ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Իրականությանը չհամապատասխանող թվեր՝ ցույցերի մասնակիցների քանակի մասին

16:43, 19 Մրտ, 2018

Մարտի 16-ին 1in.am լրատվական կայքի վերլուծական բաժնում հրապարակվել է «Քաղաքականության միստիկ վախճանը» վերնագիրը կրող մի հոդված, որում հեղինակն անդրադառնում է Ազատության հրապարակում «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաք-երթին:

Ոչ թե 300, այլ շուրջ 950

Հոդվածում, սակայն, իրականությանը չհամապատասխանող պնդում է արվել մարտի 10-ին կրկին այդ ճակատի նախաձեռնած հանրահավաքին ներկա մարդկանց թվաքանակի մասին: Մասնավորապես, հեղինակը նշում է. «Պատահական չէ, որ մարտի 10-ի 300 մարդու փոխարեն` այսօր հրապարակ էին եկել 200-ը»: Այս պնդման համար, թերևս, հիմք է ծառայել հեղինակի ենթադրությունը, քանի որ այն որևէ հետազոտությամբ չի հիմնավորվում:

Այդուհանդերձ, մարտի 10-ի հանրահավաքին մասնակցած մարդկանց թվաքանակի ուսումնասիրություն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ դրոնով արված լուսանկարների օգնությամբ մարդկանց թիվը ճշգրիտ հաշվելու միջոցով: Հաշվարկի արդյունքը հրապարակվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում՝ դեռևս մարտի 11-ին, և ըստ դրա «հանրահավաքին Ազատության հրապարակում ժ. 18։10-ի դրությամբ ներկա է եղել շուրջ 950 մարդ»:

Երեկ՝ մարտի 10-ին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի մեկնարկային հանրահավաքին Ազատության հրապարակում ժ. 18։10-ի դրությամբ ներկա է եղել շուրջ 950 մարդ:#UICArmenia #BeInformed #ԵղիրԻրազեկ

Posted by Իրազեկ քաղաքացիների միավորում — Union of Informed Citizens on Sunday, March 11, 2018

Հաց բերողի հիշատակին նվիրված հանրահավաքին Իրազեկ քաղաքացիների միավորումը մասնակիցների հաշվարկի համար անօդաչու թռչող սարքի թռիչք չի իրականացրել՝ եղանակային և այլ պայմանների պատճառով: Հետևաբար խնդրո առարկա հոդվածում հիշատակված մարդկանց թվաքանակի մասին մեկնաբանությունից զերծ կմնանք:

Ոչ թե 500-600, այլ՝ 850

Ուշագրավ է, որ ավելի վաղ Առաջին լրատվականում տեղ գտած մեկ այլ հոդվածում նույն հեղինակն անդրադարձ էր կատարել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին և կրկին մարդկանց թվաքանակին վերաբերող աղավաղված տվյալներ հրապարակել: «Ազատության հրապարակում այսօր երեկոյան ընդամենը 500-600 մարդ էր մասնակցում ՀԱԿ ավանդական հանրահավաք-երթին` նվիրված Մարտի 1-ի տասներորդ տարելիցին»,-նշված է հոդվածում: Սակայն իրականում մարտի 1-ի երթի մասնակիցների թիվը, ինչպես Իրազեկ քաղաքացիների միավորման կատարած հաշվարկներն են փաստում, եղել է մոտ 850:

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված այսօրվա երթին 19:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 850 մարդ (առանց առաջին շարքի առջևից գնացող լրագրողների և համազգեստով ոստիկանների):#UICArmenia #BeInformed #ԵղիրԻրազեկ

Posted by Իրազեկ քաղաքացիների միավորում — Union of Informed Citizens on Thursday, March 1, 2018

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ լրատվական դաշտում նկատվում են հանրահավաքների մասնակիցների թվաքանակի աղավաղման միտումներ և/կամ ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու գործիքակազմի բացակայություն, ինչն էլ հանգեցնում է նման ապատեղեկատվությունների տարածմանը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ազատության հրապարակհանրահավաքհաց բերողՄարտի 1ցույց

Հարակից հոդվածներ

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում
Սխալ

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում

17:09, 18 Մյս, 2022

Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տարածեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, որտեղ վերջինս ասում է, թե նույն...

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է
Մեծամասամբ սխալ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է

15:36, 18 Մյս, 2022

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման փողոցային անհնազանդության ակցիաների ժամանակ միջադեպ եղավ ոստիկանների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի միջև։ Ըստ տեսագրության՝...

Քոչարյանի գլխավորած դաշինքի հավաքի մասնակիցների իրական թիվը
Սխալ

Քոչարյանի գլխավորած դաշինքի հավաքի մասնակիցների իրական թիվը

14:39, 10 Մյս, 2021

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, ըստ news.am և past.am լրատվական կայքերի, բազմամարդ է...

«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ
Մանիպուլյատիվ

«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ

17:42, 2 Մրտ, 2021

Այսօր՝ մարտի 2-ին, մի շարք լրատվականներ տարածեցին երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի՝ «Իմ Քայլը» դաշինքի էջով տարածած լուսանկարը՝ պնդելով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens