ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Դատախազությունը սխալվում է. ՀՀ-ում մահապատժի բացարձակ արգելք կա

19:10, 1 Սպտ, 2022

ՍԽԱԼ

Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 1-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն»:

Իրականում, այս պնդումը կեղծ է, քանի որ կա միջազգային փաստաթուղթ, որով Հայաստանը պարտավորվում է բացառել մահապատժի կիրառումը հանրապետության սահմաններում: 

Հայաստանը 2021 թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավասության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար»:

Թեև արձանագրությունը նախատեսում է բացառություն ռազմական իրավիճակի դեպքում, եթե մասնակից երկիրը վերապահումով վավերացնի փաստաթուղթը, սակայն Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է առանց վերապահումների: 

Ադրբեջանն ու Հունաստանը ստորագրել են արձանագրությունը վերապահումով, որը նախատեսում է ռազմական դրության ժամանակ մահապատժի կիրառում` պատերազմի ընթացքում կատարված ռազմական բնույթի ծանր հանցագործության համար:

Մահապատիժը Հայաստանում 

Հայաստանում մահապատիժը վերացվել է 2003 թվականին՝ Եվրոպայի խորհրդին  անդամակցելու գործընթացի շրջանակներում, ինչից հետո առավելագույն պատիժը հանրապետությունում ցմահ ազատազրկումն է:

Սահմանադրության 24-րդ հոդվածը հռչակում է, որ Հայաստանում ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: *Ընդ որում, Մայր օրենքի 76-րդ հոդվածում շեշտվում է, որ  արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ անգամ, մահապատժի արգելքը չի կարող վերանայվել: 

Այսպիսով, պնդումը, թե ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն, սխալ է:

*Սույն հոդվածի սկզբնական տարբերակում թյուրիմացաբար նշվում էր, որ Սահմանադրության 76-րդ հոդվածը վերապահում է սահմանում արտակարգ եւ ռազմական դրությունների պայմաններում: Սխալը շտկվել է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ԴավթյանԳլխավոր դատախազությունմահապատիժսահմանադրական փոփոխություններ

Հարակից հոդվածներ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահը կեղծ գործուղումների քրգործով 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել
Նոթատետր

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահը կեղծ գործուղումների քրգործով 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել

17:41, 2 Մրտ, 2023

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանը, որը մինչև այդ եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար, 5․8 մլն դրամի վնաս է...

Դատախազությունն ամիսներ առաջ կողմ էր մահապատժի բացարձակ արգելքին (փաստաթուղթ)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատախազությունն ամիսներ առաջ կողմ էր մահապատժի բացարձակ արգելքին (փաստաթուղթ)

18:48, 12 Սպտ, 2022

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 1-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր...

Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից

17:47, 30 Օգս, 2022

Ոստիկանության վիճակագրական տեղեկագրերում հաճախ ենք հանդիպում բացահայտված հանցագործությունների վերաբերյալ տվյալների։ Ներկայացված ցուցանիշները տպավորություն են ստեղծում, թե երկրում կատարված հանցագործությունների մեծ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens