ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի: 

«Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ մեդիայում հայտնված կեղծ լուրերին և քարոզչական թեզերին: Նախորդ շաբաթ մենք ուսումնասիրել ենք ռուսական պետական  «Россия» հեռուստալիքով հեռարձակվող «60 րոպե» հաղորդումը, որը  թողարկվում է ամեն աշխատանքային օր՝ երկու անգամ: 

Համատեքստ. Նախորդ շաբաթվա գլխավոր թեմաները

Ապրիլի 25-29-ը հեռարձակված թողարկումներում  գլխավոր թեմաներn էին` հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ ենթադրվող մահափորձնը, ռուսական գազի Եվրոպայում սպառման շուրջ աղմուկը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Ռուսաստան և Ուկրաինա, ինչպես նաև Արևմուտքի կողմից զենքի մատակարարումը Կիևին:

Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի մասին, որի նպատակը, ըստ Կրեմլի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների պաշտպանությունն էր, ինչպես նաև Ուկրաինայի «ապազգայնականացումը և ապառազմականացումը»: 60 օրից ավելի ձգվող պատերազմի ընթացքում ՌԴ զինված ուժերին հաջողվել է գրավել ուկրաինական Խերսոն քաղաքը և հրապարկման պահին՝ մեծամասամբ Մարիուպոլը․ երկու քաղաքներն էլ գտնվում են Ուկրաինայի արևելքում:

«60 րոպե» հաղորդման շաբաթվա հիմնական քարոզչական թեզերը

Հաղորդումների ընթացքում շրջանառության մեջ են դրվում Կրեմլի հիմնական պաշտոնական թեզերը: Մասնավորապես, հաղորդավարները և հյուրերը պնդում են, որ գործողության հիմնական պատճառն այն է, որ Ուկրաինան ղեկավարում է «նացիստական ռեժիմը» ազգայնական նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գլխավորությամբ: 

Ներկայացվում է, որ Ռուսաստանը պայքարում է, ոչ թե Ուկրաինայի, այլ ողջ Արևմուտքի դեմ, որոնք զինում են ու Ռուսաստանի դեմ հրահրում Կիևին: 

Պարբերաբար նշվում է, որ Ուկրաինայի արևելքի քաղաքացիներն արդեն իրենց չեն տեսնում Ուկրաինայի կազմով, քանի որ տեսել են «կիևյան նացիստական խմբավորումների գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ»:

Հայելաձև մեղադրանքներ 

Հատկանշական է, որ  «60 րոպե» հաղորդման ընթացքում ռուսական կողմը Կիևի հասցեին հնչեցնում է գրեթե այն նույն մեղադրանքները և սպառնալիքները, որոնք հնչում են Մոսկվայի հասցեին: Այսպես, Բուչայի ողբերգությունից հետո Ուկրաինան ամենաբարձր մակարդակով խոսում է ուկրաինացիների զանգվածային սպանդի մասնակից ռուս զինվորականներին միջազգային դատարանով դատելու անհրաժեշտութան մասին: Նմանատիպ հայտարարություններ «60 րոպեի» ընթացքում հաճախ անում են նաև հաղորդավարները և հյուրերը. «Նացիկները պետք է պատժվեն կատարած բոլոր հանցագործությունների համար»,- ապրիլի 25-ի թողարկման ժամանակ ասում է հաղորդավար Օլգա Սկաբաևան:

Վերջին շաբաթների ընթացքում համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են ռուս զինվորները թալանում ուկրաինացիների տները և զանազան կենցաղային տեխնիկա ուղարկում տուն՝ Ռուսաստան: Դա մեծ աղմուկ էր հանել թե ուկրաինական, թե միջազգային մեդիայում: 

Համապատասխանաբար, ապրիլի 25-ի թողարկման ժամանակ ենթադրաբար  ուկրաինացի ռազմագերին պատմում է, որ «ուկրաինացի ազգայնականները պատերազմի ընթացքում զբաղվում են թալանով, տներից գողանում են թանկարժեք իրերը,  հեռուստացույցներ և անձնական մեքենաներով տեղափոխում»:

Հաղորդման ընթացքում հնչած կեղծ և մանիպուլյատիվ պնդումները

Ուկրաինան ղեկավարում է նացիստական ռեժիմը 

Թողարկումների ընթացքում բազմիցս հնչում են պնդումներ, որ Ուկրաինան ազգայնամոլական պետություն է, որտեղ իշխում է նացիստական ռեժիմը: Դրանով նրանք վերահաստատում են Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե «հատուկ օպերացիայի» նպատակը հարևան պետության «ապաազգայնականացումը» կամ «դենացիֆիկացիան» է: 

Ուկրաինայի՝ նացիստական պետություն լինելու կամ նացիստական ռեժիմ ունենալու մեղադրանքները անհիմն են: Մի շարք միջազգային կազմակերպություների տվյալներով, առնվազն վերջին տասնամյակում Ուկրաինայում գործում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված վարչակարգ։ 2019թ. նախագահական ընտրությունների ժամանակ ուլտրաազգայնական «Ազատություն»  կուսակցության թեկնածուն ստացել էր ընտրողների ձայների 1.6 տոկոսը: Նախագահական ընտրություններին հետևած խորհրդարանական ընտրություններում (2019թ.) ազգայնական և աջ կուսակցությունների կոալիցիան  հավաքել էր ձայների ընդամենը 2,15%-ը՝ չկարողանալով տեղ զբաղեցնել Ռադայում: 

Հատկանշական է, որ նախորդող՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ երկրի նախագահն էր Մոսկվայի աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչը, ազգայնական  «Ազատություն» կուսակցությունը ստացել էր ձայների 10.44 տոկոսը: 

Ի դեպ, 2019թ. երկրի նախագահ ընտրված Վոլոդիմիր Զելենսկին  բազմիցս հայտարարել է, որ հրեական արմատներ ունի,  Զելենսկու ազգականներից երեքը դարձել են Հոլոքոստի զոհ, իսկ նրա պապը պատերազմի ընթացքում ծառայել է Կարմիր բանակում և արժանացել զինվորական շքանշանների։ Ավելին՝ Զելենսկին ռուսախոս է և ուկրաիներեն սովորել է միայն 2019թ. ընտրություններից անմիջապես առաջ:

Այսպիսով, Ուկրաինայի՝  «նացիստական ռեժիմ» լինելու պնդումը անհիմն է։

Կրեմլի՝ պատերազմն արդարացնող այլ մանիպուլյատիվ թեզերին Fip.am-ն անդրադարձել է այլ հրապարակմամբ, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մարիուպոլում հումանիտար միջանցքների մասին

Շաբաթվա ընթացքում «60 րոպեի» հեռարձակված թողարկումներում ակտիվորեն քննարկում էր Մարիուպոլում ՌԴ զինված ուժերի կողմից խաղաղ քաղաքացիների համար տրամադրվող միջանցքների հարցը: Նշենք, որ պատերազմից սկսվելուց ի վեր ամենաթեժ մարտերը հենց այս քաղաքում են տեղի ունեցել: Ապրիլի 25-ի դրությամբ այն մասամբ գրավել են ռուսական զորքերը: Դիմադրության վերջին օջախը «Ազովստալ» գործարանն է, որտեղ կենտրոնացել են «Ազով» գումարտակի զինվորականները և մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ: Ուկրաինական կողմը վերջին շաբաթների ընթացքում բազմիցս հայտնել է առնվազն խաղաղ քաղաքացիներին ռազմական գործողությունների վայրից դուրս բերելու անհրաժեշտության մասին: 

«60 րոպեի» ընթացքում թե; հաղորդավարները, թե հյուրերը պնդում են, որ հումանիտար միջանցքներ ռուսները տրամադրում են, սակայն ուկրաինացի զինվորականները հրաժարվում են օգտվել դրանից, քանի որ խաղաղ բնակիչներին որպես վահան են օգտագործում: «Մարիուպոլում ազգայնականները գերի են պահում խաղաղ քաղաքացիներին, որոնք անգամ չգիտեն, որ Ռուսաստանը միջանցքներ է տրամադրում»,-ասում է հաղորդավարը ապրիլի 25-ի թողարկման ժամանակ: 

Ամիսներ շարունակ 400 հազար բնակիչ ունեցող Մարիուպոլը պաշարման մեջ է եղել, ինչի արդյունքում անկախ լրագրողները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել քաղաք: Մոսկվան բազմիցս հայտարարել է հումանիտար միջանցնքեր բացելու մասին, ինչին Կիևը պատասխանել է, որ միակողմանիորն բացված միջանցքները չեն կարող հումանիտար համարվել, հատկապես հաշվի առնելով, որ ռուսական կողմը մի քանի անգամ ոչնչացրել է այդ միջանցքները»:

Այդ պատճառով դժվար է պարզել՝ արդյոք ռուս զինվորականները միջանցք տրամադրել են «Ազովստալում» պաշարվածների համար: Սակայն փրկված քաղաքացիների վկայությունները ցույց են տալիս, որ հաճախ ռուսական կողմի տրամադրած միջանցները անվտանգ չեն եղել: Այսպես, ռուսալեզու անկախ «Մեդուզա» պարբերականում լույս տեսած,  պաշարման ընթացքում Մարիուպոլի բնակիչ Պոլինա Կովալևսկայի գրված օրագրում նշվում է, որ ուկրաինական այլ քաղաքներից սնունդ չէր հասնում, քանի որ «միջանցքները կրակի էին ենթարկվում»:

Ապրիլի 30-ին ՄԱԿ-ի և Կամիր խաչի միջնորդությամբ սկսվել է «Ազովստալի» խաղաղ քաղաքացիների տարհանումը:

«Ուկրաինայի իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչները չեն»

Հաղորդման տարբեր թողարկումների ընթացքում տեսակետներ են հնչում, թե Ուկրաինայի ներկայիս իշխանությունները Արևմուտքի դրածոներն են, որոնք չեն արտահայտում ժողովրդի կարծիքը:

Ապրիլի 27-ի թողարկման ժամանակ հյուրը նշում է. «Ուկրաինայի գործող իշխանությունները ժողովրդական չեն, նրանք ղեկավարվում են դրսից»:

Արևմուտքի կողմից Ուկրաինայի ղեկավարության կառավարվելը ստուգման ենթակա պնդում չէ, սակայն ժողովրդի  իշխանություն լինելու փաստը ստուգելու որոշակի գործիքներ և մեթոդաբանություն կա:

Վերջին կարևորագույն ընտրությունները Ուկրաինայում տեղի են ունեցել 2019թ.-ին, երբ նախ՝ ընտրվեց նախագահը, ապա՝ նաև խորհրդարանը: 

Նախագահական ընտրությունների արդյունքում գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը նախկինում երբեք քաղաքականությամբ չէր զբաղվել, սակայն լայնորեն ընկալվում էր որպես օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ համարվող նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ միակ հակակշիռ, ստացել է ընտրողների ձայների 73%-ը: Ընտրության արդյունքները հայտնի դառնալուն պես  դրանք ընդունել է ինքը՝ Պետրո Պորոշենկոն և շնորհավորել Զելենսկուն: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դիտորդները ընտրությունները գնահատել էին որպես «մրցունակ և վստահելի»:

Ընտրությունից հետո անմիջապես Զելենսկու հրամանով Ուկրաինայի Գերագույն ռադան լուծարվեց նշանակվեցին խորհրդարանական ընտրություններ:   Այս ընտրությունների արդյունքները  նույնպես վստահելի գնահատվեցին, չնայած  առանձին խնդիրներին:

Հետևաբար, պնդումը, թե Ուկրաինայի իշխանությունները ժողովրդական չեն, մանիպուլյատիվ է, քանի որ  այդ երկրում գործադիր և օրենսդիր  իշխանությունները ընտրվել են վստահելի ընտրությունների արդյունքում: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Պատերազմ Ուկրաինայումռուսական քարոզչություն

Հարակից հոդվածներ

Կրեմլյան քարոզչամիջոցները սուտ տեղեկություններ են տարածում ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրության մասին
Սխալ

Կրեմլյան քարոզչամիջոցները սուտ տեղեկություններ են տարածում ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրության մասին

11:20, 20 Օգս, 2024

Կրեմլի քարոզիչները, որոնց հիմա ընդունված է անվանել Z-քարոզիչներ (Ուկրաինայի դեմ սկսած պատերազմում ռուսական զորքերն իրենց փոխադրամիջոցների վրա օգտագործում էին Z...

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը

19:52, 13 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև ձերբակալված անձանց լայնածավալ փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձողների մեջ էր նաև ռուսական ծագումով իսպանացի...

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել
Սխալ

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել

17:44, 12 Օգս, 2024

Ռուսաստանցի հրապարակախոս, իշխանական հայտնի քարոզիչ Սերգեյ Մարդանը օգոստոսի 12-ին «Սոլովյով լայվի» եթերում իրականությանը չհամապատասխանող, մի քանի սխալ, նույնիսկ կեղծ տեղեկություններ...

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից

15:47, 9 Օգս, 2024

Օգոստոսի 6-ից Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվում ուկրաինական զինված ուժերի կողմից:  «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens