ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Freedom House-ի զեկույցն ու իշխանության փոփոխական կարծիքը դրա մասին

19:01, 16 Ապր, 2024

Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով  Freedom House-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին, նշել է, որ Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավա՞ր է, թե՞ ոչ։ 

Ապա, շարունակելով խոսքը, նշել է. «Կրկնում եմ՝ ՀՀ-ն համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»:

Այնինչ, ըստ Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպության, «Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»։ 

Այս տարի ժողովրդավարության ցուցանիշը Հայաստանում 7 հնարավոր միավորից 3.07 է։ Անցյալ տարի, օրինակ, այն կազմել էր 3.11 միավոր։

Այսպիսով, ըստ իրավապաշտպան կառույցի, Հայաստանը շարունակում է մնալ անցումային կամ հիբրիդային ռեժիմ, ինչը հակասում է Հովհաննիսյանի այն պդնմանը, թե ՀՀ-ն «համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է»։ 

Հովհաննիսյանի արձագանքը Freedom House-ի՝ նախորդ տարիների զեկույցներին

2020 թվականնին՝ 19-ի համեմատ, ևս տեղի էր ունեցել ժողովրդավարության ցուցանիշի անկում՝ 3.00 միավորից իջնելով 2.96. Այն ժամանակ ժողովրդավարության ցուցանիշի անկումը կառույցը պայմանավորել էր 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի հանգամանքով։ Այդ ժամանակ, ժողովրդավարության հետընթացի մասին հարցերին ի պատասխան, Արթուր Հովհաննիսյանը ավելի մեղմ էր արտահայտվել՝ ընդունելով փաստերն ի գիտություն, նշել էր․ 

 «Քննադատություններն ու դժգոհությունները բնական եմ համարում, բնական եմ համարում նաև Freedom House-ի և նրա առաքելությունն իրականացնող այլ կազմակերպությունների կամ անհատների մտահոգությունները, բայց մյուս կողմից՝ կարծում եմ, որ միջազգային կառույցները ներհայաստանյան իրավիճակների մասին գնահատականներ հնչեցնելիս պետք է առաջին հերթին առաջնորդվեն ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքի նրբություններով ու ըստ այդմ հնչեցնեն իրենց գնահատականները, ոչ թե համեմատականի մեջ դնեն այլ երկրների հետ ու այդ հիմքով գնահատականներ հնչեցնեն»։

Իսկ դեռ 2019 թվականին Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ նշվում էր, որ ըստ Freedom House-ի համացանցի ազատության մասին տարեկան զեկույցի՝ ՀՀ-ն ամենաազատ երկրների շարքում 8-րդ հորիզոնականում է։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն էր, որ 2019-ին գրանցել էին ամենամեծ առաջընթացը: 

Գրառմանը կից Հովհաննիսյանը գրել էր․ «Այո, Հայաստանում համացանցը ազատ է, քան երբևէ, և այդպես է լինելու միշտ»։

Այսինքն, երբ կառույցի հրապարակած ցուցանիշները փաստում են առաջընթացի մասին, ապա Freedom House-ը կարող է որոշել Հայաստանում ժողովրդավարության և թափանցիկության մակարդակը, իսկ երբ այն քննադատում է գործող իշխանությունների գործելաոճը, այն այլևս չի որոշում Հայաստանում ժողովրդավարության մակարդակը։ 

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Freedom HouseԱրթուր ՀովհաննիսյանԺողովրդավարություն

Հարակից հոդվածներ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են

14:07, 2 Հլս, 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին Լատվիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում...

Հավաքների ազատությունը սահմանափակելը ամենևին էլ անցյալում չէ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Հավաքների ազատությունը սահմանափակելը ամենևին էլ անցյալում չէ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

14:48, 1 Հլս, 2024

Այսօր՝ հուլիսի 1-ին անցկացվող Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՀ-ում ժողովրդավարության...

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները

12:02, 31 Մյս, 2024

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանական անվանումը՝ Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի էր ունեցել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens