ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Դուխով, Nikol’s, Նիկոլ արքա. թավշյա հեղափոխության խորհրդանիշերը սեփականաշնորհվում են

12:39, 10 Հլս, 2018

2018 թվականի մարտ ամսից մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը վերաճեց մեծ շարժման, որի արդյունքում Հայաստանում մայիս ամսին իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդ ողջ գործընթացում շարժման մի քանի խորհրդանիշ ստեղծվեց՝ «դուխով», «քայլ արա» և այլն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը միայն ապրիլ, մայիս և հունիս ամիսներին  ստացել է թավշյա հեղափոխության խորհրդանիշերը հիշեցնող բառերով և բառակապակցություններով ապրանքային նշաններ գրանցելու 25 հայտ: Առանձնացնենք դրանցից մի քանիսը, քանի որ կան կրկնվող հայտեր:

Ապրիլ ամսին «Վիվառո բեթինգ» ՍՊԸ-ն ներկայացրել է «Դուխով» բառը որպես իր լոգո գրանցելու հայտ, որը պետք է օգտագործի վիճախաղերի կազմակերպման համար: «Դուխով» բառը հայերեն, ռուսերեն և անգլերեն տառերով որպես լոգո գրանցելու համար հայտ են ներկայացրել նաև «Էդ Յան» ՍՊԸ-ն, «Իմպերիալ» ՍՊԸ-ն, Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊԸ-ն, «Գոլդ էյջ ֆուդ» ՍՊԸ-ն, «Բյուրեղ ալկո» ՍՊԸ-ն, ֆիզիկական անձինք՝ Մակար Պետրոսյանը (ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (Մապի Ալիկ) որդին է), Սամվել Նասիբյանը, Հայկ Բարսեղի Բեգլարյանը և Հարություն Միքայելյանը: Հայտերի մեջ «դուխով» բառը օտար լեզուներով գրելու տարբեր ձևերով են հայտեր ներկայացվել, օրինակ՝ «Duxov» և այլն: Նշված հայտերում «Դուխով» բառը պատկերող տարբերանշանը հայտատուները ցանկացել են օգտագերծել սննդամթերքի վրա փակցնելու համար, այդ անվանումով ալկոհոլային խմիչքներ թողարկելու, ձայնագրման սկավառակների, խոսափողների, կրակմարիչների, կինոնկարահանման խցիկների, հաշվիչների, ակնոցների և այլ ապրանքների համար:

«Մանկական զվարճանքների կենտրոն» ՍՊԸ-ն ներկայացրել է «NIKOL’S» բառը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ: «Վեդի-ալկո» ՓԲԸ-ն ներկայացրել է «ՆԻԿՈԼ ԱՐՔԱ, KING NIKOL» բառերը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ: Կարլեն Մանասերյանը ներկայացրել է «Թավշյա» և «TAVSHYA» բառերն առանձին-առանձին որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ, որը պետք է նա օգտագործի կաթնամթերքի, գինիների, հայկական կոնյակ (բրենդի) համար:

«Բուկինիստ» ՍՊԸ-ն մտավոր սեփականության գործակալություն է ներկայացրել «ՔԱՅԼ ԱՐԱ» բառը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ:

«Բյուրեղ ալկո» ՍՊԸ-ն ներկայացրել է «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ, որը պետք է նա օգտագործի ալկոհոլային խմիչքների համար: Ֆիզիկական անձ Հարություն Միքայելյանը ներկայացրել է «Քայլ արա, Qayl ara» բառերը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ, որը պետք է օգտագործի ալկոհոլային խմիչքների համար:

թ

Վահե Ստեփանյանը ներկայացրել է սև ֆոնի վրա սպիտակ տառերով գրված «ՆԻԿՈԼ, NIKOL» բառը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ: «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել է «ջիգյարով», «հավեսով» բառերը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ: «Մանկական զվարճանքների կենտրոն» ՍՊԸ-ն ներկայացրել է «LA NIKOL» բառը որպես իրեն պատկանող լոգո գրանցելու հայտ, որը պետք է օգտագործի սննդամթերքի պատրաստում, առաքում, մատուցում և սեղանի ձևավորում (քեյթրինգ) ծառայությունների, սրճարանների ծառայությունների և այլ ծառայությունների համար:

«Art of Law» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Էդգար Հակոբյանը նկատում է, որ ապրանքային նշանի՝ լոգոյի ստեղծման միակ նպատակը շուկայում տնտեսվարող սուբյեկտների ծառայություններն ու ապրանքները միմյանցից տարանջատելն է: Նա կարծում է, որ եթե նոր ստեղծված ապրանքային նշանը չունի նման տարբերակիչ հատկություններ և չի կարող կատարել իր կարևոր խնդիրը՝ սպառողներին հնարավորություն տալ տարբերակելու այս կամ այն տնտեսվարող սուբյեկտներին մյուսներից, ապա այդպիսի նշանները չպետք է գրանցման ենթակա լինեն:

«Վերոնշյալում ներկայացված 25 ապրանքային նշանները թավշյա հեղափոխության ընթացքում օգտոգործման արդյունքում համընդհանուր օգտագործման բառեր են դարձել, որոնք մտավոր սեփականության իրավունքում կոչվում են «ջեներիկ», այսինքն՝ պահպանության ոչ ենթակա ապրանքային նշաններ։ Այդ բառերն ու բառակապակցությունները այնքան շատ են օգտագործվել թավշյա հեղափոխության ընթացքում, օգտագործվել են որպես համաժողովրդական շարժման գաղափարախոսական մտքեր, նշանաբաններ, որ դրանք հասարակությունում ձեռք են բերել բոլորովին այլ ընկալում։ Օրինակ՝ «Դուխով» բառը արտաբերելիս մարդիկ հասկանում են Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Իմ քայլը» շարժումը և ժողովրդի կողմից իրականացված թավշյա հեղափոխությունը, այլ ոչ այդ բառի իմաստային ընկալումը։ Իսկ, օրինակ, «Քայլ արա» բառակապակցությունն ընկալվում է ոչ թե դրա իմաստային ընկալմամբ՝ ոտքով մեկ քայլ կատարելու գործողություն, այլ՝ որպես թավշյա հեղափոխության ընթացքում խաղաղ իշխանափոխությանը միանալու կոչ և այլն», — նշում է փաստաբանը:

Թեև վերջինս ընդունում է, որ վերոնշյալ 25 հայտարկված ապրանքային նշաններում նշված բառերն ու բառակապակցությունները չեն պարունակում նիշեր, որոնք հանդիսանում են պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձևեր, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական և այլ տարբերանշաններ, սակայն արձանագրում է, որ դրանք իրենցից ներկայացնում են հատուկ հասարակական հետաքրքրություն ունեցող բառեր և բառակապակցություններ: «Ավելին, կարծես թե այդ բառերն ու բառակապակցությունները արդեն իսկ դարձել են ազգային արժեք հանդիսացող թավշյա հեղափոխության կարևոր մասը, և դրա հետևանքով ձեռք են բերել այնպիսի իրավական կարգավիճակ, որոնց առկայության դեպքում գործող «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումների տրամաբանությամբ՝ դրանք ենթակա չեն գրանցման այն հայտարկող անձանց անվամբ։ Ավելին, առկա են օրենքով սահմանված միանգամից մի քանի մերժման իրավական հիմքեր, որոնց հիմքով գործակալությունը պետք է մերժի այդ ապրանքային նշանների գրանցումը»,- ընդգծում է Էդգար Հակոբյանը:

Նշենք, որ դեռևս մայիս 5-ին Բեթ Քընսթրաքթ ընկերության աշխատակից Արա Ասլանյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Դուխով» տարբերանշնանը շարժման ընթացքում օգտագործելու միտք տվողը ինքն է եղել: Նա պատմել էր, թե ինչպես էր հեղափոխության օրերին «դուխով» գրառմամբ գլխարկը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որն էլ ձերբալաությունից հետո կրել էր գլխարկը ու «դուխով» բառը լայն տարածում էր գտել: Արա Ասլանյանը նշել էր նաև, որ «դուխով» բառի գրառման տառատեսակի՝ շրիֆտի հեղինակը նա է և հենց նա է այն ստեղծել տարիներ առաջ։

Նկարիչ Ռուբեն Մալայանն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ներկայացրել էր, թե ինչ բովանդակությամբ պաստառներ է պատրաստել հեղափոխության օրերին: Ռուբեն Մալայանի պատրաստած պաստառներում նույնպես հանդիպում ենք «դուխով» գրառմանը գրեթե նույն ձեռագրով, որով պատկերել է Արա Ասլանյանը:

Ի դեպ, մտավոր սեփականության գործակալությունը դեռևս նշված ապրանքային նշաններից որևէ մեկը չի գրանցել, քանի որ դրանք բոլորն էլ դեռևս պետք է ենթարկվեն համապատասխան փորձաքննության:

Տիրայր Մուրադյան

Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի. hetq.am

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արա Ասլանյանդուխովթավշյա հեղափոխությունիմ քայլըիշխանափոխությունջեներիկՌուբեն Մալայանվիվառոքայլ արա

Հարակից հոդվածներ

«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր
Առանց վճռի

«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր

14:06, 10 Հնս, 2020

Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության ենթարկեց կառավարությանը։ «Կա խնդիր, կա պրոբլեմ,...

Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին
Պաշտոնական

Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին

13:34, 5 Հկտ, 2018

Հոտեմբերի 4-ին «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որի ընթացքում նա հանդես է...

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին
Լրատվական

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին

16:54, 11 Սպտ, 2018

Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում վերջին ամիսներին գրանցվել են բազմաթիվ նոր սոցիալական էջեր։ Դրանք մեծամասամբ կրում են ոչ թե ժամանցային, այլ քարոզչական...

Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք
Մանիպուլյատիվ

Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք

16:00, 13 Օգս, 2018

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ երևույթի, խնդիր ունի որոշ օտարալեզու բառերի ճիշտ կիրառման հետ, օրինակ,...

Հարակից հոդվածներ

«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր
Առանց վճռի

«Իմ քայլն» ու Ծառուկյանը՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր

14:06, 10 Հնս, 2020

Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության ենթարկեց կառավարությանը։ «Կա խնդիր, կա պրոբլեմ,...

Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին
Պաշտոնական

Ծառուկյանը հեղափոխությանը միացել է վերջին պահին

13:34, 5 Հկտ, 2018

Հոտեմբերի 4-ին «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որի ընթացքում նա հանդես է...

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին
Լրատվական

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին

16:54, 11 Սպտ, 2018

Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում վերջին ամիսներին գրանցվել են բազմաթիվ նոր սոցիալական էջեր։ Դրանք մեծամասամբ կրում են ոչ թե ժամանցային, այլ քարոզչական...

Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք
Մանիպուլյատիվ

Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք

16:00, 13 Օգս, 2018

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ երևույթի, խնդիր ունի որոշ օտարալեզու բառերի ճիշտ կիրառման հետ, օրինակ,...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens