ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Ապատեղեկատվություններ և բռնության արդարացում Արմենիա TV-ի եթերում

19:45, 19 Փտր, 2018

Փետրվարի 18-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև ակումբ» հաղորդաշարի 16-րդ թողարկմանը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում ավագանու «Երկիր Ծիրան»ի և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Հաղորդմանը հրավիրվել էին «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը և Ֆեյսբուքի օգտատեր Արթուր Դանիելյանը։ Հաղորդման ընթացքում հեռուստաընկերության եթերում իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ են արվել։

Բռնության արդարացում

Հաղորդման հյուր Արթուր Դանիելյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ կիրառված բռնությունն անվանել է «ինքնապաշտպանություն»։ Սկսված քաշքշուկից հետո ավագանու անդամ Մարինե Խաչատրյանը թեև առաջինն է ապտակ հասցրել ավագանու հանրապետական անդամ Էդմոն Կիրակոսյանին՝ ստանալով պատասխան ապտակ, սակայն դրան հաջորդած բռնությունը չի կարող դիտարկվել իբրև ինքնապաշտպանողական քայլ։ Դրա վառ ապացույցն են կադրերը, ուր կարատեիստ Գոռ Վարդանյանը հետևից մոտենում և բռնության գործադրմամբ նիստերի դահլիճից դուրս է շպրտում ավագանու այլ անդամների հետ լեզվակռվի բռնված Մարինե Խաչատրյանին:

Ավելին, հայտնի է, որ ոստիկանությունը, իրականացված հետաքննության արդյունքներով, Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին և 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով գործ է հարուցել։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ խուլիգանությունը չի կարող լինել անհրաժեշտ պաշտպանության (ինքնապաշտպանության) միջոց:

«Կանխամտածված ակցիա»

Դանիելյանը նաև պնդել է, որ ծեծկռտուքից հետո կազմակերպված ակցիան եղել է նախապես պլանավորված:

«Իրենց ակցիայից րոպեներ անց քաղաքապետարանի մուտքի առջև արդեն պատրաստի պաստառներով մեր Ֆեմենի տարբերակը կար, սեռական փոքրամասնությունների  իրավունքնների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ն կար․․․ րոպեներ անց․․․ այսինքն սա կանխամտածված օպերացիա էր», — հայտարարել է Դանիելյանը, որպես եզրահանգում շարունակելով, որ «երկրում կան դոնորներ, որոնք ստեղծում են այդ լարվածության խմբակներին», իսկ որոշ մարդիկ գրանտ են ստանում ցույց անելու համար:

Այնինչ եթերում հնչած այս «տրամաբանական շղթայի» հիմքում սուտ է: Քաղաքապետարանում ծեծկռտուքը տեղի է ունեցել 11:45-ի շրջակայքում, մինչդեռ դրա դիմաց ցուցարարները հավաքվել են 17։15-ից։ Այսինքն, այն, ինչ ներկայացվում է որպես «րոպեներ անց», իրականում եղել է մոտ 5 ու կես ժամ անց:

Չփորձելով մանրամասն անդրադառնալ ի սկզբանե սուտ տեղեկությամբ սկսված տրամաբանական շղթայի եզրահանգումներին՝ հավելենք, որ տեսանյութերում նաև երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները տեղում պատրաստում իրենց պաստառները։ Որևէ հիմնավորում չունեն նաև պիկետի կազմակերպման համար որոշ կազմակերպությունների կողմից դրամաշնորհի տրամադրման կամ ստացման վերաբերյալ պնդումները։

«Արտաքին գործակալներ»

Որպես Երևանի ավագանիում (և ոչ միայն) լարվածության նվազեցման ճանապարհ բանախոսն առաջարկում է, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվի, որ «ԱՄՆ-ի օրենսդրությունը քոփի-փեյսթ ենք անում, կրկնօրինակում ենք Հայաստանում… ու բոլոր այն կառույցները, որոնք դրսից են ֆինանսավորվում, պետք ա պաշտոնապես իրենց անվան մեջ նշեն, որ իրանք արտաքին գործակալ են»:

Սակայն ԱՄՆ-ում գործող «Արտերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքը ենթադրում է, որ Արդարադատության նախարարությունում որպես «արտերկրյա գործակալ» պետք է գրանցվեն միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց տնտեսական կամ քաղաքական գործունեությունը սպասարկում է արտերկրյա շահեր: Իսկ Դանիելյանի առաջարկած իրավակարգավորումը գործում է Ռուսաստանում և ժողովրդավարության ցածր ցուցանիշներով այլ երկրներում: Հայաստանում նմանօրինակ օրենսդրության ընդունման առաջարկ հնչեցրել էր Երևանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Ավելին, Հայաստանում ամենաշատ արտերկրյա դրամաշնորհեր ստացող կառույցը Կառավարությունն է, որը վերջին 10 տարում ավելի քան կես միլիարդ դոլար է ստացել ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլ դոնորներից: Արտերկրյա դրամաշնորհների խոշորագույն շահառուներն են Պաշտպանության, Արդարադատության, Բնապահպանության նախարարությունները և ոստիկանությունը:

Վերջում արձանագրենք նաև, որ ակնհայտ սուտ այս պնդումներից և որևէ մեկը կասկածի տակ չվերցվեց հաղորդումը վարող Արտակ Ալեքսանյանի կողմից, ով առնվազն քաղաքապետարանում տեղի ունեցած բռնության և դրան հաջորդած ցույցի մասին պետք է ծանոթացած լիներ հաղորդմանը նախապատրաստվելիս:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenia TVDavit KhazhakyanMarine KhachatraynYelkYerkir TsiraniАрмения TVАртур ДаниелянБанадзев акумбДавид ХажакянЕлкЕркир ЦираниМарина Хачатрянավագանու նիստԱրթուր ԴանիելյանԱրմենիա TVԱրմենիա հեռուստաընկերությունԱրտակ ԱլեքսանյանԲանաձև ակումբԳոր ՎարդանյանԴավիթ ԽաժակյանԵԼՔԵրկիր ԾիրանիԵրևանի քաղաքապետարանԶարուհի ՓոստանջյանԷդմոն ԿիրակոսյանծեծկռտուքկոյուղաջուրՄարինե Խաչատրյանյաիսնիցաջյուջյուցուստատուսագիր

Հարակից հոդվածներ

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը

17:53, 17 Սպտ, 2023

Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, «Փաստերի ստուգման հարթակը» սոցիալական մեդիայում նկատել է գովազդի միջոցով քարոզչություն։  Հիշեցնենք, որ համաձայն...

«Սառը» ավտոբուսից Փաշինյանի տեսագրությունը ապօրինաբար է տարածվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների տեսահսկումն ապօրինի է

13:55, 29 Օգս, 2023

Հուլիսի 3-ին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթևեկում էր հասարակական տրանսպորտով։ Տեսանյութը վերցված էր ավտոբուսներում տեղադրված անվտանգության տեսախցիկներից․...

Տիգրան Ավինյանի բազմակի խախտումներն ու պետության անգործությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տիգրան Ավինյանի բազմակի խախտումներն ու պետության անգործությունը

18:27, 15 Օգս, 2023

Օգոստոսի 11-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքում այլևս «Գազելներ» չեն լինի։ Այս տեղեկությունն ուղեկցվեց, ըստ էության, նախընտրական կարճ տեսանյութով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens