ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը

11:54, 25 Փտր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է իր գրառումը, որով Նախիջևանի և Երևանի խանությունների տարածքը նշվում էր որպես Արևելյան Հայաստանի մաս։

Փետրվարի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռուսական Կայսրության և Պարսկաստանի միջև 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքման օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում էր արել, որում, մասնավորապես, պարսկական տիրապետության տակ գտնվող Երևանի և Նախիջևանի խանությունները ներկայացվում էին որպես Արևելյան Հայաստան։

«Ռուսական կայսրության տիրապետության տակ անցան Երևանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Պարսկաստանը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցումն այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրության կազմում»,- նշված էր ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։

Այս գրառումն առաջացրեց սոցմեդիայի ադրբեջանցի օգտատերերի զայրույթը, որոնք «գրոհել էին» գրառման մեկնաբանությունների տիրույթը։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջեց ՌԴ ԱԳՆ-ից հեռացնել ֆեյսբուքյան գրառումից «Արևելյան Հայաստան» եզրույթը։

«Անհրաժեշտ ենք համարում վերացնել թույլ տրված խեղաթյուրումը և ակնկալում նշված ոչ հավաստի տեղեկատվության ուղղումը Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցմեդիայի պաշտոնական Էջում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց գրառման խմբագրման պատմությունը և նկատեց, որ ՌԴ ԱԳՆ-ն դրանից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը՝ փաստացի, կատարելով Բաքվի պահանջը։ 

Հատկանշական է, որ հրապարակումն արվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի օրը, որի ընթացքում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Դրանով կողմերը, ի թիվս այլի, պարտավորվում են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Մասնավորապես, պայմանագրի 11-րդ կետով սահմանվում է, որ կողմերը «վճռականորեն կասեցնում են իրենց տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որն ուղղված է կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։ 

1828-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցավ Արևելյան Հայաստանի մեծ մասը, ներառյալ՝ մինչ այդ Պարսկաստանին ենթակա Նախիջևանի և Երևանի խանությունները։ Մինչ այդ, 1813-ի Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիրապետության տակ էին անցել Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Արցախը, ներկայիս Սյունիքի մարզի զգալի մասը, ներկայիս Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերը՝ մասամբ։  

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանՌԴ ԱԳՆ

Հարակից հոդվածներ

Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության մասին ադրբեջանական խոստումները վստահելի չեն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության մասին ադրբեջանական խոստումները վստահելի չեն

14:12, 6 Սպտ, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը բրիտանական BBC-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն առաջարկվել...

Կրակե՞լ են, թե ոչ․ ԵՄ դիտորդները կոշտ հերքում են, ապա՝ հաստատում
Առանց վճռի

Կրակե՞լ են, թե ոչ․ ԵՄ դիտորդները կոշտ հերքում են, ապա՝ հաստատում

18:09, 15 Օգս, 2023

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցիալական մեդիայի իր օգտահաշիվներում (Facebook, Twitter) տեղեկություն տարածեց, որ նույն օրը...

Միջազգային դատարանը չի հաստատել Լաչինում անցակետի տեղակայման օրինականությունը․ Բաքուն մանիպուլացնում է
Չդասակարգված

Միջազգային դատարանը չի հաստատել Լաչինում անցակետի տեղակայման օրինականությունը․ Բաքուն մանիպուլացնում է

18:38, 26 Հլս, 2023

Եթե շտապում ես․ հակիրճ՝ նյութի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաստատել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու...

Ադրբեջանը ՄԱԿ-ին դիմելիս վերապահում չի արել․ Լարիսա Ալավերդյանը սխալվում է
Սխալ

Ադրբեջանը ՄԱԿ-ին դիմելիս վերապահում չի արել․ Լարիսա Ալավերդյանը սխալվում է

18:22, 19 Հլս, 2023

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հուլիսի 18-ին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին տարիների մասին, նշել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens