ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Պատգամավորը մանիպուլացնում է․ HSBC-ն հեռանում է ներդրումային գրավիչ միջավայրով 10-յակ երկրներից՝ մեծ փոխակերպումներով պայմանավորված

16:20, 29 Նյմ, 2024
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով բրիտանական HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղի փակմանը, գրել է, թե «նիկոլական իշխանությունների օրոք հերթական օտարերկրյա ներդրողը դադարեցրեց իր գործունեությունը մեր երկրում»։

«Իհարկե ՀՀ իշխանությունները սա կկապեն HSBC PLC-ի որոշ երկրներից դուրս գալու որոշման հետ, ու պատահաբար կմոռանան անդրադառնալ HSBC Հայաստանի «հատուկ» կարգավիճակին։ Իմ խորին համոզմամբ, գալն էլ, գնալն էլ քաղաքական դրդապատճառներ ուներ»,- գրել է Խաչատրյանը։ 

Պատգամավորը, հիշատակելով ժամանակին՝ 1996 թվականին բանկը ՀՀ բերելու գործում «բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անուրանալի ներդրումը», պնդել է, թե «Հայաստանում գործունեությունը դադարեցնում է ոչ միայն համաշխարհային  ֆինանսական կառույցը, այլև ամենահայտնի ու ազդեցիկ սփյուռքահայ գործարարներից մեկը․․․․»։

Այս տարվա սկզբին HSBC բանկի և «Արդշինբանկի» միջև մեկնարկած գործարքը ավարտին է մոտենում, և այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, ինչն էլ, թերևս, առիթ է դարձել, որ պատգամավորը կրկնի այս թեմայի շուրջ ավելի վաղ արված մանիպուլյատիվ պնդումները։

Թեման, նկատենք, քննարկման ու մանիպուլյատիվ պնդումների առարկա էր դարձել դեռ այս տարվա սկզբին։ «Փաստերի ստուգման հարթակը», անդրադառնալով այդ մանիպուլյատիվ պնդումներին, գրել էր, որ բանկի՝ Հայաստանից հեռանալը պայմանավորված է բանկի քաղաքականության մեծ վերափոխումներով, առաջնահերթությունների փոփոխությամբ։ 

HSBC-ն հեռացել ու հեռանում է 10-յակ երկրներից

Այսպես, 2023 թվականի մայիսին Reuters-ում հրապարակվեց հոդված՝ «Բացառիկ. Դեպի Ասիա կենտրոնացած HSBC-ն դիտարկում է դադարեցնել գործունեությունը 12 երկրում» վերնագրով: Դրանում նշվում էր, որ բանկը, տեղի տալով բաժնետեր՝ չինական Ping An ապահովագրական ընկերության ճնշումներին, որպես առաջնահերթություն է սահմանել ասիական շուկան։ 

Ըստ Reuters–ի հոդվածի՝ վերջին երկու տարիներին HSBC-ի կենտրոնացումը դեպի Ասիա արդեն իսկ արագացրել է մասնաճյուղերի ամբողջական կամ մասնակի վաճառքները Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կանադայում, Հարավային Աֆրիկայում: 

Փաստացի, ինչպես արդարացիորեն նկատում է պատգամավորը, Հայաստանը բնավ էլ միակ երկիրը չէ, որտեղից HSBC-ն որոշել է հեռանալ կամ հեռացել է։ Պատգամավորը, սակայն, չի նշում, բանկը հեռացել է նաև Հայաստանից ընդհուպ մինչև անգամներ ավելի բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկրներից։ 

Ինչ պատճառներ է նշում բանկի ղեկավարությունը

Հատկանշական է, որ բանկի՝ բարձր պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչները բացատրել են տարբեր երկրներից դուրս գալու որոշումը գործունեության մեծ տրանսֆորմացիայով, այն է՝ առավելապես դեպի թվային բանկինգը (բանկային ծառայությունների մատուցում) միտված լինելու քաղաքականության մեկնարկով։ 

«Բանկինգ՝ տանն ավելի մոտ» կոչվող քաղաքականությունը HSBC-ն բացատրել է հաճախորդների՝ գործող մասնաճյուղերում բանկային ծառայություններից օգտվելու ծավալների կտրուկ անկմամբ․ ըստ բանկի՝ այսպիսի ծառայությունների ծավալը վերջին 5 տարում նվազել է մոտավորապես 65%-ով։ 

«HSBC Մեծ Բրիտանիայի»՝ հաճախորդների գծով տնօրեն Քրիստոֆեր Դինը, դեռևս այս տարվա օգոստոսին անդրադառնալով մասնաճյուղերի կրճատման հարցին, նշել էր․ «Մենք գիտենք, որ մարդկանց՝ բանկային ծառայություններից օգտվելու ձևը փոխվել է. մոբայլ բանկինգի օգտագործումը 2017 թվականից ի վեր աճել է 280%-ով, և վերջին հինգ տարում թվային վճարումներն ավելացել են 250%-ով»։ 

Այսպիսով, պատգամավոր Արթուր Խաչատրյանը մանիպուլացնում է՝ պնդելով, թե բանկը հեռանում է Հայաստանից «նիկոլական իշխանությունների» ներդրումային քաղաքականության հետևանքով․ HSBC-ն հեռանում է ներդրումային գրավիչ միջավայր ունեցող բազմաթիվ երկրներից՝ համաշխարհային շուկայի առաջնահերթությունների փոփոխությամբ, ինչպես նաև ավելի շատ դեպի թվային բանկինգը միտված լինելու քաղաքականությամբ պայմանավորված։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens