ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ալիևը Հայաստանից չի պահանջել վերացնել բանակը․ Գառնիկ Դանիելյանը ճիշտ չի ասում

10:55, 12 Հնս, 2024
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Հունիսի 10-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում Գառնիկ Դանիելյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վկայակոչելով, մի  հայտարարություն է արել, որը խիստ վիճահարույց է։

Նա, մասնավորապես, ասել էր, թե Ադրբեջանի նախագահի պահանջով Հայաստանի Հանրապետությունը բանակ չպետք է ունենա։

«Հիմա բանակի կազմաքանդման գործընթացն է․ Ալիևն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը բանակ չպետք է ունենա, հիմա ասում են՝ 5000 սահմանապահ լինի ու մի քանի հատ շուն, հերիք ա»,- հայտարարել է Գառնիկ Դանիելյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրների միջոցով ծանոթացել է Ալիևի հայտարարություններին ու մինչ այժմ Հայաստանին ներկայացված պահանջներին, փորձել է ստուգել, թե Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմավորումից ի վեր՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն արել է։

Նախ, նկատենք, որ Հայաստանի բանակը վերացնելու մասին Ալիևին վերագրվող նման հայտարարության մասին բաց աղբյուրներում որևէ հիշատակում չկան։ Բացի այդ, հանձնաժողովի նիստերի աշխատանքների մասին հայտարարությունները և մամուլի հաղորդագրությունները երբևէ չեն պարունակել նման հարցի քննարկման կամ որոշման հիշատակում։

2022 թ․ օգոստոսի 30-ին, նույն թվականի նոյեմբերի 3-ին, 2023 թ․ հուլիսի 12-ին, նոյեմբերի 30-ին, 2024 թ․ հունվարի 31-ին, նույն թվականի մարտի 7-ին, ապրիլի 19-ին, մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումներից հետո հրապարակված մամուլի հաղորդագրություններում որևէ հիշատակում չկա նման հարցի քննարկման մասին:

Իրավացիորեն, Ադրբեջանը բազմիցս ներկայացրել է պահանջներ Հայաստանի Հանրապետությանը: Օրինակ, մայիսին Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանական անվանումը՝ Խոջալու) համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի «Խոջալուի ցեղասպանության» համար: Հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագիրն անհնար է ստորագրել»:

Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետությունը շարունակաբար հայտարարել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր պահանջների մասին, սակայն պահանջ, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է  ունենա բանակ, այլ միայն «5000 սահմանապահ», երբևէ չի հնչել։

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱլիևբանակԳառնիկ Դանիելյանռուս սահմանապահ

Հարակից հոդվածներ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

Մանիպուլյացիա կրեմլյան քարոզչամիջոցի կողմից․ ի՞նչ է իրականում ասել Փաշինյանը ռուս սահմանապահների մասին
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա կրեմլյան քարոզչամիջոցի կողմից․ ի՞նչ է իրականում ասել Փաշինյանը ռուս սահմանապահների մասին

11:43, 4 Մյս, 2026

Կրեմլյան քարոզչամիջոց «Московский комсомолец» պարբերականը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված՝ այն մեկնաբանելով որպես ռուս սահմանապահների «դուրսբերում», մինչդեռ...

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը
Սխալ

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը

22:11, 12 Հնս, 2024

Հունիսի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ շենքից դուրս գալուց հետո լրագրողների...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens