ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանը $2 մլնից ավելի է ծախսում ամանորյա միջոցառումների վրա. գնումների հիմնական մասը մեկ անձից է

16:00, 3 Դկտ, 2022

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ամանորյա տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած միջոցառումների թեման։ Թեման ավելի լայն թափ առավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ լուսավորության աշխատանքների ընթացքում ծակվել են Հանրապետության հրապարակի շենքերի արտաքին պատերը՝ լուսավորության լամպերը ամրացնելու նպատակով։

Մինչ տոնական զարդարանքի աշխատանքների մեկնարկը, «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ տոնական զարդարանքի աշխատանքներն իրականացնելու է «Սինեմարտ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը Երևանի քաղաքապետարանից առանց մրցույթի ստացել է տոնական լուսավորության կազմակերպման ծառայությունների պատվերը։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանի և ընկերության միջև հոկտեմբերին կնքվել էր 191․6 մլն դրամի պայմանագիր։

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է հետևի Ռուսաստանում ձեռք բերված ապրանքի (տոնական լուսավորության սարքավորումներ) արտադրման գործընթացին, ավարտից հետո ընդունի գույքը ՌԴ Օդենցովո և Ռյազան քաղաքներում, տեղափոխի Երևան, այնուհետև զբաղվի դրանց տեղադրմամբ, ընթացիկ սպասարկման ծառայություններով և վերջում դրանք հավաքի և պահեստավորի։ 

Հատկանշական է, որ այս ընկերությունը նախկինում երբևէ պետական գնումների մրցույթի չի մասնակցել։ Իսկ ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը Ռուբեն Շահինյանն է, որը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատուն է։

Ինչո՞ւ «Սինեմարտը» և ինչո՞ւ առանց մրցույթ

Թե ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը նման ծառայություններ պատվիրել մեկ անձից գնման միջոցով՝ փորձեցինք հասկանալ քաղաքապետարանի գնումների վարչությունից։ Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Իսկուհի Օսիպյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մեկ անձով գնումների դեպքում իրենց վարչությունը պատասխանատու ստորաբաժանումից ստանում է առաջարկ, որի շրջանակներում էլ կազմակերպում է գնման գործընթացը։

Պարզ ասած՝ պատասխանատու ստորաբաժանումն է կայացնում մեկ անձով գնում կատարելու, ինչպես նաև մատակարարի ընտրության վերաբերյալ որոշումը։ Դրանից հետո գնումների վարչությունը ստանում է պատասխանատու ստորաբաժանման կողմից ընտրված անձի հետ մեկ անձով գնում կազմակերպելու առաջարկը։ Կոնկրետ այս դեպքում աշխատանքային խումբն է որոշել, որ այս ծառայությունը պետք է առանց մրցույթի պատվիրակել «Սինեմարտ» ՍՊԸ-ին։

Աշխատանքային խմբի ղեկավարը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է։

Ամանորյա միջոցառումների և կատարած ծախսերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար դեկտեմբերի 2-ին քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հենց այս ընկերությունը և ոչ թե մրցույթով, այլ մեկ անձից գնման միջոցով, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ օրենքը հնարավորություն է տալիս միջոցառումների կազմակերպման համար ընտրել կազմակերպող ընկերությանը՝ առանց մրցույթի։

«Ինքնին մշակութային միջոցառումների իրականացման համար մեր օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում։ Ինչո՞ւ «Սինեմարտ» ընկերությունը, որովհետև «Սինեմարտ» ընկերությունը մեր բանակցությունների ընթացքում (իսկ նաև եղել են բանակցություններ այլ ընկերությունների հետ), նշել է, և մենք էդ հանգամանքը կարևորել ենք, որ ներգրավվելու է մասնագետներ այլ երկրներից, մասնավորապես Վրաստանից, որտեղ արդեն տարիներ շարունակ էս մասշտաբի լուսավորություն իրականացվում է։ Եվ ինչը մեր համար կարևոր էր, որ դա անեն մարդիկ, որոնք դրա փորձը ունեն»,- պատասխանեց Գրիգորյանը։

Շարունակելով ամանորյա տոնական լուսավորության աշխատանքների թեման՝ Գրիգորյանը հայտարարեց, որ կատարված բոլոր ծախսերը և դրանց պայմանագրերը տեղադրված են գնումների armeps.am կայքում։ 

Մինչդեռ դրանց մի մասը մինչև վերջերս կայքում տեղադրված չէին: Դեռ նախորդ շաբաթ «Փաստերի ստուգման հարթակը», չգտնելով պայմանագրերից երկուսը, կապվեց քաղաքապետարան, որտեղից հավաստիացրեցին, որ պայմանագրերը տեղադրված են։ Երբ մեր պնդումից հետո համոզվեցին, որ դրանք բացակայում են, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պայմանագրերը տրամադրելու համար։ Այնուհետև, մեր հարցումն ուղարկելուց հետո, 2 ամիս առաջ կնքված պայմանագրերը տեղադրվեցին կայքում։

50 մլն ռուբլի՝ ռուսաստանյան ընկերություններին

Ըստ այդ պայմանագրերի՝ Երևանի քաղաքապետարանը այս տարվա սեպտեմբերի 30-ին ռուսաստանյան երկու ընկերությունների հետ կնքել է ամանորյա լուսավորության սարքավորումների ձեռքբերման պայմանագրեր։

Պայմանագրերից մեկը կնքվել է «Գոռոդ 77» ՍՊԸ-ի հետ, որի համար վճարվել է 35․6 մլն ռուբլի։ Գնումների պաշտոնական կայքում այս գնման արժեքը կազմում է 256 մլն դրամ։ Ռուբլու այսօրվա փոխարժեքով այս պատվերը քաղաքապետարանի բյուջեին արժեցել է 230 մլն դրամ (ըստ ԿԲ-ի սահմանած փոխարժեքի՝ մեկ ռուբլին արժե 6․46 դրամ)։

Մյուս պայմանագիրը կնքվել է ԱՁ «Դմիտրի Բարդեևի» հետ։ Պայմանագրի գումարը կազմել է 13․7 մլն ռուբլի։ Ըստ գնումների պաշտոնական կայքի՝ այս պայմանագիրն արժեցել է ավելի քան 98 մլն դրամ, իսկ այսօրվա փոխարժեքով՝ 88 մլն դրամ։

Նկարում «Դմիտրի Բարդեև» ԱՁ-ի ու «Գոռոդ 77» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերից մի հատված է։

Այսինքն, միայն ամանորյա տոնական լուսավորության սարքավորումների ձեռքբերման վրա քաղաքապետարանը, ըստ armeps.am-ի, ծախսել է 354 մլն դրամ, իսկ այսօրվա փոխարժեքով՝ 318 մլն դրամ։

Որքա՞ն է ի վերջո փաստացի ծախսվել տոների վրա

Ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը հայտարարեց, որ ամանորյա տոնակատարությունների միջոցառումների վրա կծախսվի 285 մլն դրամ։

Այսինքն ստացվում է, որ միայն բաց աղբյուրների վրա հիմնվելով, կարող ենք փաստել, որ քաղաքապետարանը ծախսել է․

Ամանորյա տոնակատարությունների վրա՝ 285 մլն դրամ,

Տոնական լույսերի և պարագաների ձեռքբերման վրա՝ 318-354 մլն դրամ,

Տոնական լուսավորության աշխատանքների վրա՝ 191 մլն դրամ։

Այսինքն, Ամանորի տոնակատարությունների, տոնական լույսերի ու զարդարանքի վրա ծախսվել է ավելի քան 800-830 մլն դրամ կամ՝ 2-2․1 մլն դոլար։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱմանորԵրևանի քաղաքապետարանՍինեմարտ

Հարակից հոդվածներ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

12:30, 27 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ ինչի մասին է նյութը  2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման...

Երեխաները դեռ կսպասեն․ «Վերոնիկայի» մանկապարտեզը համայնքին վերադարձնելու ոգևորությունը և հաջորդ 4 տարիների անգործությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխաները դեռ կսպասեն․ «Վերոնիկայի» մանկապարտեզը համայնքին վերադարձնելու ոգևորությունը և հաջորդ 4 տարիների անգործությունը

13:14, 3 Մրտ, 2023

Դեռևս 2019 թ․ հունիսին Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել էր, որ երբեմնի հայտնի՝ «Վերոնիկայի» մանկապարտեզը կվերադարձվի համայնքին։ Խոսքը...

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը

13:40, 7 Փտր, 2023

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների գործընթացում թույլ...

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով
Առանց վճռի

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով

18:25, 31 Հնվ, 2023

2022 թվականի մայիսի 20-ին փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը։ Քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան փլուզված հատվածի վերականգնմանը և խոստացան սեղմ ժամկետներում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens