ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխաները և կորոնավիրուսը․ ամփոփ տվյալներ

19:20, 29 Նյմ, 2021

Կորոնավիրուսի տարածման առաջին շրջանում երեխաները վարակի ռիսկային խմբերում չէին և հիվանդությունը տանում էին կա՛մ առանց ախտանշանների, կա՛մ առանց լուրջ բարդությունների։

Սակայն վարակի մուտացիային զուգահեռ՝ փոխվեց նաև այս պատկերը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Հայաստանում և աշխարհում երեխաների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ցուցանիշները և օրինաչափությունները։ 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 15,000 մինչև 18 տարեկան երեխա։ 

Loading...

Loading…

Նոյեմբերի 20-ի դրությամբ ԱՄՆ-ում ավելի քան 6․9 միլիոն երեխա վարակվել է կորոնավիրուսով։ ԱՄՆ-ում վարվող վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսից մանկական մահացությունը ընդհանուր դեպքերի մինչև 0․25 տոկոսն է, իսկ կորոնավիրուսով վարակված երեխաների մահացությունը կազմում է մինչև 0․03 տոկոս։ 

2021 թ․ հոկտեմբերին երեխաների կյանքի համար կորոնավիրուսի ունեցած վտանգավոր հետևանքների մասին հայտնեցին նաև ռուս համաճարակաբանները: Մասնավորապես, նշվում էր, որ եթե Սանկտ Պետերբուրգում մինչև կորոնավիրուսի համավարակը տարեկան Կավասակիի համախտանիշով հիվանդացության 2-3 դեպք էր գրանցվում, ապա արդեն 2021 թ. հոկտեմբերին մեկ ամսում 19 երեխա էր հոսպիտալացվել այդ Կավասակիի համախտանիշին նման սինդրոմներով: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ այդ տեմպերի պահպանման դեպքում արդեն տարվա վերջում կորոնավիրուսով վարակված 100 հազար երեխաների 5.2 տոկոսի մոտ կգրանցվեն Կավասակիի համախտանիշին նմանվող սինպտոմներ:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ շուրջ կորոնավիրուսի հետևանքով 3․3 միլիոն մահերից (նոյեմբերի տվյալներով՝ աշխարհում գրանցված մահերի շուրջ 7 տոկոսը) 0․4 տոկոսը գրանցվել է մինչև 20 տարեկանների շրջանում։ Սրա 58 տոկոսը 10-19 տարեկաններն են, 42 տոկոսը՝ մինչև 10 տարեկանները։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 15,000 երեխաներից միայն 132-ի մոտ են նկատվել Կավասակիի համախտանիշին նմանվող ախտանիշներ։

Ի՞նչ է Կավասակիի համախտանիշը

Կավասակիի կամ Մաշկալորձաթաղանթային ավշային համախտանիշը մանկական հիվանդություն է, որը հանգեցնում է կորոնար զարկերակների բորբոքմանը, որոնք թթվածնով հարուստ արյուն են մատակարարում սրտին:  Կավասակիի հիվանդությամբ երեխաները կարող են ունենալ բարձր ջերմություն, ձեռքերի և ոտքերի այտուցվածություն, աչքերի և լեզվի կարմրություն: Հիվանդությունը սովորաբար բուժելի է, և երեխաների մեծամասնությունը ապաքինվում է առանց լուրջ խնդիրների, եթե ժամանակին բուժում է ստանում:

Հիվանդությունը հայտնաբերել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին։

Կողմնակի ազդեցություններ

ԱՀԿ-ն նոյեմբերի վերջին հրապարակել էր զեկույց երեխաների՝ կորոնավիրուսի հետ ասոցացվող բազմահամակարգային բորբոքային համախտանիշի մասին։ Այս համախտանիշը Կավասակի հիվանդությանը նման սինդրոմներով համախտանիշ է, և առաջանում է կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ։ 

Երկու հիվանդություններն էլ ախտահարում են երեխաների մի շարք օրգաններ, վատանում է ինքնազգացողությունը, թուլանում է իմունիտետը։ Այս համախտանիշի ձևավորման դեպքում երեխաները կարիք են ունենում հոսպիտալացման և ինտենսիվ բուժման կուրսի:

Համախտանիշների նմանության պատճառով կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության համար պահանջվում է նույն բուժումը, ինչ Կավասակիի սինդրոմի դեպքում։

Հարկ է նշել նաև, որ այս համախտանիշը կորոնավիրուսի հազվադեպ ազդեցություններից է։

Պատվաստումներ 

Վերջին ամիսներին տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, թույլատրում է կորոնավիրուսի դեմ Moderna-ով պատվաստումը 18-ից փոքր տարիքի երեխաների համար (12 տարեկանից սկսած):

Ամբողջ աշխարհում աստիճանաբար թույլատրվում է երեխաների պատվաստումը տարբեր տեսակի պատվաստանյութերով՝ Moderna, Pfizer, Janssen, և այլ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման կենտրոնը, օրինակ, «խստորեն» խորհուրդ է տալիս պատվաստվել 12-ից բարձր տարիքի բոլոր անձանց, սակայն պատվաստվել թույլատրվում է նաև 5-11 տարեկան երեխաներին։

Այսպիսով՝ եթե կորոնավիրուսի համավարակի սկզբում երեխաները ռիսկի խմբում չէին հայտնվում, ապա այդ հիվանդության մուտացիաների հայտնաբերմանը զուգընթաց երեխաները սկսել են ավելի շատ հայտնվել հիվանդանոցում Կավասակիի համախտանիշի նման ախտանիշների ձևավորման հետևանքով:

Անի Ավետիսյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ...

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ

18:28, 27 Հնվ, 2022

Կորոնավիրուսի Օմիկրոն ենթատեսակի ի հայտ գալուց հետո 2021 թվականի նոյեմբերին համավարակը նոր թափ առավ: Հիվանդության ընթացքը վերահսկելու համար Առողջապահության համաշխարհային...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens