ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Խարամ ու մոխիր․ Ի՞նչ է թաքցնում Սերժ Սարգսյանը

12:26, 7 Դկտ, 2016

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է Ս.Սարգսյանի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ հանրագումարի ընթացքում հնչեցրած ելույթը: Ելույթի մի մեծ հատված նվիրված էր ՀՀ առաջանցիկ տնտեսական զարգացումը և բարեկեցության շարունակական աճը փաստող տվյալներ ներկայացնելուն: Որպես այդպիսի ցուցանիշ՝ Սարգսյանը մատնանշեց, որ ՀՀ արտահանումը 2006թ. 985 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատությամբ 2015թ. հասել է 1 մլրդ 485 միլիոն դոլարի՝ ընդգծելով, որ այժմ ՀՆԱ աճը 72%-ով գեներացվում է արտահանելի հատվածում: Իհարկե, Սարգսյանի մեջբերած տվյալները ճշգրիտ են, սակայն դրանց տրված երանգավորումն ու մեկնաբանությունը ճշգրտման կարիք ունեն:

Առհասարակ ՀՀ արտահանումն աչքի է ընկնում խիստ կենտրոնացվածությամբ, քանզի 5 ապրանքախմբեր ապահովում են ընդհանուր արտահանման մոտ 65%-ը: Դրանցից խոշորագույնը հանքաքար, խարամ և մոխիր հոդվածն է՝ շուրջ 365 մլն դոլար ծավալով (ընդհանուր արտահանման մոտ 25%-ը): Այս հոդվածի տակ ՀՀ-ից արտահանվում են պղինձի, մոլիբդենի  և ցինկի հանքաքարեր ու խտանյութեր: Դրան հակառակ՝ 2006թ. ՀՀ արտահանման ապրանքային կառուցվածքում ամենամեծ բաժինը՝ շուրջ 30%, ունեցել է բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ ապրանքախումբը՝ շուրջ 300 մլն դոլար ծավալով: Այս ապրանքախումբը իր մեջ ներառում է  ադամանդագործական և ոսկերչական արտադրատեսակներ, որոնց արտադրության պրոցեսում առավել մեծ ավելացված արժեք էր ստեղծվում: Այժմ, սակայն, այս ապրանքատեսակի արտահանման ծավալը նվազել է մինչև 193 մլն դոլար:

2015թ. արտահանման ապրանքային կառուցվածում խոշոր մասնաբաժին է ունեցել նաև հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ և մոմանյութեր ապրանքախումբը (7.25% մասնաբաժնով), ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ ապրանքախումբը (11.5% մասնաբաժնով), ինչպես նաև ոգելից ու ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ ապրանքախումբը (8.5% մասնաբաժնով): Այսպիսով, ՀՀ արտահանման ապրանքային կառուցվածքում շարունակում է գերակշռել ցածր ավելացված արժեք ստեղծող և հանքահումքային բնույթ ունեցող ապրանքների մասնաբաժինը:

Բոլոր այս ճյուղերը զարգացող տնտեսություններին բնորոշ, քիչ հավելյալ արժեք ստեղծող և թույլ մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովող ոլորտներ են, ուստի և դրանց ազդեցությունը գործազրկության կրճատման կամ հասարակության բարեկեցության բարձրացման վրա չնչին է: Բավական է նշել միայն, որ 2015թ. հանքագործական արդյունաբերության ոլորտում զբաղված է եղել ընդամենը 9300 քաղաքացի ՝ 2006թ. 7600-ի համեմատությամբ: Սրան զուգահեռ՝ ակնհայտ է հանքերի էքստենսիվ շահագործման քայքայիչ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչն էլ իր հերթին վատթարացնում է հասարակ քաղաքացու առողջական վիճակը:

Այս պայմաններում անհասկանալի է մնում, թե մի քանի կազմակերպությունների կողմից տնտեսական ցածր էֆեկտ բերող սահմանափակ թվով ապրանքների արտահանման որոշակի աճը ի՞նչ էական տնտեսական օգուտներ կարող էր բերել հասարակության լայն շրջանակների համար:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Serzh SargsyanSerzh Sargsyan liessut.amСерж СаргсянСерж Саргсян вретառմռուսինֆոարմռուս ինֆոխարամհանքարդյունաբերությունսերժ խարամ մոխիրՍերժ Սարգսյանսերժ սարգսյան զեկույցսերժ սարգսյանի սուտըսերժը ստում էսերժի ելույթըսուտ էյ էմսուտէյէմ

Հարակից հոդվածներ

Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն
Մանիպուլյատիվ

Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն

12:40, 8 Հլս, 2024

Ադրբեջանական կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ները, փորձագետներն ու բնապահպանները հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում շարունակաբար բարձրաձայնում են Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական...

Սերժ Սարգսյանի 2008թ. սիրուն խոստումներն ու դառը իրականությունը
Պաշտոնական

Սերժ Սարգսյանի 2008թ. սիրուն խոստումներն ու դառը իրականությունը

19:00, 19 Մրտ, 2018

Ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամկետը։ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 10 տարի առաջ՝ 2008 թվականին։...

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)
Պաշտոնական

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)

12:10, 15 Փտր, 2018

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին...

Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար
Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար

15:16, 24 Հնվ, 2018

Օրեր առաջ հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը։ Մամուլում Սարգսյանը հիմնականում ներկայացվեց որպես նախկին վարչապետ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens