ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխաները դեռ կսպասեն․ «Վերոնիկայի» մանկապարտեզը համայնքին վերադարձնելու ոգևորությունը և հաջորդ 4 տարիների անգործությունը

13:14, 3 Մրտ, 2023

Դեռևս 2019 թ․ հունիսին Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել էր, որ երբեմնի հայտնի՝ «Վերոնիկայի» մանկապարտեզը կվերադարձվի համայնքին։

Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի մասին էր, որի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Տիգրան Վիրաբյանը հայտարարել էր, որ տարածքը իրավաբանորեն համայնքին վերադարձնելուց հետո պետք է կատարվեն տարածքում նախագծանախահաշվային աշխատանքներ, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ այդ տարածքը լիարժեք մանկապարտեզի վերածելու համար։ «Նախագծանախահաշվային աշխատանքներից հետո նոր կպլանավորենք, թե արդյոք այս տարվա բյուջեով հնարավոր կլինի սկսել աշխատանքները»,- նշել էր նա։

2019-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս հայտարարել էր, որ կրթահամալիրը համայնքին է վերադարձվել, այն վերանորոգվելու է և շահագործվելու: «Էս պահին ինչ հնարավոր էր, մենք հետ ենք բերել, նաև մեկ մանկապարտեզ հետ ենք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը պետք է երևի թե վերանորոգվի ու սկսի գործել»,- ասել էր Մարությանը։ 

Նույն ժամանակահատվածում «Արմենպրեսին» տված հարցազրույցում քաղաքապետ Մարությանը տեղեկացնում է, որ նախկինում մանկապարտեզներից օտարված 6500 քմ տարածքը, «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի շենքը վերադարձրել են, ինչի շնորհիվ շուրջ 1000-ից ավելի երեխա հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ: Լավ լուրն իրենց ֆեյսբուքյան էջերում շտապեցին տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սաթենիկ Մկրտչյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլք: Լևոն Զաքարյանը գրում էր, որ մանկապարտեզը շուտով կվերանորոգվի և կվերաբացվի։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը վերագործարկելու համար ի՞նչ աշխատանքներ են տարվել, որքան գումար է հարկավոր մանկապարտեզի վերագործարկման համար և արդյոք կա կրթահամալիրի վերագործարկման հստակ ժամանակացույց։

Ի պատասխան մեր հարցման, Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետարանում որոշում է կայացվել տարածքն ու գույքը նախադպրոցական կրթության նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, և ներկայումս մեկնարկել է նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվության մրցույթի հայտարարման փուլը:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ տարածքը և շինությունը համայնքին վերադարձնելուց չորս տարի անց Երևանի քաղաքապետարանը դեռ ոչ միայն չի վերագործարկել մանկապարտեզը, այլև վերանորոգման նախագիծ չունի:  

Գլխավոր լուսանկարը՝ hetq.am-ի

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևանի քաղաքապետարանմանկապարտեզ

Հարակից հոդվածներ

Պապոյանը սխալվում է․ «Նեմեսիսի» հուշարձանին ՔՊ ներկա թիմի անդամները հավանություն են տվել
Սխալ

Պապոյանը սխալվում է․ «Նեմեսիսի» հուշարձանին ՔՊ ներկա թիմի անդամները հավանություն են տվել

17:32, 12 Մյս, 2023

ԱԺ պատգամավոր (ՔՊ) Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման որոշում կայացնողներն այլևս իրենց քաղաքական թիմի անդամ...

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր

12:17, 11 Ապր, 2023

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ապրիլի 4-ին հայտարարել է, որ քաղաքապետարանն այս 4.5 տարվա ընթացքում ձեռք է...

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

12:30, 27 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ ինչի մասին է նյութը  2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման...

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը

13:40, 7 Փտր, 2023

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների գործընթացում թույլ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens