ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատախազությունն ամիսներ առաջ կողմ էր մահապատժի բացարձակ արգելքին (փաստաթուղթ)

18:48, 12 Սպտ, 2022

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 1-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:

Գլխավոր դատախազը նման առաջարկի հիմք է համարել 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում պետական դավաճանության դրսևորումներից ածանցվող անվտանգային սպառնալիքների մակարդակը:

«Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն»,- ասված էր հաղորդագրությունում:

Հատկանշական է, սակայն, որ արդարադատության նախարարին՝ Հայաստանում մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկից ընդամենը ամիսներ առաջ դատախազությունը պաշտոնապես ճիշտ հակառակ դիրքորոշումն էր հայտնել: 

«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ կառավարությունը նախաձեռնել էր «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու գործընթացը, և այդ ժամանակ դատախազությունը դեմ չէր փաստաթղթի վավերացմանը, այսինքն՝ մահապատժի բացարձակ վերացմանը:

Նշենք, որ արձանագրության առաջին հոդվածում նշվում է, որ մահապատիժը պետք է վերացվի, մահապատժի դատավճիռ չի կարող կայացվել ոչ ոքի նկատմամբ ու ոչ ոք չպետք է մահապատժի ենթարկվի: 

FIP.am-ը Արդարադատության նախարարությանը խնդրեց տրամադրել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու նպատակահարմարության մասին ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը: 

Թեև Հայաստանը դեռ չի վավերացրել այս արձանագրությունը, սակայն դատախազությունը Արդարադատության նախարարությանը տրամադրած կարծիքում ոչ մի խոչընդոտ դրա համար չի տեսել:

Մասնավորապես, 2021 թ. նոյեմբերի 1-ին ստորագրված գրությամբ՝ Գլխավոր դատախազությունը հայտնել է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու նպատակահարմարության հարցը, որի վերաբերյալ առարկություններ չկան»:

Այսպիսով, թեև դատախազությունը հայտարարում է, որ պետական դավաճանության համար մահապատժի կիրառման նպատակահարմարությունը պայմանավորված է 2020 թ․ պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, սակայն նույն պատերազմից մեկ տարի անց մահապատժի բացարձակ վերացման կոնվենցիային առարկություններ չի ունեցել։

«Փաստերի ստուգման հարթակը» մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել էր դատախազության այս հաղորդագրությանը և պարզել էր, որ թեև գլխավոր դատախազը պնդում է, թե ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն, իրականում ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ԴավթյանԳլխավոր դատախազություն

Հարակից հոդվածներ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահը կեղծ գործուղումների քրգործով 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել
Նոթատետր

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահը կեղծ գործուղումների քրգործով 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել

17:41, 2 Մրտ, 2023

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանը, որը մինչև այդ եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար, 5․8 մլն դրամի վնաս է...

Դատախազությունը սխալվում է. ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա
Սխալ

Դատախազությունը սխալվում է. ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա

19:10, 1 Սպտ, 2022

Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 1-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական...

Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից

17:47, 30 Օգս, 2022

Ոստիկանության վիճակագրական տեղեկագրերում հաճախ ենք հանդիպում բացահայտված հանցագործությունների վերաբերյալ տվյալների։ Ներկայացված ցուցանիշները տպավորություն են ստեղծում, թե երկրում կատարված հանցագործությունների մեծ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens