ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԵԱՏՄ ազատ շուկայի միֆը և մաքսային կաշառակերությունը Վերին Լարսում

19:00, 10 Հնվ, 2017

Վերջերս հրապարակվել է ԵԱՏՄ-ի մասին պատմող գովազդային հոլովակ, որում, ի թիվս այլ ձեռքբերումների, նշվում է, որ, օրինակ, 2011թ․-ին բելառուսական Բրեստ քաղաքից մինչև ղրղզական Նարին կար թվով վեց մաքսային անցակետ, իսկ այժմ ոչ մի։

Հայկական ապրանքների համար ԵԱՏՄ երկրների շուկաների բացման մասին խոստումները մենք լսում էինք նաև 2013-2014 թվականներին, երբ նախապատրաստվում էր այդ միությանը ՀՀ-ի անդամակցությունը:

Արդ, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ են ճիշտ այն պնդումները, որ ԵԱՏՄ շուկան բաց է Հայաստանի արտահանողների համար:

Ինչպես 2011թ․-ին, այնպես էլ այժմ, հասկանալի պատճառներով, հայկական Բավրայից (կամ Բագրատաշենից) մինչև ռուսական Վերին Լարս կա չորս անցակետ։ Սակայն հայաստանցի արտահանողների դժգոհության պատճառը միայն այս աշխարհագրությունը չէ:

Մասնավորապես, օրինակ, Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը, ում ընկերությունը նույնպես ապրանք է արտահանում Ռուսաստան, պատմել է ԵԱՏՄ սահմաններին տիրող կաշառակերության մասին՝ ասելով, որ ԵԱՏՄ-ն չի կարողանում Վերին Լարսի իր սահմանային կետը կարգավորել:

Ըստ Մխջյանի, ոչ մի փոփոխություն չկա և այսօրվա դրությամբ առանց կաշառքի, առանց «ներվային իրավիճակների», հնարավոր չէ Լարսի անցակետը հատել:

Այն, որ այս անցակետում կաշառակերության մթնոլորտ է տիրում, չեն հերքում նույնիսկ հայ պաշտոնյաները։ Մասնավորապես, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը ասել է․ «Այլ բան է փաստաթուղթը, որով բեռը պետք է անարգել տեղափոխվի, այլ բան է, երբ հաճախ անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ»։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հարցին, թե  ի՞նչ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը՝ վերջ տալու Ռուսաստանում հայաստանցի գործարարներից իրականացվող ապօրինի գանձումներին, պատասխանել է․ «Այդ հարցը բարձրացվել է Ռուսաստանի կառավարության առջև»:

Մենք արդեն մանրամասն անդրադարձել ենք ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի հետ ծագող խնդիրներին։ Այս հարցը բարձրացվել է Ազգային ժողովում, որին ի պատասխան, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ասել էր․«ՀՀ տարածքից դուրս չեն կարող միջամտել նման հարցերին»:

Այսպիսով՝ ստացվում է, որ Հայաստանի գործարարները ոչ միայն աշխարհագրության պատճառով չեն կարողանում օգտվել ԵԱՏՄ ձեռքբերում համարվող անմաքս ռեժիմով բեռներ տեղափոխելու առավելությունից, այլ նաև ԵԱՏՄ սահմանային մաքսակետում տիրող և հայաստանցիների արդարացի դժգոհությունը առաջացնող կաշառակերության անպատժելի մթնոլորտի պատճառով։

Եվ, եթե ղազախ գործարարները իսկապես կարողանում են անարգել իրենց ապրանքը հասցնել Ռուսաստան և Բելառուս, ապա հայաստանցի գործարարների համար այս մաքսային կաշառակերությունը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ԵԱՏՄ շուկայում մրցակցելու համար։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ArmeniaArtsvik MinasyanBelarusEAEUEurasian Economic UnionEurasian Economic Union marketGagik BeglaryanKyrgyzstanRussiaUpper LarsАрцвик МинасянБеларусьВерхний ЛарсГагик БегларянЕАЭСԱզգային ժողովԱրծվիկ ՄինասյանԲելառուսԳագիկ ԲեգլարյանԵԱՏՄԵԱՏՄ երկրներԵԱՏՄ շուկաԷկոնոմիկայի նախարարությունՌԴՌուսաստանՎերին Լարս

Հարակից հոդվածներ

Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը

17:48, 8 Հլս, 2026

Վերջին օրերին Հայաստանի մի շարք բանկեր փոփոխել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանները՝ բարձրացնելով միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցնելով ծառայության մատուցումը։...

Ովքեր են ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորները․ ԱԺ 8-րդ գումարման թոփ 10-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորները․ ԱԺ 8-րդ գումարման թոփ 10-ը

11:52, 8 Հլս, 2026

Հուլիսի 3-ին Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորների խորհրդարանական նիստերին մասնակցության տվյալները՝...

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող
Սխալ

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող

17:41, 1 Հնս, 2026

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում,...

Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» ԵԱՏՄ-ից․ ի՞նչ է նախատեսում պայմանագիրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» ԵԱՏՄ-ից․ ի՞նչ է նախատեսում պայմանագիրը

16:50, 26 Մյս, 2026

Մայիսի 28-29-ին նախատեսված ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր․...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens