվածության վերաբերյալ:

2021 թ․ մայիսի 21֊ին ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Ի դեպ, այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Այվազյանը, որը հրաժարական ներկայացրեց վերոհիշյալ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 27֊ին, իսկ մայիսի 31֊ին ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնը լքեց Աննա Նաղդալյանը: 

Նոյեմբերի 18֊ին ԱԺ֊ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ՌԴ-Հայաստան֊Ադրբեջան եռակողմ աշխատանքների մասին հարցին, իսկապես հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման և Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը միմյանց հետ փոխկապակցված չեն և դրանց ուղղությամբ տարբեր ձևաչափերում են աշխատում: 

«Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերն իրար հետ փոխկապակցված չեն․ մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունն ու բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ դրանք իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,֊ ասել է Փաշինյանը: 

Հավելենք նաև, որ ավելի վաղ նման հայտարարություն էր արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հանրային հեռուստաընկերության եթերում դեռևս օգոստոսի 20֊ի հարցազրույցում Գրիգորյանն ասել էր, որ «սահմանազատման և սահմանագծման աշխատանքները տեղի են ունենալու առանց Ղարաբաղի հարցի»: 

«Ղարաբաղյան հարցի համար կա հատուկ ֆորմատ և դա միակ ֆորմատն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը, որից դուրս Ղարաբաղի հարցը չի քննարկվել»,- ասել էր նա։

Այսպիսով, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի պնդումը, թե վարչապետն ԱԳՆ֊ին ամբողջությամբ հակասող դիրքորոշում է հայտնել սահմանազատման և սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, իսկ հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, փաստացի, տրամագծորեն փոխվել է:

 Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արծվիկ ՄինասյանԵԱՀԿ Մինսկի խումբՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens