ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Եղվարդի ջրամբարը չի կառուցվելու

19:09, 13 Մրտ, 2018

Դեռևս խորհրդային ժամանակներից՝ 1983 թվականին, մեկնարկել է Եղվարդի ջրամբարի շինարարությունը։ Ծրագիրը դադարեցվեց 1998-99թթ․ և վերսկսվեց միայն 2012 թվականին, երբ Հայաստանի կառավարությունը դիմեց Ճապոնիայի կառավարությանը՝ հայցելով վարկային օգնության ծրագիր: Ջրամբարի կառուցումը կարևորվում էր մի քանի կետերով՝ Սևանա լճից վերցվող ջրի տնտեսում տարեկան 50 մլն խ/մ-ով, վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հեկտարով և այլն։

Բացի այս ջրամբարի մերձակա տարածքում նախատեսվում էր հանգստի գոտի ստեղծել։ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանի համոզմամբ` եթե ջրամբարը գործեր, կփոխվեր նաև տեղի կլիման: «Եղվարդը կդառնար հանգստի գոտի: Մայրաքաղաքին ավելի մոտ լինելով, քան Սևանը` կկարճացներ հովեկների ճանապարհը: Եվ հետո, եթե Սևանում հանգստի սեզոնը 1-2 ամիս է, մեզ մոտ` 6 ամիս»,- ասում էր Սարգսյանը։

Այս ջրամբարը կառուցելու խոստում տվել է նաև Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավին։ Հանդիպելով Եղվարի բնակիչների հետ՝ Սերժ Սարգսյանն ասել է․ «Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի և Վեդիի ջրամբարները: 2013-14 թվականներին կսկսվեն դրանց կառուցողական աշխատանքները: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով և պահպանել ապագա սերունդների համար»։

Այս հայտարարությունից անցել է ավելի քան 5 տարի, սակայն ջրամբարը այդպես էլ չի կառուցվել և անգամ նախագծված չէ: Ավելին, մեր հարցմանը ի պատասխան Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնեցին, որ «ծրագրի իրականացումը համարվել է ոչ նպատակահարմար և այն անորոշ ժամանակով դադարեցվել է»:

Այսպիսով, 1983 թվականից մեկնարկած այս ծրագիրը, որի կարևորությունը ներկայացրել է կառավարությունը, իսկ կառուցելու խոստումը տվել Սերժ Սարգսյանը, այդպես էլ չի իրագործվել և տեսանելի ապագայում չի իրագործվի:

Հ.Գ. Հավելենք, որ այս հետաքննության սահմաններում մեր առաջին հարցմանը պատասխանել էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Արզումանի Հարությունյանը, ով խախտելով «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը՝ փորձել էր ջրամբարի ապագան ներկայացնել որպես ծառայողական գաղտնիք: Սակայն տեղեկանալով դատարան դիմելու մեր մտադրության մասին՝ նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց հարցմանը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` unfulfilled promiseyeghvardYeghvard water reservoirЕгвардЕгвардское водохранилищеложные обещанияне построилистроительствоԵղվարդի ջրամբարչիրականացված ծրագիրչկառուցվածչկառուցված ջրամբար

Հարակից հոդվածներ

Տարոն Մարգարյանի 2013թ․-ի չիրականացած խոստումները
Ընտրություններ

Տարոն Մարգարյանի 2013թ․-ի չիրականացած խոստումները

11:03, 10 Մյս, 2017

Երևանի ավագանու 2013 թվականի ընտրությանը Հանրապետական  կուսակցությունը և վերջինիս քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդես եկան «Ավելի լավ Երևան» ծրագրով: Այն...

Տարոն Մարգարյանը կրկնում է չիրականացված խոստումը
Ընտրություններ

Տարոն Մարգարյանը կրկնում է չիրականացված խոստումը

14:22, 5 Մյս, 2017

2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցությունը և իր քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ներկայացրեցին «Ավելի լավ Երևան» կոչվող ծրագիրը՝ ամրագրելով...

Ավտոբուսների գործարան չկառուցվեց, բեռնատարների կկառուցվի՞
Ընտրություններ

Ավտոբուսների գործարան չկառուցվեց, բեռնատարների կկառուցվի՞

16:39, 22 Մրտ, 2017

Մարտի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ Հայաստանում բեռնատար մեքենաների արտադրության գործարան է կառուցվելու:...

Ջերմոցային տնտեսություններում ստեղծվել է խոստացավածից 3 անգամ քիչ աշխատատեղ
Ընտրություններ

Ջերմոցային տնտեսություններում ստեղծվել է խոստացավածից 3 անգամ քիչ աշխատատեղ

12:00, 13 Մրտ, 2017

Հայաստանի Հանրապետական կուսակցության 2012 թվականի նախընտրական ծրագրում առկա են բազում չիրականացված խոստումներ։ Դրանց մի մասը վերաբերում է գյուղատնտեսության զարգացմանը։ Մասնավորապես,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens