ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Սուտ ԱԺ ամբիոնից ակտիվիստների և քաղ. հասարակության մասին

00:55, 15 Նյմ, 2017

Նոյեմբերի 14-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է «Սորոսի հիմնադրամից» («Բաց Հասարակության հիմանադրամների») ֆինանսավորվող ՀԿ-ները «փակելու» անհրաժեշտության մասին։ Բաբուխանյանը կազմակերպությանը մեղադրել է տարկետման վերացման դեմ ուսանողական ցույցերը ֆինանսավորելու մեջ։ Իր ելույթում պատգամավորը ապատեղեկատվություն պարունակող մի շարք հայտարարություններ է արել Հայաստանում գործող ՀԿ-ների, մասնավորապես՝ «Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպության մասին։

«Մեզ հասած տեղեկություններով՝ Հանրային օրակարգ հասարակական կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից ստացել է 20.000 դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ» մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող հայեցակարգը․․․ Դրամաշնորհի պահանջների մեջ է դրված հետևյալը, որպեսզի համալսարանի ուսանողների մեջ կազմակերպվի քննադատության պրոցեսը, հետո ձևավորվեն ֆոկուս խմբեր, հետո ձևավորվեն դրանց շուրջ ինչ-ինչ երևույթներ, այնպես որ ինչ, որ մենք այսօր տեսնում ենք ազդեցության տակ է Սորոս-չարիք կոչվող  երևույթի», — հայտարարել է Բաբուխանյանը՝ առանց մեկնաբանելու, թե ինչ նկատի ունի «ինչ-ինչ երևույթներ» ասելով, և ինչ երևույթների մասին է խոսքը։

Նախ, «Հանրային օրակարգ» ՀԿ-ի կողմից 20.000 ամերիկյան դոլարի ստացումը հանրային հասանելիության տեղեկատվություն է և տեղադրված է «Բաց հասարակության հիմանդրամների» պաշտոնական կայքէջում։ Այնպես որ, Բաբուխանյանի՝ խորհրդավոր ու հույժ գաղտնի տպավորություն թողնող «մեզ հասած տեղեկությունները» ոչ այլ ինչ են, քան ցանկացած մարդու հասանելի տեղեկատվություն։

Նույն կայքէջում տեղադրված է նաև դրամաշնորհի տրամադրման նպատակը, որը հստակ նկարագրում է, թե ինչի համար է տրամադրվում դրամաշնորհը։ Այն, ինչ պատգամավորն անվանում է «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ «պայքար, քննադատություն և վարկաբեկում», իրականության խեղաթյուրում է, սխալ թարգմանություն և ապատեղեկատվություն։

Դրամաշնորհի մեկնաբանության մեջ ձևակերպված է, որ այն նպատակ ունի․ «քննադատաբար վերլուծել Ազգ-բանակ հայեցակարգը` անկախ փորձագիտական գնահատման միջոցով և հասկանալ, թե ինչպես է այն ընկալվում ուսանողության կողմից: Այս նպատակով, Հանրային օրակարգ ՀԿ-ն պետք է կազմակերպի փորձագիտական քննարկումներ Ազգ-բանակ հայեցակարգի շուրջ և ձևակերպի այլընտրանքային մոտեցումներ, որոնք կներկայացվեն լայն հանրությանը»: Ամեն դեպքում գոնե այս նկարագրությունը, որին հղում է  անում Բաբուխանյանը, որևէ «պայքար» կամ «վարկաբեկում» չի ենթադրում։ Այլ հարց է, որ գործող իշխանությունը «քննադատությունը» այսինքն՝ քննադատական մտածողությունը միայն բացասական իմաստով է ընկալում։

Ապակողմնորոշող է նաև Բաբուխանյանի՝ ծրագրում ներկայացված «ֆոկուս-խմբերի» նույնացումը օրինագծին դեմ արտահայտվող ակտիվիստ ուսանողների խմբի հետ։ Համաձայն ծրագրի՝ ստեղծվելիք «ֆոկուս-խմբերի» նպատակն է «կազմակերպել «Ազգ-բանակի» շուրջ հետագա հանրային քննարկումները»։ Հետևաբար, Բաբուխանյանի ներկայացրածը իրականության նպատակային խեղաթյուրում է։

Բաբուխանյանի ներկայացրած՝ ծրագրի և դրամաշնորհի տրման ժամկետները ևս չեն համապատասխանում իրականությանը։ Վերոնշյալ ծրագրի հայտը ներկայացվել է օգոստոսի 22-ին, իսկ դրամաշնորհը հատկացվել է այս տարվա հոկտեմբերի 5-ին: Այսինքն գործընթացը տևել է մոտ մեկ ու կես ամիս, ոչ թե մի քանի օր, ինչպես հայտարարում է  Բաբուխանյանը:

Ազգային ժողովի ամբիոնից բացասաբար ներկայացնելով արտասահմանյան գրանտերի ստացման երևույթը և փորձելով պայքար սկսել դրա դեմ՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Բաբուխանյանը մոռանում է սակայն, որ Հայաստանի Հանրապետությունն ու դրա գործող իշխանությունը Հայաստանում ամենամեծ արտասհամանյան դրամաշնորհներ ստացողներն են։ Հայաստանի կառավարությունը 2008-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում գրեթե կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն է  ստացել արտերկրից։ Այդ գումարների մոտ 80 տոկոսը եղել են ԱՄՆ-ից և Եվրամիությունից։

Հ.Գ. «Բաց հասարակության հիմնանադրամների» վերաբերյալ  ԱԺ պատգամավորի նման մեկնաբանությունները հիշեցնում են պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունը այս կազմակերպության նկատմամբ։ Բաբուխանյանի պես այս հիմնադրամը քննադատության էր ենթարկվում նաև պաշտոնական Բաքվի կողմից, որն այս հիմնադրամը դիտարկում էր նույն հարթությունում «հայկական լոբբի» հետ։  

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` BabukhanyanCivil SocietyHayk BabukhanyanNational AssemblyNGOSoros«Հանրային օրակարգ» հկАйк БабуханянБабуханянНация-армияСоросազգ-բանակգրանտգրանտերդասադուլդրամաշնորհՀայկ ԲաբուխանյանսորոսՍորոսի հիմնադրամտարկետումքհկ

Հարակից հոդվածներ

Լրագրողներին ծեծել են, Սորոսի հիմնադրամն էլ մշտապես գրասենյակ ունեցել է. Քոչարյանը կեղծում է փաստերը
Մանիպուլյատիվ

Լրագրողներին ծեծել են, Սորոսի հիմնադրամն էլ մշտապես գրասենյակ ունեցել է. Քոչարյանը կեղծում է փաստերը

17:46, 3 Սպտ, 2020

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին ռուսաստանյան РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախորդ իշխանությունների օրոք չեն եղել...

«Սորոսին» թիրախավորող 7or.am կայքը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել 
Առանց վճռի

«Սորոսին» թիրախավորող 7or.am կայքը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել 

19:12, 27 Օգս, 2020

7or.am կայքը հատկապես վերջին շրջանում պարբերաբար թիրախավորում է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը, որը հանրության մեջ հայտնի է որպես «Սորոսի հիմնադրամ»։...

«Սորոսի հիմնադրամը», բացի Հայ-առաքելական եկեղեցուց, այլ կրոնական կառույցի երբևէ չի ֆինանսավորել. «Իրավունքի» հրապարակումը կեղծ է
Սխալ

«Սորոսի հիմնադրամը», բացի Հայ-առաքելական եկեղեցուց, այլ կրոնական կառույցի երբևէ չի ֆինանսավորել. «Իրավունքի» հրապարակումը կեղծ է

18:16, 14 Հլս, 2020

«Իրավունք» թերթը հուլիսի 14-ի համարում նյութ է հրապարակել՝ պնդելով, որ Հայաստանում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը ֆինանսավորում է «Բաց հասարակության հիմնադրամների»...

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը խեղաթյուրվել է
Լրատվական

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը խեղաթյուրվել է

16:31, 22 Օգս, 2018

Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens