ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Հայկոմնադզո՞ր»․ դատախազության բերած օրինակներն օրինակելի չեն

19:15, 7 Հլս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Գլխավոր դատախազությունը հուլիս 4-ին հայտարարեց, որ գլխավոր դատախազը դիմել է կառավարություն առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով։

«Վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահովված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա  տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ։

«Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- ասվում է հայտարարության մեջ:  

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Դատախազությունը որպես հիմնավորում բերում է Ռուսաստանի, Գերմանիայի և Վրաստանի օրինակը, բայց առավել մանրամասն անդրադառնում է Ռուսաստանին և Գերմանիային՝ այդ ոլորտում այդ երկրների կողմից իրականացված օրենսդրական կարգավորումներին։

Թեմային օրերս հոդվածով անդրադարձավ մեդիա փորձագետ Սամվել Մարիտիրոսյանը։

«Դատախազությունը որպես միջազգային փորձի լավագույն օրինակ ներկայացնում է Ռոսկոմնադզոռը, որի փառավոր օրինակին առաջարկում է հետևել։ […] Եթե գնանք ռուսաստանյան ճանապարհով, ապա սկզբից հայտարարվելու է պայքար համացանցում թմրադեղերի, ինքնասպանությունների կոչերի դեմ։ Իսկ հետո մի գեղեցիկ օր մենք հայտնաբերելու ենք, որ պետությունը զբաղվում է արգելափակումներով։ Ընդ որում՝ հիմնականում քաղաքական բնույթի»,- Media.am-ի իր սյունակում գրում է Մարտիրոսյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչպիսի արձագանքներ են ստացել Գլխավոր դատախազության բերած օրինակները և դրանց կիրառումը այդ երկրներում կամ միջազգային կառույցների կողմից։

Ռուսաստան

Դատախազությունը որպես հիմնավորում է բերում «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքը և գործադիր իշխանության դաշնային մարմինը (Роскомнадзор-ը)։

Սակայն թե՛ նշված օրենքը և թե՛ Роскомнадзор-ը բազմիցս քննադատվել են միջազգային կառույցների կողմից՝ խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակման և գրաքննության համար։

«Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքը քննադատել են ոչ միայն միջազգային իրավապաշտպան կառույցները, այլև ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտման ազատության իրավունքի խթանման և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողը։ Նա իր զեկույցում մանրամասն անդրադարձել է օրենքում առկա բացերին և խոսքի ազատության տեսանկյունից անթույլատրելի դրույթներին՝ հորդորելով ՌԴ կառավարությանը վերանայել օրենքը և հետ կանչել խոսքի ազատությունը սահմանափակող դրույթները։

Ինչ վերաբերում է Роскомнадзор-ին, ապա դրա՝ ԶԼՄ-ների սփռումը սահմանափակող գործունության վերաբերյալ որոշակի տեղեկություն կա նաև հայկական մամուլում։ Օրինակ, տարիներ առաջ Media.am-ը գրել էր, որ Роскомнадзор-ի պահանջով հայկական կայքերը հերթով արգելափակվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում․ «Մի քանի շաբաթ է՝ ՌԴ տարածքում հնարավոր չէ բացել Aravot.am-ի ռուսական էջը։ Նախազգուշացումներ են ստացել կամ ժամանակավորապես արգելափակվել Hetq.am-ը, Regnum-ը, ArmeniaSputnik-ը, ArmRus.info-ն և այլն»։

Роскомнадзор-ի գործունեությանն իր զեկույցներում բազմիցս անդրադարձել է նաև Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ Ռուսաստանը պարբերաբար ավելացնում է իր մեդիա ոլորտը կարգավորող իրավական բազան՝ նպատակ ունենալով մեծացնել գրաքննության մասշտաբները և ավելի վերահսկելի դարձնել մեդիա դաշտը։ Իսկ Роскомнадзор-ը, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային մարմին, փաստացի իրականացնում է լրատվամիջոցների թիրախավորում, հետապնդում, կազմում է ԶԼՄ-ների հատուկ սև ցուցակներ և վերջում կա՛մ արգելափակում դրանք, կա՛մ տոտալ վերահսկողություն հաստատում դրանց նկատմամբ։

Գերմանիա 

Հայաստանի գլխավոր դատախազությունը որպես իր նախաձեռնության հիմնավորում է բերում նաև Գերմանիայի Դաշնությունում գործող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենքը:

Սակայն այս օրենքը ևս միանշանակ ընկալում չունի։ Այն խիստ քննադատության է ենթարկվել եվրոպական և միջազգային մի շարք իրավապաշտպան կառույցների և լրագրողական կազմակերպությունների կողմից։

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Գերմանիայի գրասենյակի տնօրենը Վենզել Միչալսկիի խոսքով, օրենքն ամբողջապես թերի է․ «Օրենքը կարող է հանգեցնել անհաշվետու և լայնամասշտաբ գրաքննության, և այն շտապ պետք է վերանայել։ Օրենքը վտանգավոր նախադեպ է ստեղծում այլ կառավարությունների համար, որոնք ցանկանում են սահմանափակել առցանց խոսքը՝ ստիպելով ընկերություններին գրաքննություն անցկացնել կառավարության անունից»։

Օրենքում առկա անորոշությունների և արտահայտվելու ազատությանը սպառնացող վտանգների մասին իր մտահոգություններն է հայտնել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն՝ Գերմանիայի մասին իր զեկույցում․ «Կոմիտեն մտահոգված է լայն լիազորություններով, որը տալիս է  օրենքը՝ ապօրինի կամ վիրավորական թվացող բովանդակությունը վերացնելու հարցում։ Կոմիտեն նաեւ մտահոգությամբ նշում է, որ նման բովանդակությունը hեռացնելու պատասխանատվությունը դրված է սոցիալական ցանցերը կառավարող ընկերությունների վրա և դատական վերանայման ենթակա չէ, ինչը սահմանափակում է վնասի փոխհատուցման հնարավորությունը այն դեպքերում, երբ բովանդակության բնույթը վիճարկվում է։ Կոմիտեն մտահոգված է այն բանով, որ այս դրույթներն ու դրանց կիրառությունը կարող են սահմանափակող ազդեցություն ունենալ համացանցում կարծիքի արտահայտման ազատության վրա»։

Գերմանիայում այս օրենքի վերաբերյալ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան նաև այս տարվա սկզբին։ 4 մեդիահսկաներ՝ Google-ը Facebook-ը (Meta-ն), Twitter-ը և TIkTok-ը հրաժարվել են հետևել օրենքին և դատական հայցով դիմել են Քյոլնի վարչական դատարան՝ օրենքը վիճարկելու համար։

Այսպիսով, Հայաստանի Գլխավոր դատախազության կողմից որպես հիմնավորում բերված օրինակները պարունակում են բազում թերություններ և մարտահրավերներ՝ խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքի տեսանկյունից: Դրանք քննադատվել են միջազգային հեղինակավոր կառույցների կողմից և հեռու են օրինակելի լինելուց։

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գլխավոր դատախազությունխոսքի ազատությունՌոսկոմնադզոր

Հարակից հոդվածներ

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն

17:46, 13 Հնս, 2022

2019-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել են օրենքի կոպիտ խախտումներով ավելի քան 30 երեխայի Իտալիայում որդեգրելու դեպքեր։ FIP.am-ը...

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում
Մանիպուլյատիվ

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում

16:27, 13 Ապր, 2022

Ապրիլի 11-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին, որի ընթացքում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։...

Կոռուպցիոն հանցանքի համար մեղադրվող Գևորգ Բաբայանը նշանակվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կոռուպցիոն հանցանքի համար մեղադրվող Գևորգ Բաբայանը նշանակվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ

11:00, 3 Մրտ, 2022

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է
Տվյալների լրագրություն

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է

16:44, 2 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens