ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

«ՋեմՆյուզը» մանիպուլացնում է․ Ադրբեջանը չի «դատապարտել» Ռուսաստանի գործողությունները

15:08, 26 Փտր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«ՋեմՆյուզ» լրատվամիջոցը, որը հիմնականում Հարավային Կովկասի մասին նյութեր է տալիս անգլերեն, ռուսերեն և տեղի երեք հիմնական լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն, փետրվարի 24-ին նյութ էր հրապարակել ««Սա ավելին է, քան հանցագործություն»․ Բաքուն արձագանքում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը» վերնագրով։

Լրատվականը նյութը տարածել էր նաև Թվիթերի իր միկրոբլոգում՝ գրելով․ ««Ադրբեջանը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը»․ Ուկրաինա»։ Այս նախադասությունով սկսվում է նաև հիմնական նյութը։

🇦🇿🇺🇦Azerbaijan condemns #Russian invasion of #Ukraine 👇https://t.co/xJ4gGlplGp

— JAMnews (@JAMnewsCaucasus) February 24, 2022

«Ջեմնյուզի» նյութի վերնագիրը և Թվիթերի մեկնաբանությունը, սակայն, մանիպուլյատիվ են և տպավորություն են ստեղծում, թե Ռուսաստանի հարձակումը դատապարտվել է պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Իրականում, նյութը հիմնված է «ադրբեջանցի փորձագետներից և սովորական օգտատերերից» վերցված «որոշ մեկնաբանությունների» վրա։ Մեկնաբանողների շարքում են Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, ընդդիմադիր «Այլընտրանքային Ադրբեջան» կուսակցության ղեկավարներից մեկը և մի շարք այլ անձիք, որոնց կարծիքները որևէ կերպ չեն կարող ներկայացվել ո՛չ որպես Ադրբեջանի բնակչության մեծամասնության, ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանի պաշտոնական տեսակետ։

Պատերազմի մեկնարկից ի վեր պաշտոնական Բաքուն չի արձագանքել իրադարձություններին։ Փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման օրը, երկու երկրները ստորագրել են ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Ադրբեջանի մյուս ոչ ուղղակի արձագանքն իրադարձություններին եղել է փետրվարի 25-ին․ ադրբեջանական կողմը չի մասնակցել Ռուսաստանի՝ Եվրոպայի խորհրդին մասնակցությունը սառեցնելու մասին քվեարկությանը։ 

Ավելին, այս օրերին իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը անդրադարձել էր Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է «դիմակայել» ցանկացած պատժամիջոցի։ «Իմ կարծիքով, Ռուսաստանն իր ներուժի, աշխարհագրության և կարողությունների շնորհիվ դիմացկուն է ցանկացած տեսակի պատժամիջոցների նկատմամբ։ Դա իմ անձնական կարծիքն է, և դա ապացուցվում է Ռուսաստանի դեմ ավելի վաղ կիրառված պատժամիջոցներով»,- ասել էր Ալիևը։

Անի Ավետիսյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանՊատերազմ ՈւկրաինայումՋեմՆյուզ

Հարակից հոդվածներ

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

Հնարավոր միջուկային պատերազմի քարոզչական թեզերն ու ապատեղեկատվությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հնարավոր միջուկային պատերազմի քարոզչական թեզերն ու ապատեղեկատվությունը

15:14, 1 Նյմ, 2022

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակում, ինչպես նաև կրեմլյան քարոզիչների միջոցով սպառնում է միջուկային զենք կիրառել: Իրավիճակն...

Ղրիմի կամուրջի պայթյունը, ՌԴ «համարժեք պատասխանը» և պայթյունի շահարկումը Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ղրիմի կամուրջի պայթյունը, ՌԴ «համարժեք պատասխանը» և պայթյունի շահարկումը Հայաստանում

16:05, 17 Հկտ, 2022

Հոկտեմբերի 10-ից սկսած Ռուսաստանն աննախադեպ մասշտաբի հրթիռակոծության է ենթարկում Ուկրաինան՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել...

Պուտինը խոստացել էր զորահավաք չանցկացնել (տեսանյութ)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պուտինը խոստացել էր զորահավաք չանցկացնել (տեսանյութ)

15:24, 22 Սպտ, 2022

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտարարեց երկրի ամբողջ տարածքում մասնակի զորահավաք անցկացնելու մասին:  Սրանից առաջ ուկրաինական զորքերն արդեն անցել էին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens