ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փաշինյանը կրկին մանիպուլացնում է հանրաքվեի միջոցով Արցախյան կարգավորման թեման

19:07, 17 Հնս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին, ինչպես այն հիշատակվում է բանակցային փաստաթղթերում։ 

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը։ Այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- ասել էր Փաշինյանը։

Այս թեզը Փաշինյանը վերջին շրջանում տարածում է բավական ակտիվորեն՝ մանիպուլացնելով, սակայն, հանրաքվեի մասին դրույթները։  

Այսպես, պլեբիսցիտի (ժողովրդական հարցման) միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին դրույթը ամրագրված էր 2007-ին հակամարտության կողմերին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում։

Ըստ դրա՝ պլեբիսցիտը «ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։

Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է հանրաքվեի հնարավոր արդյունքները՝ ասելով, թե «Լեռնային Ղարաբաղի տարածքի» փոխարեն փաստաթղթերում նշված է եղել «Լեռնային Ղարաբաղի բնակչություն»։  

Փաստն այն է, որ Արցախի (ԼՂԻՄ-ի) հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում 1986 թվականի Սովետական Միության անցկացրած մարդահամարով։ Հայերը Արցախում 1986-ին շուրջ 103 հազար էին կամ բնակչության ընդհանուր թվի 85 տոկոսը, ադրբեջանցիները 17 հազար էին կամ միայն 14 տոկոսը։ Համամասնությունը մի փոքր տարբեր է առկա հաջորդ՝ 1989 թվականի տվյալներով՝ հայ բնակչությունը Լեռնային Ղարաբաղում կրկին  բացարձակ մեծամասնություն էր կազմում՝ 76․9 տոկոս, ադրբեջանցիները՝ 21․5 տոկոս, և 1 տոկոսը՝ ռուսներ։ 

Այսպիսով, իր ելույթով Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե «համաժողովրդական» արտահայտությունը նախկին իշխանությունները օգտագործել են որպես միայն «հայկական հանրաքվե», և թե իրականում դրան պետք է մասնակցեին նաև ադրբեջանցիները՝ դրանով իսկ նվազեցնելով հայկական կողմի պատկերացումներին համահունչ լուծման հնարավորությունը։ Սակայն ըստ Մադրիդյան սկզբունքների՝ պլեբիսցիտին ցանկացած պարագայում մասնակցելու էին 1988 թ․ համամասնությամբ հայեր և ադրբեջանցիներ, ինչը բացարձակ առավելություն էր տալիս հայկական կողմին։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ղարաբաղյան հակամարտությունՆիկոլ Փաշինյա

Հարակից հոդվածներ

Կարգավիճակ, շրջաններ, հանրաքվեի պայմաններ. ի՞նչ մանիպուլացրին Ռուստամյանը և Փաշինյանը ԼՂ բանակցությունների մասին
Մանիպուլյատիվ

Կարգավիճակ, շրջաններ, հանրաքվեի պայմաններ. ի՞նչ մանիպուլացրին Ռուստամյանը և Փաշինյանը ԼՂ բանակցությունների մասին

18:47, 25 Օգս, 2021

Ազգային ժողովում օգոստոսի 24-ին կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ տարվող բանակցությունների...

Ոչ մի թիզ ճշմարտություն հայկական լսարանին. Սերժ Սարգսյանի հայտարարությունները փոխզիջումային քաղաքականության մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոչ մի թիզ ճշմարտություն հայկական լսարանին. Սերժ Սարգսյանի հայտարարությունները փոխզիջումային քաղաքականության մասին

16:51, 19 Հլս, 2021

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ երբեք...

Ալիևի կեղծ հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում
Մանիպուլյատիվ

Ալիևի կեղծ հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

16:34, 23 Սպտ, 2020

Անվտանգության խորհրդի չորս բանաձևերով ՀՀ-ից պահանջվում էր «ամբողջությամբ, անհապաղ և անպայման դուրս բերել Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված հողերից»

Թուրքիայի վարչապետը ստում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային դիրքորոշման մասին
Պաշտոնական

Թուրքիայի վարչապետը ստում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային դիրքորոշման մասին

12:06, 16 Մրտ, 2018

Մարտի 15-ից 17-ը Բաքվում ընթացող 6-րդ համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով հասցրել է...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens