ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Գորբաչովից Սարգսյան. աղետի գոտու խոստումները

18:24, 7 Դկտ, 2016

1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Արդյունքում՝ վնասի գոտու մակերեսը՝ 10․000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ, 11 ավերված քաղաք, 342 տուժած գյուղ, 514․000 անօթևան, 25․000 մահացած։ Նյութական վնասը՝ 13 մլրդ ռուբլի։

Այժմ տեսնենք, թե իշխողներից ով ինչ է խոստացել աղետից ցայսօր։

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչյովը, մասնավորապես, խոստացավ 2-3 տարում վերացնել աղետի բոլոր հետևանքները։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության տարիներին հայտարարեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի աղետալի հետևանքների առավելագույն վերացման մասին։ Մասնավորապես, ըստ Տեր-Պետրոսյանի 2000 թվականին աղետի գոտի, որպես այդպիսին, այլևս չէր լինի։

1998 թ.-ի նախագահական ընտրություններից հետո, Ռոբերտ Քոչարյանը հաստատեց իր իսկ կողմից կազմած Աղետի գոտու վերականգման առաջնահերթ ծրագիր։ Վերջինիս համաձայն, 1998-2001թթ. ընթացքում Գյումրիում պետք է վերականգնվեր 14․686 բնակարան, որն ի դեպ 88-ի հետևանքով ավերվածի 44 տոկոսն էր։ Իրականությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, ցույց տվեց, որ կատարվեց խոստացվածից 10 անգամ պակաս։

Այնուհետ, Քոչարյանը ծրագիրը երկարացրեց մինչև 2003 թվական։ Սակայն, ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի  1998 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 26 պաշտոնական տեղեկագրում գրված տվյալների, մինչև 98 թվականը Գյումրիում վերականգնվել է 8171 բնակարան, իսկ ահա իշխանափոխությանը հետևած հինգ տարիների ընթացքում վերականգնվել է ընդամենը 1143-ը: 2003 թվականին, նա հայտարարեց, որ հայրենիքը չի կարող Աղետի գոտի լինել և աղետի գոտի այլևս չկա։ Սակայն տուժածների կեսից ավելին դեռ անօթևան էին։

Սերժ Սարգսյանը, իր նախորդի նման, բազմաթիվ խոստումներ է տվել Աղետի գոտու բնակիչներին։ Սկսած բնակարանաշինության գործընթացից, մինչև Աղետի գոտին զարգացման գոտու վերածելու մասին տեսլականը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին հայտարարել էր, թե «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»:

Հաշված տարիներ անց՝ 2012 թվականին, Սերժ Սարգսյանը հայտարարեց․«Շատ մոտ ապագայում այստեղ այլևս բնակարանային խնդիր չի լինի»։

2013 թվականին նա կրկին հայտարարեց, որ շատ շուտով որևէ ընտանիք առանց բնակարան չի մնա։ Նա, մասնավորապես, ասել է․ «Իմ խորին համոզմամբ, «աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ է զարգացման նպատակադրումները»:

Մինչդեռ այսօր՝ ավերիչ երկրաշարժից 28 տարի անց, փաստ է, որ բազմաթիվ ընտանիքներ դեռևս ապրում են տնակներում։

  • Total: 143
  • 142
  • 1
Թեգեր` 1988GyumriLevon Ter-PetrosyanMikhail GorbachevRobert KocharyanSerzh SargsyanSpitak EarthquakeГюмриземлетрясение в СпитакеЛевон Тер-ПетросянМихаил ГорбачевРоберт КочарянСерж СаргсянСССРԱղետի գոտիանտունԳյումրիդեկտեմբերի 7ԵրկրաշարժԼևոն Տեր-ՊետրոսյանՀայաստանՀՀՄիխայիլ ԳորբաչյովՌոբերտ ՔոչարյանՍերժ ՍարգսյանՍպիտակՍպիտակի երկրաշարժ

Հարակից հոդվածներ

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Քոչարյանի տեսագրության արտահոսք․ ԱԱԾ-ն սպառիչ հիմքեր չի տրամադրում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի տեսագրության արտահոսք․ ԱԱԾ-ն սպառիչ հիմքեր չի տրամադրում

11:17, 3 Հլս, 2026

Հունիսի 14-ին Facebook սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում արված տեսագրություն, որում երևում էր, թե...

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում

11:18, 15 Մյս, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի...

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը
Տվյալների լրագրություն

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

16:40, 10 Ապր, 2026

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens