ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կոռուպցիոն հանցանքի համար մեղադրվող Գևորգ Բաբայանը նշանակվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ

11:00, 3 Մրտ, 2022

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

2022 թ. փետրվարի 4-ին ընդունված որոշումը ստորագրել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը:

Բաբայանին 2018 թ. հոկտեմբերի 31-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակել այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը: 2020 թ. փետրվարին նա ազատվել էր պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Բաբայանը չէր հիմնավորել իր ազատման պատճառները, սակայն այդ ընթացքում Factor.am-ը գրել էր, որ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության:

2020 թ. մայիսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրության, Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

2021-ի հունվարին Գևորգ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ ազդարարեց, որ «Սուտ մատնությամբ և հիմքերի բացակայությամբ հարուցված քրեական գործն այլևս անցյալում է» և քրեական գործով վարույթը կարճվել է։

Սակայն Գլխավոր դատախազությունից «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան հայտնում են, որ 2021 թ. Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու որոշման օրինականությունը ստուգվել և վերացվել է: Արդյունքում, քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Հայկի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2022 թ. փետրվարի 16-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ 

Այսինքն՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելու պահին և դրանից հետո Բաբայանը դեռ մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը համարվում է կոռուպցիոն հանցագործություն, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով 

Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Գևորգ Բաբայանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Աջափնյակ վարչական շրջանԳլխավոր դատախազությունԳևորգ Բաբայանկոռուպցիոն հանցանքքննչական կոմիտե

Հարակից հոդվածներ

«Հայկոմնադզո՞ր»․ դատախազության բերած օրինակներն օրինակելի չեն
Մանիպուլյատիվ

«Հայկոմնադզո՞ր»․ դատախազության բերած օրինակներն օրինակելի չեն

19:15, 7 Հլս, 2022

Գլխավոր դատախազությունը հուլիս 4-ին հայտարարեց, որ գլխավոր դատախազը դիմել է կառավարություն առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով։...

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն

17:46, 13 Հնս, 2022

2019-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել են օրենքի կոպիտ խախտումներով ավելի քան 30 երեխայի Իտալիայում որդեգրելու դեպքեր։ FIP.am-ը...

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է
Տվյալների լրագրություն

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է

16:44, 2 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞...

Տեղական իշխանիկների ժամանակն անցե՞լ է․ Փաշինյանի հայտարարությունն ու Ջերմուկի քաղաքապետի նոր ժ/պ-ն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տեղական իշխանիկների ժամանակն անցե՞լ է․ Փաշինյանի հայտարարությունն ու Ջերմուկի քաղաքապետի նոր ժ/պ-ն

16:32, 14 Հկտ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին որոշում է ստորագրել Վահագն Արսենյանին Ջերմուկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Վահագն Արսենյանը հայտնի...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens