ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուկրաինացի հայտնի երգչի համերգը Բաքվում չեղարկվել է. ինչն էր պատճառը (ժամանակագրություն)

11:41, 16 Սպտ, 2022

Ուկրաինացի հայտնի երաժիշտ Մաքս Բարսկիհի (Max Barskih) համերգը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պլանավորված էր դեկտեմբերի 10-ին, սակայն Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման ֆոնին հայտնի դարձավ, որ երաժշտի համերգը չեղարկվել է։

Համերգի չեղարկումից հետո հայկական մամուլը սկսեց ակտիվորեն տարածել, որ համերգը չեղարկվել է ի աջակցություն Հայաստանի, իսկ սոցցանցերի հայկական տարածքում օգտատերերը շնորհակալություն էին հայտնում Բարսկիհին։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական մամուլը գրում էր, որ Բարսկիհի համերգը չեղարկել են ադրբեջանցի կազմակերպիչները, ի պատասխան նրա, որ երգիչը «պաշտպանել է Հայաստանի ագրեսիան»:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հասկանալ՝ ինչ է կատարվել և ինչպես է որոշվել չեղարկել համերգը։

Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ սկսած հարձակումից հետո երաժիշտը Ինստագրամի իր էջում Հայաստանին աջակցող «սթորի» էր տարածել, որից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում և մամուլում ակտիվ և ագրեսիվ քննադատություն էր սկսվել երգչի և համերգի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական լրատվականների՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան տարածած տեղեկատվության, Մաքսը շատ չանցած ջնջել է Ինստագրամի  իր «սթորին»` Ադրբեջանից ստացած արձագանքներից հետո։ Այս պնդումը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, քանի որ Բարսկիհի ինստագրամյան էջում միայն համերգը չեղարկելու մասին տեղեկությունն էր, սակայն առաջին հրապարակումից 24 ժամ չէր անցել, իսկ հայտնի է, որ ինստագրամյան «սթորիները» ցուցադրվում են 24 ժամվա ընթացում։ 

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը պահանջում էին չեղարկել համերգը և թույլ չտալ, որ երաժիշտը այլևս մուտք գործի Ադրբեջան։ 

Իսկ արդեն համերգը չեղարկելու մասին Բարսկիհը գրել էր սեպտեմբերի 15-ի կեսօրին։ Նա, մասնավորապես, գրել էր, որ «երկիրը, որը թույլ է տալիս ագրեսիա այլ երկրի նկատմամբ, չի կարող լինել իմ համերգների վայր»։

Ավելի վաղ՝ նույն օրը առավոտյան, Ադրբեջանում արդեն տեղեկություններ էին տարածվել համերգի չեղարկման մասին։ 

Համերգի չեղարկման մասին լուրերը հաստատել էր տոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը՝ tiket.az-ը։ Վերջինս հայտարարել էր, որ համերգի չեղարկման պատճառը «Բարսկիհի պրովոկացիոն դիրք» գրավելն ու «ագրեսոր ռեժիմին աջակցելն» է։  

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ համերգի կազմակերպիչը կապվել էր երգչի մենեջերի հետ և պարզել, որ վերջինիս գրառման «պատճառը» Բարսկիհի «հայազգի ընկերն է»։

Ադրբեջանական vesti.az կայքը Բարսկիհին խորհուրդ էր տալիս ելույթ ունենալ Երևանում, սակայն «հիշեցրել», որ Հայաստանի բնակչությունը «աջակցում է Ռուսաստանին»։

Բարսկիհի նկատմամբ ատելության խոսքի տարածումը շարունակվեց և ավելի ուժեղացավ վերջինիս՝ համերգի չեղարկման մասին գրառում անելուց հետո։ 

Այսպիսով, ստույգ կերպով հաստատել կամ հերքել, թե համերգի չեղարկումը ում նախաձեռնությունն է եղել, հնարավոր չէ, սակայն հատկանշական է, որ Ադրբեջանում համակարգված արշավ էր սկսվել երաժիշտի դեմ՝ Հայաստանին աջակցող գրառման համար։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանհամերգՄաքս Բարսկիհ

Հարակից հոդվածներ

Ալիևը օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ալիևը օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին

14:51, 19 Սպտ, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց հայ կին զինծառայողի մարմնի...

Ուկրաինայի՝ Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր վաճառելու պնդումն անհիմն է․ euvsdisinfo.eu
Մեծամասամբ սխալ

Ուկրաինայի՝ Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր վաճառելու պնդումն անհիմն է․ euvsdisinfo.eu

13:10, 28 Փտր, 2022

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր համացանցի հայալեզու տիրույթում կրկին ակտիվացել են պնդումները, թե Ուկրաինան...

«ՋեմՆյուզը» մանիպուլացնում է․ Ադրբեջանը չի «դատապարտել» Ռուսաստանի գործողությունները
Մանիպուլյատիվ

«ՋեմՆյուզը» մանիպուլացնում է․ Ադրբեջանը չի «դատապարտել» Ռուսաստանի գործողությունները

15:08, 26 Փտր, 2022

«ՋեմՆյուզ» լրատվամիջոցը, որը հիմնականում Հարավային Կովկասի մասին նյութեր է տալիս անգլերեն, ռուսերեն և տեղի երեք հիմնական լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և...

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը
Մանիպուլյատիվ

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը

11:54, 25 Փտր, 2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է իր գրառումը, որով Նախիջևանի և Երևանի խանությունների տարածքը նշվում էր որպես Արևելյան Հայաստանի մաս։...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens