ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խեղաթյուրել է ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրները

10:21, 13 Սպտ, 2017

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային հանձնառությունների իրականացման շուրջ (HDIM) ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են երեք հասարակական կազմակերպություններ, իսկ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ փոխդեսպան Վահե Գևորգյանը:

Վերջինս, արձագանքելով Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացրած խնդիրներին, ԵԱՀԿ հարթակում փորձել է աղավաղել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ելույթի բովանդակությունը:

Իոաննիսյանն իր ելույթում, խոսելով Հայաստանում խաղաղ ցույցերի մասնակիցների հետապնդման մասին, ներկայացրել է 2015 թվականի հունիսին և 2016 թվականի հուլիսին Երևանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանության իրականացրած բռնությունները և դրանց անպատժելիությունը:

«Հայաստանում խաղաղ ցուցարարներ կան, ովքեր բանտերում են ավելի քան մեկ տարի, մինչդեռ 2015-ի հունիսին և 2016-ի հուլիսին խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ հատուկ միջոցներ և ուժ կիրառած որևէ անձ պատասխանատվության չի կանչվել: Արդյունքում Հայաստանում բազմաթիվ մարդիկ սկսել են վախենալ խաղաղ ցույցերին մասնակցությունից, քանի որ որևէ պատճառ չունեն չմտածելու, որ չեն թունավորվի արցունքաբեր գազից, կամ այրվածքներ, կամ բեկորային վնասվածքներ չեն ստանա լուսաձայնային նռնակից, կամ չեն հայտնվի բանտում, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում տեղի է ունեցել հարյուրավոր բացառապես խաղաղ ցուցարարների հետ»,— ասել է Իոաննիսյանը [2:21:20]:

Պատասխանելով հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Հայաստանը ԵԱՀԿ-ում ներկայացնող Վահե Գևորգյանը, սակայն, աղավաղել է Իոաննիսյանի հայտարարությունը:

«ԵԱՀԿ հանձնառությունները պետք է հիմք լինեն մեր երկխոսության համար և գոյություն չունի ԵԱՀԿ որևէ հանձնառություն, որն աջակցում է զինված ապստամբությունները: Սա իմ սահմանումը չէ, սա սահմանում է, որն այստեղ երեկ ներկայացրել է պարոն Իոաննիսյանը: Եվ ես վերցրել եմ նրա խոսեքերը՝ ցույց տալու ոստիկանական գնդի բռնի գրավումը որպես ազատ արտահայտվելու իրավունք ներկայացումը: Դժվար է գտնել ԵԱՀԿ անդամ որևէ երկիր, որտեղ մի քանի ոստիկանի սպանություն իրականացրած զինված մարդկանց և նրանց աջակցող այլ անձանց կդիտարկեն որպես խաղաղ ցուցարարներ», — իր ելույթում ասել է պարոն Գևորգյանը [3:12:40]:

Թեև դիվանագետը հիշատակում է Իոաննիսյանի՝ նախորդ օրվա ելույթը, սակայն այն հիմնականում Հայաստանում հակաժողովրդավարական քարոզչության մասին էր և որևէ գնահատական՝ կապված զինված խմբերի գործունեության հետ, չի եղել։

Նման կերպ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը հանդիպմանը մասնակցող պատվիրակներին շփոթության մեջ է գցել։ Գևորգյանը փորձել է տպավորություն ստեղծել, թե իրականում ոստիկանության գործողություններն ուղղված են եղել ոչ թե խաղաղ ցուցարարների, այլ զինված խմբավորման դեմ։ Արդյուքնում, նա նույնականացրել է խաղաղ ցուցարաներին զինված խմբի հետ՝ արդարացնելով Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժը:

Հարկ է հիշեցնել, որ 2015 թվականի հունիսին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ բերման է ենթարկվել է 237 խաղաղ ցուցարար, մոտ 770 խաղաղ ցուցարար էլ բաժին է տարվել 2016-ի հուլիսին։

Ավելին, 2016-ի ամռանը ոստիկանությունը լրագրողների և խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել, որի արդյունքում 100-ից ավելի խաղաղ ցուցարարներ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել ու հոսպիտալիզացվել:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ArmElections2017ArmeniademonstrationdemonstratorsfHDIMNGOOSCEOSCE ODIHRVahe GevorgyanԱԳՆԱրտաքին գործերի նախարարությունարտաքին քաղաքականությունԵԱՀԿԵԱՀԿ ԺՀՄԻԳԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Հարակից հոդվածներ

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ
Սխալ

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ

16:41, 26 Փտր, 2022

Այսօր առավոտվանից տելեգրամ ալիքներից մեկում տարածվում է լուսանկար, որտեղ պատկերված քաղաքացիական հագուստով ձերբակալված տղամարդու դիմաց պահել են փակ ՀՀ զինվորական...

Պետբյուջեի միջոցներով կազմակերպված ԱԳՆ-ի ամանորյա ֆուրշետը՝ հեղինակային և բացառիկ իրավունք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետբյուջեի միջոցներով կազմակերպված ԱԳՆ-ի ամանորյա ֆուրշետը՝ հեղինակային և բացառիկ իրավունք

12:41, 11 Փտր, 2022

Անցած տարեվերջին Արտաքին գործերի նախարարությունն իր տոնական հանդիպում- ֆուրշետի համար ծախսել է 2․4 մլն դրամ։ Ըստ պետական գնումների պաշտոնական տեղեկագրի՝...

«Անջատում հանուն փրկության» թեզն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Արտակ Զեյնալյանը սխալվում է
Առանց վճռի

«Անջատում հանուն փրկության» թեզն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Արտակ Զեյնալյանը սխալվում է

17:20, 10 Հնս, 2021

Հունիսի 8-ին Հանրային հեռուստաընկերությամբ անցկացված նախընտրական առաջին բանավեճի ժամանակ քննարկում էր ծավալվել, թե որ քաղաքական ուժին է պատկանում «Անջատում  հանուն...

Պետական ավտոմեքենաները օտարվել են աբսուրդային ցածր գներով
Պաշտոնական

Պետական ավտոմեքենաները օտարվել են աբսուրդային ցածր գներով

17:17, 20 Հլս, 2018

2016 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց պետական ավտոպարկի օպտիմալացման մասին։ Օտարվեց ավելի քան 1200 ավտոմեքենա։ Դրանց մեծ մասը 1980-1990թթ․ արտադրության,...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens